Գլխավոր տեղեկություն
Համար
N 413
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2001-05.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.395
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2004

040.0413.15.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2001 թվականի N 413
քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է).

բ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը (կցվում է).

գ) մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 15-ի N 413 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Կազմակերպության կանոնադրությունը (Հայաստանի Հանրապետության մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար)

2. Պետական գրանցման փաստաթուղթը (Հայաստանի Հանրապետության մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար)

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (Հայաստանի Հանրապետության մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար)

4. Տեղեկանք կազմակերպության հաշվարկման հաշվի մասին` տրված սպասարկող բանկից (Հայաստանի Հանրապետության մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար)

5. Լիազորագիր կազմակերպության կողմից մաքսային մարմինների հետ հարաբերություններ հաստատելու թույլտվության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու համար)

6. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ձևակերպման փաստաթղթի պատճենը (ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիր կամ պայմանագիր կամ դրան փոխարինող այլ համապատասխան փաստաթուղթ), իսկ դրանց բացակայության դեպքում` ապրանքը տեղափոխող անձի կողմից տրված տեղեկանք ապրանքի ձեռքբերման մասին: Ֆիզիկական անձանցից նշված փաստաթուղթը պահանջվում է միայն այն ապրանքների համար, որոնք հետագայում ենթակա են հաշվառման այլ պետական մարմիններում (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

8. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագիրը (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

9. Ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի իմաստով ուղեկցող բեռ համարվող ապրանքների տեղափոխման դեպքերի (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

10. Ոչ սակագնային կարգավորման նպատակներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, լիցենզիա, համապատասխանության սերտիֆիկատ կամ հավաստագիր, եզրակացություն, վկայագիր և այլն (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

11. Անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (մաքսային ձևակերպումներ և մաքսային հսկողություն իրականացնելու համար)

12. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` անձի անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթը (մաքսային ձևակերպումներ և մաքսային հսկողություն իրականացնելու համար)

13. Մաքսային վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը (մաքսային ձևակերպումներ և մաքսային հսկողություն իրականացնելու համար)

14. Մաքսային հսկողության նպատակով մաքսային մարմինների կողմից հայտարարատուին տրամադրված և նույն կամ այլ մաքսային մարմնի հանձնման կամ վերադարձման ենթակա փաստաթղթերը` փոխադրման ամփոփագիր, ուղեկցող բեռ չհամարվող ապրանքների ստացման մասին հասցեատիրոջ անունով լրացված կտրոն (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

15. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան լիցենզիա ստացած անձանցից` մաքսային պահեստներում, ազատ մաքսային պահեստներում և անմաքս առևտրի խանութներում մաքսային օրենսդրությանը համապատասխան վարվող գրանցամատյաններ և մաքսային մարմիններ ապրանքների շարժի մասին ներկայացման ենթակա հաշվետվություններ (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

16. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագիր և դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն (մաքսային հսկողություն իրականացնելու համար)

17. Արտոնությունների կիրառման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր (մաքսային ձևակերպումներ և մաքսային հսկողություն իրականացնելու համար)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 15-ի N 413 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների տեղափոխման պայմանների մասին (գործարքի գին, մատակարարման բազիսային պայման, վճարման պայմաններ, գործարքին վերաբերող այլ առկա պայմանավորվածություններ)

2. Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացվելու պահին ապրանքի ձեռքբերման արտարժույթի գործող փոխարժեքի մասին

3. Ընտրված մաքսային ռեժիմի մասին

4. Ընտրված ռեժիմի շրջանակներում ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների մասին

5. Ապրանքն առաքողի (արտահանողի) անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին

6. Ապրանքների քանակի մասին

7. Ապրանքների բեռնահակերի քանակի մասին

8. Ապրանքն ստացողի (ներմուծողի) անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին

9. Հայտարարատուի անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին

10. Արտահանող երկրի մասին

11. Ներմուծող երկրի մասին

12. Ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին

13. Ապրանքների մաքսային արժեքի մասին

14. Ապրանքների տեղափոխման երթուղու մասին

15. Ապրանքի` ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մասին

16. Ապրանքի քաշի մասին` փաթեթավորման հետ միասին և առանց փաթեթավորման

17. Ապրանքի քանակի մասին` ըստ ԱՏԳ ԱԱ-ի լրացուցիչ չափի միավորի

18. Ապրանքի ծագման երկրի մասին

19. Կազմակերպության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի մասին

20. Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ սակագնային կարգավորման համար պահանջվող փաստաթղթերի մասին

21. Մաքսային և հարկային վճարումների կատարման մասին

22. Մաքսային և ազատ մաքսային պահեստներում, անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժի մասին

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 15-ի N 413 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային մարմիններին մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման կարգը:

2. Մաքսային հսկողության իրականացման համար`

ա) անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության այն մաքսային մարմիններ, որոնց կողմից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և (կամ) տեղափոխումը.

բ) մաքսային և ազատ մաքսային պահեստներում, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժի վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե` վերջինիս սահմանած կարգով.

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

դ) սույն կետում չնշված Հայաստանի Հանրապետության այլ անձինք մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացնում իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների գրավոր պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից սահմանված ձևի հայտարարագրերով և (կամ) մաքսային նպատակների իրականացման համար անհրաժեշտ սահմանված ձևի այլ փաստաթղթերով, ինչպես նաև ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ:

(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)

4. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարզելու և ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնելու օրենքով սահմանված գործունեություններ:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն անձանցից պահանջելու և ստանալու միայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ:

(կարգը փոփ. 25.08.01 N 770)