ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 4 փետրվարի 2019 թվականի  | 
 թիվ 22  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Տ. Սարգսյան  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 22 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկում կատարվող
| 
 1. 44-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  | |
| 
 «44. Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում  | 
 2019 թվականի   | 
| 
 2. VIII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝  | |
| 
 «441 . Որակյալ և վատորակ անասնաբուժական դեղապատրաստուկների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում պետական հսկողության և վերահսկողության շրջանակներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) անասնաբուժական դեղապատրաստուկերի տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում  | 
 2019 թվականի  | 
| 
 442. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում  | 
 2019 թվականի II եռամսյակ  | 
| 
 443. Այն անասնաբուժական դեղամիջոցների արտադրողների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում, որոնց արտադրությունը ճանաչվել է Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահանջներին համապատասխան։  | 
 2019 թվականի II եռամսյակ  | 
| 
 444. Անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության դեղագործական տեսուչների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում  | 
 2019 թվականի II եռամսյակ»։  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝
22 հունիսի 2022 թվական:| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|