Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 360-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 31,598,401 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2-րդ մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 31,598,401 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 360-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է հիմնանորոգել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ մասնաշենքի տանիքը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող

աշխատանքների կազմակերպման համար։

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Քազազնունու փողոց, 12 շենք

Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

31,598,401 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ

առևտրային կազմակերպություն ՀՎՀՀ 02661245

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի մայիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրություն․

   

• Տանիքի ծածկույթի, ջրհորդանների, կավարամածի, մեկուսիչ շերտի քանդում

• Երկաթբետոնից գոտու իրականացում, նոր ծպեղների տեղադրում

• Լանջավոր տանիքի պատրաստում ցինկապատ գունավոր մետաղակղմինդրից, կավարամածի պատրաստում

• Ջրհորդանների և անձրևաճոռերի պատրաստում, ջրհոս խողովակների տեղադրում

• Ցեմենտի հարթեցնող շերտի իրականացում

• Մետաղական աստիճանների պատրաստում

• Հրապաշտպանական միջոցառումների իրականացում

• Պարապետի սվաղում և ներկում

Բյուջե՝ 31,598,401 դրամ

Ժամկետ՝ 2023 թվականի մայիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու-

թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ

առևտրային կազմակերպության 2-րդ մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում - 31,598,401 դրամ

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության Ֆոնդը

համագործակցելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն

տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ