ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում՝
1) 16-րդ կետի «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.2. ներդրումային ծառայությունների մատուցման համար |
տարեկան բազային տուրքի |
50-ապատիկի չափով». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ կետով`
«4.3. կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար |
տարեկան բազային տուրքի |
100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|