Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 363-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,782,085 դրամ ընդհանուր արժողությամբ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կենցաղային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Սեդմիր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01020245) 2023 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ թիվ 05042023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների մատակարարում՝ 20,782,085 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 363-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է ձեռք բերել պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումներ՝ լվացքի մեքենաներ, չորանոց և գլանային արդուկ, տեղափոխել և տեղադրել այն «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,782,085 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ լվացքատան սարքավորումների ձեռքբերում, տեղափոխում և տեղադրում «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը, արժեքը՝ 20,782,085 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համար ձեռք է բերվելու թվով 2 հատ լվացքի մեքենա, 1 չորանոց և 1 գլանային արդուկ, տեղափոխվելու և տեղադրվելու են «Նորքի տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում։ Նախատեսվում է կատարել ոտնակների և սարքավորումների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և միացման աշխատանքների իրականացում։ Արժեքը՝ 20,782,085 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |