Basic information
Number
թիվ 25
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
12.02.2019
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
12.02.2019
Effective date
17.03.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2019 թվականի

թիվ 25

քաղ. Մոսկվա

 

ՄՈՏՈԲԼՈԿԸ (ՄՈՏՈԿՈՒԼՏԻՎԱՏՈՐԸ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մոտոբլոկը (մոտոկուլտիվատորը), որը կախովի և (կամ) կցովի սարքավորումներն ամրացնելու հնարավորություն ունեցող սարքվածք է, կառավարվում է մեկ տանող առանցքով, երկու բռնակոթի տեսքով ղեկային սարքվածքի օգնությամբ կողքից քայլող վարորդի միջոցով, ներքին այրման շարժիչով, որի կառուցվածքային առանձնահատկությունները նախատեսում են հողի կամ անիվների մշակման համար աշխատանքային օրգանների (ֆրեզների)՝ տանող առանցքի վրա տեղադրման հնարավորություն, ունի կցաքարշակային սարքվածք և (կամ) կախովի սարքավորումների ամրացման համար հարմարանքներ և հզորությունն ընտրելու փոկանիվ կամ լիսեռ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 8701 10 000 0 ենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation