Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 816-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման հավելվածի՝

1) 4-րդ կետում, 7-րդ կետի 1-ին ենթակետում, 8-րդ կետում և 11-րդ կետի 1-ին ենթակետում «էլեկտրոնային պատճեններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լուսապատճեններ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «կենսաթոշակ» բառից հետո լրացնել «, պատվովճար, ամենամսյա պարգևավճար, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վնասի փոխհատուցման գումարներ (այսուհետ՝ կենսաթոշակ)» բառերով.

3) 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից,».

4) 12-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «և» բառով.

5) 13-րդ կետից հանել «էլեկտրոնային պատճենը,» բառերը.

6) 14-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետից և 15-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «5-րդ կետի» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին կետերի» բառերով, իսկ «նույն կետով» բառերը փոխարինել «նշված կետերով» բառերով.

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված`

ա. կենսաթոշակառուին առաջնակի գնահատման կամ կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության պատճառական կապը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման (հերթական վերափորձաքննության) ժամկետը,

բ. կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,

գ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում` կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման կամ վերագնահատման (վերափորձաքննության) ժամկետը,

ե. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը,

է. կենսաթոշակառուի` մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.»,

դ. 7-րդ ենթակետում «և 6-րդ» բառերը փոխարինել «և 5.1-ին» բառերով,

ե. 8-րդ ենթակետում «կամ դատավորի պաշտոնի» բառերը փոխարինել «, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի» բառերով.

7) 16-րդ կետի 2-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով․

«3) եթե կենսաթոշակառուն ստանում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ՝ հաշվարկված կենսաթոշակի 50 տոկոսը.

4) եթե կենսաթոշակառուն ստանում է պարգևավճար՝ նշանակված պարգևավճարի ամբողջ գումարը:»․

8) 21-րդ կետի՝

ա. 8-10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած` մահացած կերակրողի 63 տարին չլրացած (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված) ծնողին, ամուսնուն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.

9) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման (վերափորձաքննության) ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.

10) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման ժամկետը լրանալը, վերագնահատման (վերափորձաքննության) ենթարկելու և վերագնահատման (վերափորձաքննության) արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման (վերափորձաքննության) օրը, ամիսը, տարեթիվը.»,

բ. 11-րդ ենթակետում «5-րդ կետի» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին կետերի» բառերով,

գ. 12-րդ ենթակետում «սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերով,

դ. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13) կենսաթոշակառուի աշխատանքի (զինվորական ծառայության) անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու (գործունեությունը դադարեցրած լինելու դեպքում՝ գործունեությունը վերսկսելու) օրը, ամիսը, տարեթիվը, եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերի և այդ կետերում նշված անձանց՝ օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա։»,

ե. 14-րդ ենթակետում «կամ դատավորի պաշտոնի» բառերը փոխարինել «, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի» բառերով.

9) 22-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետում «23» թիվը փոխարինել «26» թվով,

բ. 5-րդ ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

գ. 6-րդ ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «ամուսնուն» բառից հետո հանել «պապին, տատին,» բառերը,

դ. 7-րդ և 11-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած,

ե. 10-րդ ենթակետում «սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «կենսաթոշակ» բառով․

10) 25-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել 6-րդ ենթակետով․

«6) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու) դեպքում։».

11) 27-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից կամ բժշկասոցիալական փորձաքննության մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնից» բառերով,

բ. 1-ին ենթակետի «ա», «բ» և «դ» պարբերություններում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, «գ» պարբերությունում «հաշմանդամ զավակի» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակի» բառերով, իսկ «հաշմանդամ ճանաչվելու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով,

գ. 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել «, պապի, տատի» բառերը,

դ. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

ե. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված անձի` զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնից, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի (քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի) կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակվելու պատճառով),»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

25.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: