Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 205

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 835 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 3-րդ կետի կատարման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների համարժեքության և ռիսկի գնահատման անցկացման մասին» թիվ 835 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 205 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 835 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ «անասնաբուժական» բառը փոխարինել «անասնաբուժասանիտարական» բառով։

2. 1-ին կետում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պետք է ճանաչեն այլ անդամ պետությունների սանիտարական, անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական միջոցառումները որպես համարժեք նույնիսկ այն դեպքում, երբ այդ միջոցառումները տարբերվում են Միության և (կամ) անդամ պետությունների միջոցառումներից՝ պայմանով, որ արտահանող պետությունը՝».

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- օբյեկտիվ կերպով ապացուցում է, որ իր միջոցառումները թույլ են տալիս հասնել Միության սանիտարական և (կամ) անասնաբուժական պաշտպանության կամ անդամ պետության բուսասանիտարական պաշտպանության պատշաճ մակարդակի.».

գ) երրորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետություններին» բառերը փոխարինել «անդամ պետություններին» բառերով։

3. Տեքստում համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով (բացառությամբ նշված որոշման 17-րդ կետի)։

4. 2-րդ կետում «անասնաբուժական» բառը փոխարինել «անասնաբուժասանիտարական» բառով։

5. 3-րդ կետում՝

ա) առաջին և յոթերորդ պարբերություններում համապատասխան հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Միություն» բառով.

բ) տասներորդ պարբերությունում «պաշտոնական» բառը փոխարինել «պետական» բառով։

6. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

7. 5-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «իրավասու» բառով։

8. 101 կետում «Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի» բառերը փոխարինել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» բառերով։

9. 103 կետում «Ներմուծող պետությունը» բառերը փոխարինել «Ներմուծող հանդիսացող անդամ պետությունը (այսուհետ՝ ներմուծող պետություն)»։

10. 105 կետում «Մաքսային միության տարածք» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» բառերով.

11. 11-րդ կետում «անասնաբուժական» բառը փոխարինել «անասնաբուժասանիտարական» բառով։

12. 12-րդ կետում «անասնաբուժական» բառը փոխարինել «անասնաբուժասանիտարական» բառով, «Միջազգային էպիզոոտիկ բյուրոն» բառերը փոխարինել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը» բառերով։

13. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 կետ.

«121. Սանիտարական, անասնաբուժասանիտարական ու բուժասանիտարական միջոցառումների հիմնավորման դեպքում անդամ պետությունը կարող է կիրառել այլ անդամ պետության, երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից կատարված ռիսկի գնահատումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: