ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 184 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ (ԸՍՏ ՏԵՍԱԿԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի և սպասարկման նշանի հիմնական բնութագրերի տեղեկագիրքը (ըստ տեսակի և առաջնության)
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 184 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի և սպասարկման նշանի հիմնական բնութագրերի (ըստ տեսակի և առաջնության)
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
Բնութագրի ծածկագիրը |
Բնութագրի անվանումը |
Բնութագրի նկարագրությունը |
ԻՆԻԴ* (INID) ծածկագիրը |
110 |
Բառային նշան |
նշագրում, որը ներկայացնում կամ իր մեջ ներառում է հատուկ անուններ՝ բառերի, բառակապակցությունների, բառային բնույթ ունեցող տառակապակցությունների, նախադասությունների, ինչպես նաև դրանց զուգակցությունների տեսքով |
- |
120 |
Տառային նշան |
նշագրում, որը բաղկացած է տառերից և չունի բառային բնույթ |
- |
130 |
Թվային նշան |
նշագրում, որը բաղկացած է թվանշաններից |
- |
140 |
Արտահայտչական նշան |
նշագրում՝ կենդանի էակների, առարկաների, բնական և այլ օբյեկտների պատկերների, հարթության վրա կատարված ցանկացած ձևի պատկերների, գծերի, բծերի կոմպոզիցիաների, ինչպես նաև հատուկ տառատեսակային կամ գրաֆիկական կատարմամբ բառերի, տառերի և (կամ) թվանշանների տեսքով |
- |
150 |
Ծավալային նշան |
նշագրում՝ ներառյալ ապրանքի ձևը կամ դրա փաթեթվածքը՝ 3 չափումներում կատարված օբյեկտների կամ պատկերների տեսքով |
554 |
160 |
Գույն ներկայացնող նշան |
նշագրում, որը ներկայացված է մեկ գույնի տեսքով |
558 |
170 |
Գույների համադրություն ներկայացնող նշան |
նշագրում, որը ներկայացված է 2 և ավելի գույների համադրության տեսքով |
558 |
180 |
Համակցված նշան |
նշագրում, որը ներկայացվում է նշագրերի տարբեր տեսակների տարրերի համակցությամբ՝ բառային, տառային, թվանշանային, արտահայտչական և ծավալային |
|
210 |
Կոնվենցիոն (այդ թվում՝ բազմակի) առաջնությունը |
1883 թվականի մարտի 20-ի արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով փարիզյան կոնվենցիայի մասնակից պետությունում առաջին հայտի (առաջին հայտերի) ներկայացման ամսաթվով |
320 |
220 |
Ցուցահանդեսային առաջնություն |
սահմանվում է 1883 թվականի մարտի 20-ի արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսներին այն ձևանմուշի բաց ցուցադրման մեկնարկի ամսաթվով, որի վրա զետեղված են Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանը և (կամ) սպասարկման նշանը |
230 |
230 |
Առաջնություն՝ միջազգային գրանցման (միջազգային գրանցման առաջնության) ամսաթվով |
սահմանվում է միջազգային գրանցման ամսաթվով կամ միջազգային գրանցման առաջնության ամսաթվով (եթե միջազգային գրանցումն օգտվել է առաջնությունից)՝ «Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի մադրիդյան համաձայնագրին և «Նշանների միջազգային գրանցման մասին» մադրիդյան համաձայնագրի 1989 թվականի հունիսի 27-ի արձանագրությանը համապատասխան |
151 |
240 |
Առաջնություն՝ տարածքային ընդլայնման մասին գրառման մուտքագրման ամսաթվով |
սահմանվում է տարածքային ընդլայնման մասին գրառման մուտքագրման ամսաթվով՝ «Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի մադրիդյան համաձայնագրին և «Նշանների միջազգային գրանցման մասին» մադրիդյան համաձայնագրի 1989 թվականի հունիսի 27-ի արձանագրությանը համապատասխան |
646 |
250 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի նախնական հայտի ներկայացման (առաջնության) ամսաթվով առաջնությունը, որից առանձնացվել է Միության ապրանքային նշանի տվյալ հայտը |
սահմանվում է Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի նախնական հայտի ներկայացման ամսաթվով (նախնական հայտի առաջնության առկայության դեպքում՝ Միության ապրանքային նշանի նախնական հայտի առաջնության ամսաթվով), որից առանձնացվել է Միության ապրանքային նշանի տվյալ հայտը |
220 |
II. Տեղեկագրքի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
1039 |
2 |
Տեսակը |
1՝ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի և սպասարկման նշանի հիմնական բնութագրերի (ըստ տեսակի և առաջնության) տեղեկագիրք |
4 |
Հապավումը |
ԱՆՀԲՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 039-2022 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 184 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 184 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների հիմնական բնութագրերի՝ ըստ տեսակի ու առաջնության համակարգում և ծածկագրում, որոնք կիրառվում են Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների կիրառման, իրավական պահպանման և օգտագործման նպատակով |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
տեղեկագիրքն ուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության ապահովմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների գրանցման համակարգի գործունեության ապահովմանը |
13 |
Առանցքային բառերը |
ապրանքային նշանի տեսակ, ապրանքային նշանի առաջնություն, ապրանքային նշանի հիմնական բնութագիր, Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշան և սպասարկման նշան |
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
մտավոր սեփականություն |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
3՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդը |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների լրացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Միության մարմնի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում |
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (տեղեկագրքի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն տեղեկագրքի I բաժնում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը .
(վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․
1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի և սպասարկման նշանի հիմնական բնութագրերը (ըստ տեսակի և առաջնության) |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Բնութագրի ծածկագիրը |
պայմանանշանների տողը․ Ձևանմուշը՝ \d{3} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է սերիական-հաջորդական մեթոդով |
1 |
1.2. Բնութագրի անվանումը |
պայմանանշանների տողը․ Նվազ. երկարությունը՝ 1․ Առավել. երկարությունը՝ 500 |
անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով |
1 |
1.3. Բնութագրի նկարագրությունը |
պայմանանշանների տողը․ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 500 |
անվանումը ձևավորվում է տեքստի տեսքով` ռուսերենով |
1 |
1.4. ԻՆԻԴ* (INID) ծածկագիրը |
պայմանանշանների տողը․ Ձևանմուշը՝ \d{3} |
բնութագրերի ծածկագրային նշագիրը՝ միջազգային թվային ծածկագրերի ցանկին համապատասխան՝ ST.60 մատենագիտական տվյալների նույնականացման համար |
0..1 |
1.5. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.5.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 86012001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 |
1.5.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.5.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը․ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.5.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը․ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.5.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 86012001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
1.5.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.5.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.5.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը․ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.5.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը․ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.5.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 86012001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
________________________
* Միջազգային թվային ծածկագիրը՝ մատենագիտական տվյալների նույնականացման համար
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: