ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հրդեհաշիջման համակարգը, որը բաղկացած է կրակմարիչ գազի պահպանման բալոններից, գործարկման բալոններից, կոլեկտորներից, փոշեցրման ծայրափողակներից, ազդանշանային և գործարկման սարքվածքներից, բռնկման հայտնաբերման և ազդարարման սարքվածքներից, հսկիչ-չափիչ սարքերից և կառավարման պահարանից, խողովակաշարերից ու նախատեսված է հրդեհի ազդանշանման սարքերից կառավարող ազդանշանն ստանալու դեպքում կրակմարիչ գազը փոշեցրելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին, 4-րդ և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8424 10 000 0 ենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|