ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1765-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ստեղծելու, դրա կազմը հաստատելու ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 920-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 01.06.23 N 592-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.06.23 N 592-Ա)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
3. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 4-ի N 920-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 592-Ա)
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժնի պետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և արտահանման վերահսկման բաժնի վարիչ(միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 01.06.23 N 592-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2023, N 592-Ա | 02.06.2023, N 1765-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|