ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 938-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 1346-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ» բառերը փոխարինել «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետում «Հավանություն տալ» բառերը փոխարինել «Հաստատել» բառով.
4) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի «8,1 մլրդ ՀՀ դրամ» բառերը փոխարինել «4.36 մլրդ ՀՀ դրամ» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի ամբողջ տեքստում և N 1 ձևում «ոչ սպասարկվող» բառերը փոխարինել «չսպասարկվող» բառով.
6) որոշման N 1 հավելվածի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
7) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 938-Լ որոշման |
«Ձև N 2
Բ Յ ՈՒ Ջ Ե
ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի իրականացման 2020-2024 թվականների համար կանխատեսվող
NN ը/կ |
Ծրագրի անվանումը |
Միավորի արժեքը (եվրո*) |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
Քանակը/ չափման միավորը |
Ընդամենը գումարը (ՀՀ դրամ) |
Ժամկետը |
1. |
Տեխնիկական առաջադրանքի մշակում |
28 000 000 |
1 |
28 000 000 |
2020 թ. | |
2. |
2.1. Գլխավոր կայան (MS-Main Station) (ծրագրաապարատային ապահովմամբ) |
1 605 675 |
683 299 800 |
1/լրակազմ |
363 841 500 (ներառյալ մաքսային տուրքերը) 319 458 300 |
2022 թ.
2023 թ. առաջին եռամսյակ
2022 թ.
2022 թ. |
2.2. Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան (ծրագրաապարատային ապահովմամբ) |
1/լրակազմ | |||||
2.3. Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) առանց մոնտաժային աշխատանքների |
1/լրակազմ | |||||
2.4. Աշխատակիցների/ Անձնակազմի ուսուցում |
1/լրակազմ | |||||
2.5. Բնակարան Գորիս քաղաքում ավտոտնակով |
24 444 445 |
1/հատ |
24 444 445 | |||
3. |
Տեղական նշանակության աշխատանքներ՝ գոյություն ունեցող տեխնիկական շինությունների (կայմ, աշտարակ, հենասյուն) ընթացիկ վերանորոգում, էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում, անտենակայմային կառույցներից չօգտագործվող անտենաների և ֆիդերային համակարգերի ապամոնտաժում |
27 576 000 |
1/դրամ |
27 576 000 | ||
4. |
Սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայաններ (ծրագրաապարատային ապահովմամբ) |
4 055 412 |
1 592 073 643 |
5/լրակազմ |
1 592 073 643 |
2023 թ. |
5. |
Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) |
4/լրակազմ | ||||
6. |
Համակարգի սպասարկման ծառայություններ (նախագծի կառավարում, համակարգային ճարտարագիտություն և նախագծի վերլուծություն, մեխանիկական և էլեկտրական դիզայն, համակարգի նախագծում և գործարկում, գործարանային փորձարկումներ և տեղափոխում, աշխատանքի և վերանորոգման ուսուցում ու շահագործման հանձնում) |
1/լրակազմ | ||||
7. |
Ավտոտնակներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում (ըստ շուկայական գների) |
3 000 000 |
2/հատ |
6 000 000 | ||
8. |
Ավտոմեքենաներ (1 ամենագնաց, 4 մինիավտոբուս, 4 լիաքարշակ, սարքերի տեղավորման և օպերատորի նստատեղի համար նախատեսված անհրաժեշտ տարածքով) |
21 440 000 |
5/հատ |
107 200 000 | ||
9. |
Շարժական կայան (շարժական կայանի համար նախատեսված ծրագրաապարատային ապահովմամբ) մոնտաժային աշխատանքներ |
150 000 |
1/դրամ |
63 000 000 | ||
10. |
Անխափան էլեկտրական սնուցման աղբյուր |
400 000 |
8/հատ |
3 200 000 | ||
11. |
Բենզինային կամ դիզելային էլեկտրական գեներատոր |
2 400 000 |
5/հատ |
12 000 000 | ||
12. |
Ջերմային կարգավորմամբ արկղեր |
1 160 000 |
1/հատ |
1 160 000 | ||
13. |
Տեղական նշանակության աշխատանքներ՝ 5 սպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային աշխատանքներ (էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի վերանորոգում) |
1 485 000 |
1/դրամ |
1 485 000 | ||
14. |
Չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայան (ծրագրաապարատային ապահովմամբ) |
4 055 412 |
1 747 720 355 |
19/լրակազմ |
1 747 720 355 |
2024 թ. |
15. |
Հետվաճառքի սպասարկման ծառայություն (երկու տարվա երաշխավորված սպասարկման գումար ծրագրերի թարմացման հնարավորությամբ) |
1/լրակազմ | ||||
16. |
Ջերմային կարգավորմամբ արկղեր |
1 160 000 |
19/հատ |
22 040 000 | ||
17. |
Անխափան էլեկտրական սնուցման աղբյուր |
400 000 |
19/հատ |
7 600 000 | ||
18. |
10-20 մետր բարձրությամբ կայմ |
1 300 000 |
19/հատ |
24 700 000 |
||
19. |
Տեղական նշանակության աշխատանքներ՝ 19 չսպասարկվող ստացիոնար ռադիոմոնիթորինգի և տեղորոշման կայանների էլեկտրամոնտաժային աշխատանքներ (էլեկտրական սնուցման գծերի անցկացում, հողանցման համակարգերի կառուցում) |
700 000 |
19/դրամ |
13 330 000 |
||
Ընդամենը |
4 364 829 243 |
2020-2024 թթ. |
1.*Եվրոյի հաշվարկման համար հիմք է ընդունվել |
2023 թվականի համար՝ 1 եվրո = 392.58 ՀՀ դրամ, |
2024 թվականի համար՝ 1 եվրո = 430.96 ՀՀ դրամ»: |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 938-Լ որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
09.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |