Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

ՇԱՐԺԻՉԻ ՆԱԽԱԳՈՐԾԱՐԿԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Շարժիչի նախագործարկային տաքացուցիչը, որը 220 Վ լարմամբ էլեկտրական ցանցին միացվող էլեկտրամեխանիկական սարք է, բաղկացած՝ մեկ կորպուսում տեղակայված հերմետիկ ջերմափոխանակչի մեջ տեղադրված էլեկտրաջեռուցիչ տարրից, կառավարման էլեկտրական բլոկից, շարժիչի եզրագծով հովացնող հեղուկի շրջանառությունն իրականացնելու համար նախատեսված թևանիվից և նախատեսված է տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչը (առանց դրա գործարկման) տարվա ցուրտ եղանակին տաքացնելու համար՝ հովացնող հեղուկը էլեկտրաջեռուցիչ տարրով տաքացնելու հաշվին, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8419 89 ենթադիրքում։

2. Շարժիչի նախագործարկային տաքացուցիչը, որը էլեկտրամեխանիկական սարքավորում է, վառելիքն օգտագործում է տրանսպորտային միջոցի վառելիքային բաքից կամ շարժիչի տաքացուցչի կոմպլեկտայնության մեջ մտնող առանձին բաքից, սնուցվում է տրանսպորտային միջոցի կուտակչային մարտկոցից ստացվող էլեկտրական հոսանքով, բաղկացած է մեկ կորպուսում տեղակայված այրման խցից, ջերմափոխանակչից, շարժիչի եզրագծով հովացնող հեղուկի վերամղման համար նախատեսված շրջանառու պոմպից, վառելիքային պոմպից և կառավարման էլեկտրոնային սարքից, նախատեսված է տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչը (առանց դրա գործարկման) տարվա ցուրտ եղանակին տաքացնելու համար՝ ջերմափոխանակման համակարգով անցնող հովացնող հեղուկը վառելիքային խառնուրդի այրումից առաջացող գազերով տաքացնելու հաշվին, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8419 89 ենթադիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: