ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 764-Ն
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում կնքել համաձայնագրեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված ապահովումների փոխարինման և պատվիրատուին ներկայացման տասնհինգ աշխատանքային օրվա ժամկետի պահանջը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման հավելվածի 7-9-րդ կետերում նշված կազմակերպություններին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել համաձայնագիր կնքելու մասին՝ ապահովումների փոխարինման և դրանք պատվիրատուին ներկայացնելու ժամկետ սահմանելով համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օր:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում կազմակերպությունների կողմից կարգով պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պայմանագրերի միակողմանիորեն լուծումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 764-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ
NN ը/կ |
Գնման առարկայի անվանումը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը և համարը |
Կապալառու/կատարող կազմակերպությունների անվանումը |
1. |
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ |
10.09.2020 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/6-1 |
«Գազկոմշին» ՍՊԸ |
2. |
ՀՀ Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ |
07.08.2020 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/2 |
«Գրիգորյան Շին» ՍՊԸ |
3. |
ՀՀ Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ |
18.08.2020 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/3-3 | |
4. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ |
25.08.2020 թ. N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/5-1 | |
5. |
Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներ |
04.11.2022 թ., N ՀՀՔԿ- ՀԲՄԱՇՁԲ-22/8 |
«ՆիկԴավ Գրուպ» ԲԲԸ |
6. |
ՀՀ Սյունիքի մարզի գ. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան, գ. Վաղատինի և գ. Դարբասի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն |
29.10.2020 թ., N ՀՀՔԿ- ԳՀԽԾՁԲ-20/26-3 |
«Շինկենտրոն» ՓԲԸ |
7. |
Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքներ |
02.06.2021 թ., N ՀՀՔԿ- ՀԲՄԱՇՁԲ-21/1 |
«Դ.Ա.Ն.ՇԻՆ» ՍՊԸ |
8. |
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանք |
22.04.2022 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-21/13 |
«ԴԷԿՍ» ՍՊԸ |
9. |
Փոքրաքանակ երեխաներով համալրված «Մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերը թվով 10 համայնքներում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն |
28.10.2022 թ., N ՀՀՔԿ- ՄԱԽԾՁԲ-22/3 |
«Հայնախագիծ» ԲԲԸ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: