Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 743-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների՝ իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 218-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով․

2) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և հավելվածի ամբողջ տեքստում «ձևակերպումներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործառնություններ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով․

3) հավելվածի 2-րդ կետը «մեկնաբանվում են» բառերից հետո լրացնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և» բառերով․

4) հավելվածի 4-րդ կետի՝

ա․ 1-ին պարբերության մեջ «վերադաս մաքսային մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով,

բ․ 1-ին և 2-րդ պարբերություններում «ներկայացված գրավոր» բառերը փոխարինել «թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված» բառերով․

5) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 4․1-ին, 4․2-րդ կետերով՝

«4․1. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը պետք է լինի պատշաճ վավերացված և ստորագրված։ Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը պետք է վավերացված լինի էլեկտրոնային ստորագրությամբ:

4․2. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է ապրանքներ տեղափոխող անձի դիմումը՝ օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանման պարագայում, կամ մերժում է այն՝ նշելով մերժման հիմքերը։».

6) հավելվածի 6-րդ կետում «մաքսային մարմիններին տրամադրելու անհնարինության» բառերը փոխարինել «չպահպանման» բառով, իսկ «` գրությունում նշելով մերժման հիմքերը» բառերը հանել․

7) հավելվածի 7-րդ կետը «կատարվում են» բառերից հետո լրացնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով,» բառերով․

8) հավելվածի 8-րդ կետում՝

ա․ «մաքսավճարը» բառը փոխարինել «պետական տուրքը» բառերով,

բ․ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: