Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 145

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատումն (հաստատումն) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 275 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 275 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 27 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 211 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 145 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ-ի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետները

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

13.110

Լազերային արտադրատեսակների անվտանգությունը Մաս 1 Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները ԳՕՍՏ IEC 60825-1-2013-ի վերանայում՝ IEC 60825-1:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի

3.2-րդ կետ

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2

83.140

Տարբեր բաղադրության նյութեր։ Պոլիկարբոնատից ստացված արտադրատեսակներից ջրային ու օդային միջավայր արտանետվող քլորբենզոլի միգրացիայի մակարդակի որոշման մեթոդները

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՉԿՄ.ՄՆ 6309- 2020-ի հիման վրա

հավելված թիվ 2

2023 թվական

2024 թվական

Բելառուսի Հանրապետություն

3

83.140

Պոլիստիրոլից և ստիրոլի համապոլիմերներից արտադրատեսակներ Բութադիենի որոշում՝ օդային ու ջրային միջավայրերում

ԳՕՍՏ-ի մշակում՝ KZ.06.01.00197- 2020-ի հիման վրա

հավելված թիվ 2

2022 թվական

2023 թվական

Ղազախստանի Հանրապետություն

4

97.200.50

Անվտանգության ասպեկտները Երեխաների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ղեկավար ցուցումներ՝ ստանդարտներում և այլ մասնագրերում ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/IEC Guide 50:2014-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3-րդ կետ

2022 թվական

2024 թվական

Բելառուսի Հանրապետություն

5

97.200.50

Խաղալիքներ Մակնշում, փաթեթավորում, փոխադրում և պահպանում ԳՕՍՏ-ի մշակում

4-րդ հոդվածի 5-րդ կետ

2023 թվական

2025 թվական

Բելառուսի Հանրապետություն

6

97.200.50

Պլաստիկ զանգվածներ՝ մանկական ստեղծարարության համար Տեխնիկական պայմաններ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ 1087-97-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3 4 կետ

2023 թվական

2025 թվական

Բելառուսի Հանրապետություն

7

97.200.50

Խաղալիքներ Եզրույթներ և սահմանումներ ԳՕՍՏ-ի մշակում

հոդված 2

2023 թվական

2025 թվական

Բելառուսի Հանրապետություն

8

97.200.50

Ակուստիկ համակարգերի սարքավորումներ

Գլխի հեռախոսներ և ականջակալներ՝ կապված անհատական օգտագործման երաժշտական նվագարկիչների հետ Ձայնային ճնշման առավելագույն մակարդակի չափման մեթոդիկա Մաս 1 Ընդհանուր մեթոդ՝ լրակազմային սարքավորումների համար

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 50332-1:2013-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 21-րդ պարբերություն

2024 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

9

97.200.50

Հանգստի համար նախատեսված լողացող առարկաներ, որոնք օգտագործվում են թե՛ ջրի վրա և թե՛ ջրում Մաս 1 Դասակարգում, նյութեր, ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 25649- 1:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 11-րդ պարբերություն

2024 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

10

97.200.50

Հանգստի համար նախատեսված լողացող առարկաներ, որոնք օգտագործվում են թե՛ ջրի վրա և թե՛ ջրում Մաս 2 Տեղեկատվություն սպառողների համար ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 25649- 2:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 11-րդ պարբերություն

2024 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

11

97.200.50

Հանգստի համար նախատեսված լողացող առարկաներ, որոնք օգտագործվում են թե՛ ջրի վրա և թե՛ ջրում Մաս 3 Անվտանգության հատուկ լրացուցիչ պահանջներ ու փորձարկման մեթոդներ՝ Ա դասի սարքվածքների համար

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 25649- 3:2017-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.2-րդ կետի 11-րդ պարբերություն

2024 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

12

97.200.50

Խաղալիքներ Անվտանգության պահանջներ Մաս 4 Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար

ԳՕՍՏ EN 71-4-2014 վերանայում՝ EN 71-4:2020-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3 4 կետ

2025 թվական

2027 թվական

Բելառուսի Հանրապետություն

13

83.140

Ջրում և տարբեր բաղադրության նյութերից ջրային լուծամզուքներում ցնդող որոշ օրգանական նյութերի գազաքրոմատագրական որոշում

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՄՑ 4.1.3166- 14-ի հիման վրա

հավելված թիվ 2

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

14

97.200.50

Խաղալիքների անվտանգություն Մաս 2 Բոցավառելիություն

ԳՕՍՏ ISO 8124-2-2014-ի վերանայում

հավելված թիվ 2

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

15

97.200.50

Խաղալիքների անվտանգություն Մաս 9 Օրգանական քիմիական միացություններ Պահանջներ ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 71-9:2005-ի հիման վրա

հավելված թիվ 2

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

16

97.200.50

Խաղալիքների անվտանգություն Մաս 10 Օրգանական քիմիական միացություններ Փորձանմուշներ նախապատրաստելն ու վերցնելը

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 71-10:2005-ի հիման վրա

հավելված թիվ 2

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

17

97.200.50

Խաղալիքների անվտանգություն Մաս 11 Օրգանական քիմիական միացություններ Վերլուծության մեթոդներ

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 71-11:2005-ի հիման վրա

հավելված թիվ 2

2024 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

18

97.200.50

Խնամքի և երեխաների խնամքի ապրանքներ Մանկական ճոճանակներ Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16232:2013+А1:2018-ի հիման վրա

հոդված 4

2025 թվական

2026 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: