ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2022 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջների պահպանումը, և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ» թիվ 93 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 90 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի մայիսի 29-ի թիվ 93 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018թվականի մայիսի 29-ի թիվ 93 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջների պահպանումը
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի նշագիրն ու անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1 |
հոդված 2 |
ԳՕՍՏ 33605-2015 «Վերելակներ. Եզրույթներ և սահմանումներ» |
|
2 |
4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 1-ին կետ |
ԳՕՍՏ 33984.1-2016 (EN 81-20:2014) «Վերելակներ. Սարքերի և սարքվածքների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ. Վերելակներ մարդկանց կամ մարդկանց և բեռների տեղափոխման համար» |
|
3 |
ԳՕՍՏ 34442-2018 (EN 81-73:2016) «Վերելակներ. Հրդեհային անվտանգություն»1 |
||
4 |
ԳՕՍՏ Ռ 56943-2016 «Վերելակներ. Սարքերի և սարքվածքների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ։ Բեռների տեղափոխման համար նախատեսված վերելակներ»2 |
||
5 |
ԳՕՍՏ 34488-2018 «Բեռնատար փոքր վերելակներ. Սարքերի և սարքվածքների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» |
կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից | |
6 |
ԳՕՍՏ 34581-2019 (EN 81-21:2018) «Վերելակներ. Գոյություն ունեցող շինություններում նոր վերելակների տեղադրման ժամանակ անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջներ»3 |
||
7 |
ԳՕՍՏ Ռ 53780-2010 (ЕН 81-1:1998, ЕН 81-2:1998) «Վերելակներ. Սարքերի և սարքվածքների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ»4 |
||
8 |
4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 2-րդ կետ |
ԳՕՍՏ 33652-2019 (EN 81-70:2018) «Վերելակներ. Անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջներ հաշմանդամների և բնակչության սակավաշարժունակ այլ խմբերի համար»5 |
|
9 |
ԳՕՍՏ 33652-2015 (EN 81-70:2003) «Վերելակներ մարդատար. Հասանելիության տեխնիկական պահանջներ, ներառյալ՝ հասանելիություն հաշմանդամների և բնակչության դժվար տեղաշարժվող այլ խմբերի համար»6 |
||
10 |
4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 3-րդ կետ |
ԳՕՍՏ 34305-2017 (EN 81-72:2015) «Վերելակներ մարդատար. Հրշեջների համար նախատեսված վերելակներ»7 |
|
11 |
ԳՕՍՏ Ռ 52382-2010 (EN 81-72:2003) «Վերելակներ մարդատար. հրշեջների համար նախատեսված վերելակներ»8 |
||
12 |
4-րդ հոդվածի 1-ին կետ և 1-ին հավելվածի 5-րդ կետ |
ԳՕՍՏ 33653-2019 (EN 81-71:2018) «Վերելակներ. Անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջներ. Վանդալային իրավիճակներից պաշտպանվածություն»9 |
|
13 |
ԳՕՍՏ 33653-2015 (EN 81-71:2005) «Վերելակներ մարդատար. Վանդալային իրավիճակներից պաշտպանվածությանը ներկայացվող պահանջներ»10 |
||
14 |
6-րդ հոդվածի 2.5 կետ |
ԳՕՍՏ ԻՍՕ 14798-2017 «Վերելակներ, շարժասանդուղքներ և մարդատար կոնվեյերներ։ Գնահատման և ռիսկի նվազեցման մեթոդաբանություն» |
|
15 |
ԳՕՍՏ Ռ 53387-2009 (ԻՍՕ/ՄՄ 14798:2006) «Վերելակներ, շարժասանդուղքներ, մարդատար կոնվեյերներ։ Վերլուծության և ռիսկի նվազեցման մեթոդաբանություն» |
կիրառվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
__________________________________
1 Կիրառվում է ԳՕՍՏ 33984.1-2016-ի հետ համատեղ՝ մարդկանց կամ մարդկանց և բեռների տեղափոխման համար նախատեսված վերելակների նկատմամբ։
2 Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կիրառվում է բեռների տեղափոխման համար նախատեսված վերելակների նկատմամբ։
2023 թվականի հունվարի 1-ից կիրառվում է բեռների տեղափոխման համար նախատեսված վերելակների նկատմամբ՝ բացառությամբ փոքր բեռնատար վերելակների։
3 Կիրառվում է ԳՕՍՏ 33984.1-2016-ի հետ համատեղ՝ շահագործման հանձնելուց առաջ վերելակների համապատասխանության գնահատման ժամանակ այն դեպքերում, երբ վերելակների գոյություն ունեցող շինարարական մասը թույլ չի տալիս կատարել ԳՕՍՏ 33984.1-2016-ի բոլոր պահանջները։
4 Կիրառվում է շահագործման հանձնելուց առաջ վերելակների համապատասխանության գնահատման ժամանակ և ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի ԳՕՍՏ Ռ 53780-2010-ի կիրառմամբ։
5 Կիրառվում է ԳՕՍՏ 33984.1-2016-ի հետ համատեղ։
6 Կիրառվում է շահագործման հանձնելուց առաջ վերելակների համապատասխանության գնահատման ժամանակ և ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի ԳՕՍՏ 33652-2015-ի կիրառմամբ։
7 Կիրառվում է ԳՕՍՏ 33984.1-2016-ի հետ համատեղ։
8 Կիրառվում է շահագործման հանձնելուց առաջ վերելակների համապատասխանության գնահատման ժամանակ և ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի ԳՕՍՏ Ռ 52382-2010-ի կիրառմամբ։
9 Կիրառվում է ԳՕՍՏ 33984.1-2016-ի հետ համատեղ։
10 Կիրառվում է շահագործման հանձնելուց առաջ վերելակների համապատասխանության գնահատման ժամանակ և ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի ԳՕՍՏ 33653-2015-ի կիրառմամբ»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018թվականի մայիսի 29-ի թիվ 93 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 90 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
միջազգային ու տարածաշրջանային (միջպետական), իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնք պարունակում են «Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
Համարը՝ ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի նշագիրն ու անվանումը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1 |
6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր |
ԳՕՍՏ 33984.2-2016 «Վերելակներ. Սերտիֆիկացման ժամանակ հետազոտման (փորձարկման) և չափումների կանոններ և մեթոդներ։ Նմուշառման կանոններ» |
|
2 |
ԳՕՍՏ 33984.3-2017 «Վերելակներ. Վերելակների անվտանգության սարքվածքների սերտիֆիկացման դեպքում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ։ Նմուշառման կանոններ» |
||
3 |
6-րդ հոդվածի 3-րդ կետ |
ԳՕՍՏ 34582-2019 «Վերելակներ. Հետազոտությունների, չափումների և ստուգումների կանոններ և մեթոդներ նախքան շահագործման հանձնելը»1 |
|
4 |
ԳՕՍՏ Ռ 53782-2010 «Վերելակներ. Շահագործման մեջ դնելիս վերելակների համապատասխանության գնահատման կանոններ և մեթոդներ»2 |
||
5 |
6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր |
ԳՕՍՏ 34583-2019 «Վերելակներ. Հետազոտությունների, չափումների և ստուգումների կանոններ և մեթոդներ շահագործման ժամանակահատվածում»3 |
|
6 |
ԳՕՍՏ Ռ 53783-2010 «Վերելակներ. Շահագործման ժամանակահատվածում վերելակների համապատասխանության գնահատման կանոններ և մեթոդներ»4 |
____________________________
1 Կիրառվում է վերելակների նկատմամբ՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով, նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի մարդատար և բեռնամարդատար վերելակների համար՝ ԳՕՍՏ 33984.1-2016-ի և համապատասխանության սերտիֆիկատում նշված ստանդարտների կիրառմամբ, իսկ բեռնատար վերելակների համար՝ ԳՕՍՏ Ռ 56943-2016-ի կամ ԳՕՍՏ 34488-2018-ի կիրառմամբ։
2 Կիրառվում է վերելակների նկատմամբ՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելն իրականացվի ԳՕՍՏ Ռ 53780-2010-ի և համապատասխանության սերտիֆիկատում նշված ստանդարտների կիրառմամբ։
3 Կիրառվում է վերելակների նկատմամբ ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ տեխնիկական զննման ձևով և հետազոտման ձևով համապատասխանության գնահատման ժամանակ՝ հետևյալ պայմանով.
ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատման իրականացում՝ սերտիֆիկացման ձևով նախքան շրջանառության մեջ դրվելը և հայտարարագրման ձևով նախքան շահագործման հանձնելը, մարդատար և բեռնամարդատար վերելակների համար՝ ԳՕՍՏ 33984.1-2016-ի և համապատասխանության սերտիֆիկատում նշված ստանդարտների կիրառմամբ, բեռնատար վերելակների համար՝ ԳՕՍՏ Ռ 56943-2016-ի կամ ԳՕՍՏ 34488-2018-ի կիրառմամբ.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ««Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 824 որոշման 3.3 ենթակետի առաջին պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում այդ վերելակները շրջանառության մեջ դնելը:
4 Կիրառվում է վերելակների նկատմամբ ծառայության սահմանված ժամկետի ընթացքում՝ տեխնիկական զննման ձևով և հետազոտման ձևով համապատասխանության գնահատման ժամանակ՝ պայմանով, որ ՄՄ ՏԿ 011/2011 կանոնակարգի պահանջներին այդ վերելակների համապատասխանության գնահատումը նախքան շրջանառության մեջ դրվելը սերտիֆիկացման ձևով և նախքան շահագործման հանձնելը հայտարարագրման ձևով իրականացվի ԳՕՍՏ Ռ 53780-2010-ի և համապատասխանության սերտիֆիկատում նշված ստանդարտների կիրառմամբ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: