ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի մասին» N 263-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում և 1-ին կետում «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության» բառերը փոխարինել «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի» բառերով.
2) 2-րդ կետում «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը» բառերը փոխարինել «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|