Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 152

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ՝ ՈՉ ՄԹԵՐԱՏՈՒ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՄՈՐԹԱՏՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՈՉ ՍՆՆԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎՈՒՄ (ՁԵՎ ԹԻՎ 45) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված՝ կենդանական ծագման ոչ սննդային հումքի անասնաբուժական սերտիֆիկատի ձևի մեջ (ձև թիվ 45) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են ըստ թիվ 45 ձևի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, կիրառվում են մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 44-րդ գլխում փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հոկտեմբերի 25

թիվ 152 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված՝ կենդանական ծագման ոչ սննդային հումքի անասնաբուժական սերտիֆիկատի ձևում (ձև թիվ 45) կատարվող

 

1. 3.1 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ձկան վերամշակման ձեռնարկություն՝»:

2. 4.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող է համարվում ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված, սննդամթերքի արտադրության ձեռնարկություններում ստացված՝ կենդանական ծագման հետևյալ ոչ սննդային հումքը, որոնց նկատմամբ սահմանված չէ որևէ անասնաբուժասանիտարական սահմանափակում և որոնք գտնվում են անասնաբուժական ծառայության հսկողության ներքո՝

ոչ սննդային մսային հումքը, որն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով ճանաչվել է կերերի արտադրության համար պիտանի, նախատեսված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար, սպանդային կամ մսի վերամշակման ձեռնարկություններում ստացվել է կենդանիների կամ թռչունների սպանդից և վերամշակումից (այսուհետ՝ ոչ սննդային մսային հումք).

ոչ սննդային ձկնային հումքը, որն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով ճանաչվել է կերերի արտադրության համար պիտանի, նախատեսված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար, ստացվել է ձկներից, խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ կենդանիներից (այսուհետ՝ ոչ սննդային ձկնային հումք):»:

3. 4.2 ենթակետում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումք» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումք» բառերով:

4. 4.3 ենթակետում՝

առաջին պարբերությունում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումք» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումք» բառերով.

քսանյոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խոզի մսեղիք, որից ստացվել է ոչ սննդային մսային հումքը, հետազոտվել է տրիխինելլոզի մասով և գրանցվել բացասական արդյունք կամ ենթարկվել է սառեցման՝ ինչպես նշված է աղյուսակում.»:

5. 4.4 ենթակետի առաջին պարբերությունում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումք» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումք» բառերով:

6. 4.5 ենթակետում՝

առաջին պարբերությունում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումք» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումք» բառերով.

երրորդ պարբերությունում «կենդանական ծագման ոչ սննդային հումքի» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումքի» բառերով.

իններորդ պարբերությունում «ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների կերերի արտադրության համար նախատեսված կենդանական ծագման ոչ սննդային հումքում» բառերը փոխարինել «ոչ սննդային մսային հումքում» բառերով:

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.51 ենթակետով՝

«4.51. Ոչ սննդային ձկնային հումք՝

չի պարունակում բիոտոքսիններ կամ վարակված չէ ոչ մթերատու ընտանի կենդանիների և մորթատու կենդանիների առողջության համար վտանգավոր մակաբույծներով.

չի պարունակում հետևյալ ընտանիքների թունավոր ձկներ. Tetraodontidae, Molidae, Diodontidae и Canthigasteridae.

մշակված չէ ներկանյութերով, իոնացնող ճառագայթմամբ.

պահման ժամանակ չի ենթարկվել դեֆրոստացման (հալեցման).

չունի փչացման նշաններ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան