Գլխավոր տեղեկություն
Համար
N 880-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2023 թվականի N 880-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 57-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, NN 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Արհովշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/29Շ պայմանագրում՝ լրացուցիչ ծավալի աշխատանքների կատարման համար տրամադրելով 30-օրյա ժամկետ՝ հաշված սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջը.

2) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/10Շ-1 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար սահմանված ժամկետը երկարաձգելով 35 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 880-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան