Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.05.2023-23.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.15/5(574).1 Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2017 թվականի N 86-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 25.03.21 N 421-Ն)

1. Սահմանել`

1) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանք տալու հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց վճարվող հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերը և դրանց փոփոխման մասին տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու, մշակելու, այդ հիմքերը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու և դրանք իրավասու պետական մարմիններին ու հատուցման հիմնադրամին տրամադրելու, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցման հիմնադրամի կողմից ամսական լրացուցիչ գումար վճարելու որոշում ընդունելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) դիմումի հիման վրա իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին փոխանցվող` դրոշմանիշային վճար վճարողների ցուցակների և հարկային մարմնի կողմից ֆինանսների ոլորտում կառավարության լիազորված մարմին ներկայացվող` դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամ փոխանցելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) դրոշմանիշային վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն, լրաց., խմբ. 25.03.21 N 421-Ն)

1.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա զինծառայողի և շահառուի (շահառուների) նույնականացումն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) միմյանց հետ փոխհամաձայնեցված կարգով և ձևաչափով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված հատուցման հիմնադրամին է տրամադրում բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի`

1) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը, անձը հաստատող փաստաթուղթը տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (առկայության դեպքում) տեսակը, սերիան և համարը.

2) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ առկայության դեպքում.

3) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը), օտարերկրյա քաղաքացու դեպքում՝ կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը), քաղաքացիություն չունենալու դեպքում՝ կացության կարգավիճակը.

4) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:

(1.1-ին կետը լրաց. 25.03.21 N 421-Ն)

1.2․ Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող ճանաչվելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված հատուցման գումար ստանալու, հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու համար: Այս դեպքում՝

1) խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում են սույն որոշմամբ վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթները․

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։

(1.2-րդ կետը լրաց. 18.05.23 N 752-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 6

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանք տալու ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԿԱՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 25.03.21 N 421-Ն)

 

 1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան 2017 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ` մարտական գործողություններ) զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի (այսուհետ` հատուցման դեպք) դիմաց հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ., լրաց. 25.06.20 N 1041-Ն)

 2. Օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում հատուցման գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ օրենքով սահմանված այլ շահառուն (շահառուները) ներկայացնում է դիմում՝ համաձայն NN 1 և 2 ձևերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան պետական մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Դիմումը ներկայացվում է համապատասխան այն պետական մարմնին, որտեղ նախկինում ծառայել է հաշմանդամություն ձեռք բերած, զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողը, իսկ օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը) և ստացած վնասվածքի պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.

2) զինվորական ծառայությունից արձակվելուց, կամավորագրված անձի դեպքում՝ մարտական գործողությունների ավարտից հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին անձի ֆունկցիոնալություն գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ.

 3) օրենքով սահմանված կարգով զինծառայողին անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատական ակտը.

 4) հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը).

 5) օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատող` ամուսնության և ծննդյան վկայականները, դատական ակտերը, զինծառայողի` շահառու հանդիսացող քրոջ և եղբոր` ուսումնառության վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը), զինծառայողի ծնողների (ծնողի) մահվան վկայականները, զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի` զինծա ռայողի հետ ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցման բացակայության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից տրամադրված տեղեկանքը.

 6) օրենքով սահմանված շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ շահառուների ցանկությունը` հատուցման գումարը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի NN 1 և 2 ձևերում նշված դիմումներում:

(2-րդ կետը փոփ., լրաց. 26.10.20 N 1721-Ն, փոփ. 13.05.21 N 775-Ն, փոփ., լրաց. 13.05.22 N 666-Ն, փոփ., խմբ. 18.05.23 N 752-Ն)

2.1. Ռազմական դրության ժամանակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին: Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում փաստաթղթերին կցվում է նաև մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկատվությունը՝ տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից՝ համաձայն N 2.1 ձևի կամ այլ ձևով: Սույն կարգի համաձայն հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցվում է՝ այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ համապատասխան շահառուի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:

(2.1-ին կետը լրաց. 26.10.20 N 1721-Ն, փոփ., լրաց. 25.03.21 N 421-Ն, փոփ. 13.05.21 N 775-Ն, 13.05.22 N 666-Ն, լրաց. 16.03.23 N 317-Ն)

2.2. Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է կամավորագրված անձի զինվորական հաշվառումն իրականացնող կամ իրականացրած (եթե կամավորագրված անձն օրենքով սահմանված դեպքերում հանվել է զինվորական հաշվառումից)՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումն այդ ստորաբաժանումում սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ համապատասխան տարածքային ստորաբաժանումում առկա չեն տվյալներ, ապա դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դիմումատուին, իսկ տեղեկանքը տրվում է դիմումը մուտք լինելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան տարածքային ստորաբաժանումն ստանում է զորամասեր կատարված հարցումների միջոցով: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

(2.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 421-Ն)

3. Եթե օրենքով սահմանված հատուցման դեպք տեղի ունենալու օրվա դրությամբ առկա է նաև օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք, ապա սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումին կցվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 2 հավելվածում նշված դիմումը և փաստաթղթերը:

4. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում`

1) պարզում է, թե`

ա. տվյալ հատուցման դեպքով ով է հանդիսանում շահառու (շահառուներ)` հիմք ընդունելով օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերը և հաշվի առնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկությունները,

բ. որքան է կազմում հատուցման դեպքով վճարման ենթակա հատուցման գումարի չափը և

2) հիմք ընդունելով ստացված դիմումը, կից փաստաթղթերն ու տեղեկությունները (ներառյալ դեպքի վերաբերյալ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի տրամադրված տեղեկությունները)՝ ծրագրային գործիքի միջոցով՝

ա. զինծառայողին և շահառուին (շահառուներին) նույնականացնում է բնակչության պետական ռեգիստրում և կազմում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործ,

բ. էլեկտրոնային գործում ներառում է դիմումատուի ներկայացրած տեղեկությունները, ինչպես նաև սքանավորման միջոցով, ներկայացրած փաստաթղթերը՝ բնօրինակ փաստաթղթերը վերադարձնելով դիմումատուին,

գ. հատուցման դեպքի վերաբերյալ տեղեկությունները և շահառուների անվանացանկը` համաձայն NN 3 և 4 ձևերի, էլեկտրոնային եղանակով ուղարկում է հատուցման հիմնադրամին:

(4-րդ կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն, խմբ. 25.03.21 N 421-Ն, լրաց. 13.05.21 N 775-Ն, փոփ. 13.05.22 N 666-Ն)

4․1․ Ընդ որում, եթե շահառու հանդիսանալու հանգամանքը հաստատվում է ծննդյան վկայականի հիման վրա, և ծննդյան վկայականում նշված՝ անձի հոր մասին տվյալները նույնական են ներկայացված անձը հաստատող փաստա թղթում նշված տվյալներին կամ զինծառայողի տվյալներին, ապա անձի հայրությունը որոշելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր) չեն պահանջվում՝ բացառությամբ այն դեպքի, երբ որոշվում է միակ շահառուն կամ առկա է այլ տեղեկատվություն անձի հայրությունը որոշելու վերաբերյալ։

(4.1-ին կետը լրաց. 13.05.21 N 775-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագրային գործիքն սպասարկում (վարում) է հիմնադրամը, իսկ էլեկտրոնային գործում ներառված տեղեկությունները հասանելի են հիմնադրամին:

(5-րդ կետը խմբ. 25.03.21 N 421-Ն)

6. Սույն կարգի համաձայն շահառուների շրջանակում կատարված փոփոխություններ են համարվում`

1) օրենքով սահմանված նոր շահառուի ի հայտ գալը.

2) օրենքով սահմանված շահառուի մահանալը.

3) օրենքով սահմանված շահառու հանդիսանալու հիմք տվող հանգամանքը վերանալը:

7. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում են նոր շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ նրա կողմից լիազորված անձի կամ այլ շահառուի կողմից` օրենքով սահմանված կարգով հատուցման գումարը շահառուների թվի վրա հավասարաչափ բաժանելու համար: Սույն կետի համաձայն նոր շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը կամ այլ շահառուն ներկայացնում է դիմում՝ համաձայն N 5 ձևի, համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, դիմումին կցելով փոփոխությունները հիմնավորող փաստաթղթերը (ծննդյան վկայականը, մահվան վկայականը, դատական ակտը, ուսումնական հաստատության տեղեկանքը կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը)):

(7-րդ կետը փոփ. 18.05.23 N 752-Ն)

7․1․ Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը՝ իր նախաձեռնությամբ, շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով։ 

(7.1-ին կետը լրաց. 17.06.22 N 875-Ն)

8. Շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ ստացված դիմումը և փաստաթղթերը, ներառյալ սույն կարգի 7.1-ին կետում նշված տեղեկատվությունը, համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հաշվառում է սույն կարգի 5-րդ կետի համաձայն` հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի հատուցման իրավունքի գործում, և գրանցման օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ձևաչափով (ծրագրային գործիքի միջոցով) ուղարկում է հատուցման հիմնադրամին:

(8-րդ կետը լրաց. 25.03.21 N 421-Ն, 17.06.22 N 875-Ն)

 9. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում օրենքով սահմանված հատուցման դեպքի փոփոխություն, ապա հատուցման նոր դեպքն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի պահանջների համաձայն անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկում է հատուցման հիմնադրամին:

 10. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի, 7.1-ին, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի համաձայն ստացված փաստաթղթերում (տեղեկություններում) թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և (կամ) անճշտությունները և համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնել հատուցման հիմնադրամ: Ընդ որում, օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 3 աշխատանքային օրվա հաշվարկն սկսվում է ճշգրտված փաստաթղթերը (տեղեկությունները) հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից:

(10-րդ կետը լրաց. 17.06.22 N 875-Ն) 

 11. Եթե սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն հատուցման գումարն օրենքով սահմանված շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելուց հետո օրենքով սահմանված շահառուներից որևէ մեկը դիմում է ներկայացնում հատուցման հիմնադրամին` իրեն հասանելիք գումարի չափն առանձնացնելու և առանձին վճարելու վերաբերյալ, ապա հատուցման հիմնադրամը դիմումն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով իրականացնում է հատուցման գումարի բաժանումը և առանձին վճարումը:

12․ Հատուցման հիմնադրամը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու դեպքում մահացած շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը շահառուի մահվան ամսին հաջորդող ամսվա 1-ից հավասարաչափ բաժանում է մնացած շահառուների միջև։ Ընդ որում, եթե մահացած շահառուի միջոցով վճարվել է նաև այլ շահառուի հատուցման գումար, ապա այլ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարները շարունակվում են վճարվել վերջինիս անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

(12-րդ կետը լրաց. 17.06.22 N 875-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Զինծառայողի առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու մասին

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ____________________________________________________________

 (հաշմանդամություն ունեցող զինծառայողի ծառայության տեսակը, զինվորական

_________________________________________________________________________________

կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն)

_________________________________________________________________________________

(զորամասը, վնասվածք ստանալու օրը, ամիսը, տարին, վայրը և պատճառը)

_________________________________________________________________________________

(հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն

_________________________________________________________________________________

ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը,

_________________________________________________________________________________

տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին)

________________________________________________________________________________:

(պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ որոշման կայացման օրը, ամիսը, տարին, համարը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Խնդրում եմ ինձ հատկացնել օրենքով սահմանված հատուցման գումար` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին:

4. Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Շահառու
(ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը, վերջիններիս բացակայության դեպքում` այլ անձը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցե)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակը լրացվում է այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամություն ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 1-ին սյունակում քրոջ և եղբոր կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան` նշվում է ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականի համարը,

բ. 18 տարին լրացած և անգործունակ` նշվում է անգործունակ ճանաչելու մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

գ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարին, համարը,

դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.

3) աղյուսակի 1-ին սյունակում այլ անձանց վերաբերյալ լրացվում է`

ա. դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.

4) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

5) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.  

 

(ձևը փոփ., խմբ. 18.05.23 N 752-Ն)

Ձև N 2

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ___________________________________________________________

 (զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի ծառայության տեսակը,

________________________________________________________________________________

 կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն)

________________________________________________________________________________

(զորամասը, զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարին)

________________________________________________________________________________

 (զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու վայրը և պատճառը, մահվան վկայական

________________________________________________________________________________

տալու օրը, ամիսը, տարին համարը, անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտի

________________________________________________________________________________

կայացման օրը, ամիսը, տարին և համարը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Շահառու
(ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը, վերջիններիս բացակայության դեպքում` այլ անձը)

Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցե)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակի 1-ին սյունակում քրոջ և եղբոր կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան` նշվում է ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականի համարը,

բ. 18 տարին լրացած և անգործունակ, նշվում է անգործունակ ճանաչելու մասին դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը,

գ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,

դ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին, զինծառայողին խնամակալ ճանաչելու մասին իրավասու մարմնի որոշման օրը, ամիսը, տարին, համարը, ծնողների մահվան վկայականներ տալու օրը, ամիսը, տարին, համարները կամ ծնողների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.

2) աղյուսակի 1-ին սյունակում այլ անձանց վերաբերյալ լրացվում է`

ա. դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին, համարը.

բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին կամ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքը հաստատող տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը.

3) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

4) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

 

(ձևը խմբ. 18.05.23 N 752-Ն)

 

Ձև N 2.1

 

 

դրոշմակնիքի տեղ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության մասին

 

Տրվում է առ այն, որ

_________________________________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

____________________________ -ում հաշվառված է որպես կամավոր հիմունքներով

(տարածքային ստորաբաժանումը)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձ (այսուհետ՝ կամավորագրված անձ): Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցությունը հաստատված է մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ առկա տվյալներով:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

ղեկավար _________________________________________________

                                               (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

___  __________________ 20   թ.

(ձևը լրաց. 25.03.21 N 421-Ն)

Ձև N 3

 

Ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Զինծառայողի առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների

 

Հաշման-դամու-թյուն ունեցող զինծա-ռայողի ծառա-յության տեսակը, զինվո-րական կոչումը, անունը, հայրա-նունը, ազգա-նունը, ծննդյան օրը, ամիսը, տարին

Վնաս-վածք  ստա-նալու օրը, ամիսը, տարին

Ֆունկցիո-նալության սահմանա-փակման աստիճանը, կրկնակի գնահատման
կամ վերագնա-հատման
օրը, ամիսը, տարին

(սյունակն ուժը կորցրել է 25.03.21 N 421-Ն)

Օրենքով սահ-մանված հատուց-ման գումարի չափը

Հատուցման գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Հատուցման գումար ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակ-ցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգա-վիճակը, վերջին-ներիս բացա-կայության դեպքում` այլ անձը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսա-համարը (էլեկտրո-նային հասցե)

շահա-ռուների համաձայ-նությունը` հատուցման գումարը շահառու-ներից մեկին հատկաց-նելու կամ ցանկու-թյունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

 

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

1) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, եթե մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով դիմումը չի ներկայացվել հաշմանդամություն ունեցող զինծառայողի կողմից.

2) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

3) աղյուսակի 9-րդ սյունակում նշվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողի, իսկ Աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակների լրացման դեպքում`գումարն ստացող շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

 

Համապատասխան պետական
մարմնի սոցիալական ապահովության
խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար

-------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

____ ______ 20  թ.

 

(ձևը փոփ. 25.03.21 N 421-Ն, 18.05.23 N 752-Ն)

Ձև N 4

 

Ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների

 

Զոհված (մահա-ցած) կամ անհայտ կորած զինծա-ռայողի ծառա-յության տեսակը, զինվո-րական կոչումը, անունը, հայրա-նունը, ազգա-նունը, ծննդյան օրը, ամիսը, տարին

Զոհվելու (մահա-նալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարին

(սյունակն ուժը կորցրել է 25.03.21 N 421-Ն)

(սյունակն ուժը կորցրել է 25.03.21 N 421-Ն)

Օրենքով սահման-ված հատուց-ման գումարի չափը

Հատուցման գումարը ստանալու իրավունք ունեցող շահառուներ

Հատուցման գումար ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

շահառու
(ազգակ-ցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգա-վիճակը, վերջին-ներիս բացակա-յության դեպքում` այլ անձը)

շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսա-համարը (էլեկտրո-նային հասցե)

շահա-ռուների համաձայ-նությունը` հատուցման գումարը շահա-ռուներից մեկին հատկաց-նելու կամ ցանկու-թյունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

 

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

1) աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

2) աղյուսակի 9-րդ սյունակում նշվում է գումար ստացող յուրաքանչյուր շահառուի (շահառուների) անունը, հայրանունը, ազգանունը:

 

Համապատասխան պետական մարմնի

սոցիալական ապահովության

խնդիրներ իրականացնող

ստորաբաժանման ղեկավար

--------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը, կնիքը)

 

 

____ ______ 20  թ.

 

(ձևը փոփ. 25.03.21 N 421-Ն)

 

Ձև N 5

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հատուցման գումար ստացող շահառուների շրջանակում կատարված փոփոփոխությունների

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ __________________________________________________________

 (զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն

_______________________________________________________________________________

  ունեցող զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________________

(կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման հիմնադրամի կողմից

_______________________________________________________________________________

հատուցում նշանակելու որոշման օրը, ամիսը, տարին, որոշման համարը)

 

համաձայն հատուցում ստանալու ընթացքում շահառուների շրջանակում տեղի է ունեցել փոփոխություն`

_______________________________________________________________________________

(նոր շահառուի ի հայտ գալու հանգամանքները կամ շահառուի մահը կամ

_______________________________________________________________________________

շահառու հանդիսանալու հիմք տվող հանգամանքը վերանալը)

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

 

Դիմումի դարձերես

 

3. Շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների արդյունքում հատուցման գումարը ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Նոր շահառուի կամ մահացած շահառուի կամ այլևս շահառու չհանդիսացող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն, հեռախոսահամարը (ազգակցական կապը, իսկ քրոջ և եղբոր դեպքում` նաև կարգավիճակը)

Շահառուների համաձայնությունը` հատուցման գումարը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` հատուցման գումարի բաժանելու վերաբերյալ

Շահառուի ստորագրությունը

1

2

3

     

 

1) աղյուսակը լրացվում է հատուցում նշանակելու դիմումում առկա աղյուսակի լրացման կարգով.

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն, փոփ., լրաց. 25.06.20 N 1041-Ն, 26.10.20 N 1721-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.03.21  N 421-Ն, փոփ., լրաց. 13.05.21 N 775-Ն, 13.05.22 N 666-Ն, լրաց. 17.06.22 N 875-Ն, 16.03.23 N 317-Ն, փոփ., խմբ. 18.05.23 N 752-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՎՃԱՐԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ, ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ, ՄՇԱԿԵԼՈՒ, ԱՅԴ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարվող հատուցման գումարի ամսական հավասար վճարին ավելացվող ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքերի վերաբերյալ տեղեկությունների ստացման և հաշվառման, այդ հիմքերի վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման և դրանց հիման վրա ամսական լրացուցիչ գումար վճարելու հետ կապված հարաբերությունները:

 2. Օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունքի առկայության պարագայում ամսական լրացուցիչ գումար ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը, իսկ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող զինծառայողի ամուսինը կամ զինծառայողի` օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների խնամքով զբաղվող այլ անձը, ինչպես նաև զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի ամուսինը կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ այդպիսիք չլինելու դեպքում` զինծառայողի` օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների խնամքով զբաղվող այլ անձը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների ծննդյան վկայականները.

2) չափահաս զավակների` ուսումնառության մեջ գտնվելու և ուսումնառության ժամկետի վերաբերյալ տեղեկանքները` տրված ուսումնական հաստատության կողմից կամ հաշմանդամություն ունենալու վերաբերյալ անձի ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովի որոշումը (վարչական ակտը).

3) երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և հղիության ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք` տրված երեխայի մոր հղիության ընթացքը գրանցած բժշկական հաստատության կողմից: Ընդ որում, սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով.

4) զինծառայողի և երեխայի մոր ամուսնության վկայականը, ինչպես նաև ամուսնալուծության հիմքով այդ ամուսնությունը դադարած չլինելու վերաբերյալ տեղեկանք` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են միայն զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի երեխայի մասով.

5) օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխաների կամ չափահաս զավակների նկատմամբ խնամակալություն հաստատված լինելու դեպքում` խնամակալության վերաբերյալ փաստաթուղթը և խնամակալի անձնագիրը, ինչպես նաև զինծառայողի կամ նրա ամուսնու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի անձնագիրը.

6) օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,

7) չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը սույն մասում նախատեսված անձանցից որևէ մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու, կամ նրանց ցանկությունը` ամսական լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի N 1 ձևում նշված դիմումում:

(2-րդ կետը խմբ. 18.05.23 N 752-Ն)

3. Համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից սույն կարգի 2-րդ կետում նախատեսված փաստաթղթերի հաշվառումը և հատուցման հիմնադրամին տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածում սահմանված կարգով և ժամկետներում:

4. Հատուցման հիմնադրամն օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու որոշում կայացնում է համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից ներկայացված փաստաթղթերը հատուցման հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո եռօրյա ժամկետում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթները: Հատուցման հիմնադրամի կողմից օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն:

5. Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու ընթացքում զինծառայողն ունենում է նոր երեխա, կամ լրացել է երեխայի 18 տարին և նա սովորում է առկա ցերեկային ուսուցմամբ կամ նա ունի հաշմանդամություն, որը սահմանվել է մինչև նրա 18 տարին լրանալը, ապա համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում են ներկայացվում համապատասխանաբար սույն կարգի N 1 ձևով նախատեսված նոր դիմում, նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ուսումնառության վերաբերյալ տեղեկանքը և անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), որոնք համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն տրամադրվում են հատուցման հիմնադրամին: Ընդ որում, եթե սույն կետի շրջանակներում առկա է սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված` ամսական լրացուցիչ գումարն առանձնացնելու դեպք, ապա հատուցման հիմնադրամն իրականացնում է ամսական լրացուցիչ գումարի վճարման վերահաշվարկ` համապատասխան չափերով: Սույն կետում սահմանված պայմանների վերաբերյալ համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը գրավոր տեղեկացնում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն դիմում ներկայացրած անձին` վերջինիս կողմից դիմումը ներկայացնելու ժամանակ:

(5-րդ կետը փոփ. 18.05.23 N 752-Ն)

6. Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումը հատուցման հիմնադրամի կողմից դադարեցվել է օրենքով սահմանված 18 տարին չլրացած երեխայի կամ չափահաս զավակի մահվան կամ երեխայի 18 տարին լրանալու կամ ուսանող չափահաս զավակի` ուսումնառությունը դադարեցնելու կամ 23 տարին լրանալու կամ ուսուցման ձևը փոխելու հիմքով, և`

 1) զինծառայողն ունենում է նոր երեխա, կամ

 2) չափահաս զավակը մինչև 23 տարին լրանալը վերականգնվում է ուսումնական հաստատությունում կամ կրկին տեղափոխվում է առկա ցերեկային ուսուցմամբ համակարգ,

ապա օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն: Եթե օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարումը հատուցման հիմնադրամի կողմից դադարեցվել է հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի` հաշմանդամություն ունեցող չճանաչվելու հիմքով, ապա հետագայում նշված անձին կրկին անգամ հաշմանդամություն ունեցող ճանաչելը չի հանգեցնում օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարի վճարման պարտավորության՝ բացառությամբ եթե հաշմանդամություն ունեցող չճանաչելու որոշումը բողոքարկման արդյունքում փոփոխվել է, և անձը կրկին ճանաչվել է հաշմանդամություն ունեցող:

7. Օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումարը վճարելու որոշում կայացնելու օրվանից հետո 15-օրյա ժամկետում հատուցման հիմնադրամը`

 1) օրենքով սահմանված անչափահաս երեխաների կամ չափահաս զավակների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագիր ունենալու դեպքում` անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմին` օրենքով սահմանված անչափահաս երեխայի կամ չափահաս զավակի մահվան պետական գրանցում իրականացվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմնի կողմից մահվան պետական գրանցման օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար.

 2) ուսանող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է այն ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է անձը` վերջինիս ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու դեպքում ուսումնական հաստատության կողմից ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար.

 3) հաշմանդամություն ունեցող չափահաս զավակի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրի համարը և սերիան, կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչելու օրվանից եռօրյա ժամկետում դրա մասին հատուցման հիմնադրամին տեղեկացնելու համար:

(7-րդ կետը խմբ. 18.05.23 N 752-Ն)

8. Սույն կարգի 7-րդ կետի համաձայն ստացված տեղեկությունները հատուցման հիմնադրամը փոխանցում է նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում` զինծառայողի ապահովագրական գործում հաշվառելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

--------------------------------------------------------

  (համապատասխան պետական մարմնի

--------------------------------------------------------

 սոցիալական ապահովության խնդիրներ

-------------------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ամսական լրացուցիչ գումար ստանալու իրավունքի մասին

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ___________________________________________________________

 (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի

_____________________________________________________________________________

 անունը, հայրանունը, ազգանունը, զինծառայողի կամ այլ դիմումատուի անձնագրի սերիան և համարը)

 

ունի (կամ խնամում է) 3 (և ավելի) երեխա (չափահաս զավակ)

____________________

(անունը, հայրանունը,

_____________________________________________________________________________

ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վկայականների համարները, չափահաս զավակների

_____________________________________________________________________________

մասով ուսումնառության վերաբերյալ ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը կամ

_____________________________________________________________________________________________________________

 հաշմանդամություն ունենալու վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտը)

____________________________________________________________________________________________________________

օրը, ամիսը, տարին, համարը, երրորդ երեխայի սաղմնավորման օրվա և

_____________________________________________________________________________

 հղիության ժամանակահատվածի վերաբերյալ բժշկական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը,

_____________________________________________________________________________

 տարին, համարը, ամուսնության վկայականի օրը, ամիսը, տարին և համարը, ամուսնալուծություն գրանցած

_____________________________________________________________________________

 չլինելու վերաբերյալ ՔԿԱԳ տեղեկանքի օրը, ամիսը, տարին և համարը, խնամակալ ճանաչելու մասին

_____________________________________________________________________________:

 որոշման օրը, ամիսը, տարին, համարը, դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին և համարը)

 

Դիմումի դարձերես

 

2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------:

 

3. Խնդրում եմ ինձ հատկացնել օրենքով սահմանված ամսական լրացուցիչ գումար` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված հաշվեհամարին:

4. Ամսական լրացուցիչ գումարն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝

 

Երեխայի (չափահաս զավակի) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման հասցեն

Երեխայի (չափահաս զավակի) կարգավիճակը

Չափահաս զավակների համաձայնությունը` ամսական լրացուցիչ գումարը դիմումատուին հատկացնելու կամ ցանկությունը` լրացուցիչ գումարի իրենց հասանելիք չափն առանձնացնելու և առանձին վճարելու վերաբերյալ

Շահառուի (շահառուների) ստորագրությունը

1

2

3

4

       

 

1) աղյուսակի 2-րդ սյունակում երեխայի (չափահաս զավակի) կարգավիճակը լրացվում է`

ա. մինչև 18 տարեկան,

բ. մինչև 23 տարեկան և առկա ուսուցմամբ սովորող` նշվում է ուսումնական հաստատության տեղեկանք տալու օրը, ամիսը, տարին, համարը,

գ. 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող` նշվում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտի) օրը, ամիսը, տարին, համարը, կրկնակի գնահատման կամ վերագնահատման օրը, ամիսը, տարին.

2) աղյուսակի 2-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակի մասով նշվում են`

ա. «Համաձայն եմ գումարը դիմումատուին հատկացմանը» կամ

բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».

3) աղյուսակի 4-րդ սյունակում յուրաքանչյուր չափահաս զավակ անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:

 

Դիմող

------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

(ձևը փոփ. 18.05.23 N 752-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 18.05.23 N 752-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂԻ, ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿԻ (ԶԱՎԱԿՆԵՐԻ) ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՎՃԱՐԱԾ (ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

(վերնագիրը խմբ. 25.03.21 N 421-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ հատուցման հիմնադրամին ներկայացնելու դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

3) դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի՝ համապատասխանաբար ամուսնության վկայականի և (կամ) ծննդյան վկայականի և (կամ) զինծառայողի ծննդյան վկայականի պատճենը: Ընդ որում, սույն ենթակետում նշված ծննդյան վկայականների պատճենները դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

4) զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է).

5) զինծառայողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում, եթե ստացել է հանրային ծառայությունների համարանիշ).

6) զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ համաձայն N 2 ձևի կամ զինվորական գրքույկը՝ դիմելու օրվա դրությամբ տարում զինծառայողի զորացրված լինելու դեպքում: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զինծառայողի զորակոչն իրականացրած՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` մահվան վկայականի պատճենը և զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը տրվում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, զինծառայողի մահվան վկայականի պատճենը և զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում են միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.

8) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի: Սույն ենթակետում նշված տեղեկանքը դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին) ծառայող (աշխատող) կամ համապատասխան պետական մարմնից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով՝ այն համապատասխան պետական մարմինը, որտեղ ծառայում (աշխատում) է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում չնշված անձանց մասով` հարկային մարմինը: Սույն պարբերությունում նշված տեղեկանքն ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված յուրաքանչյուր անձ հարկային մարմին է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանք՝ դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ՝ ըստ ամիսների (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված՝ հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց):

(2-րդ կետը լրաց. 13.05.21 N 775-Ն, լրաց., փոփ. 17.06.22 N 875-Ն)

2․1․ Եթե դիմումատուն նաև հատուցման հիմնադրամի շահառու է (հատուցման հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում։

(2.1-ին կետը լրաց. 17.06.22 N 875-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը հատուցման հիմնադրամին կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով՝ համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը դրանց ստացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումն ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները:

(3-րդ կետը լրաց. 17.06.22 N 875-Ն)

4. Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նշված բանկին կամ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

 Ընդ որում, եթե՝

1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա (այսուհետ՝ հաշվետու օրացուցային տարի) ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու օրացուցային տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

3) դիմումատուն որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում է ստացել կամ նոտարի պաշտոնում նշանակվել է կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է կամ նոտարի պաշտոնից ազատվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար վճարած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմում ներկայացնելու դեպքում՝

ա. դիմումատուին է վերադարձվում հաշվետու օրացուցային տարվա այն ժամանակահատվածի ամիսների ընդհանուր գումարը, որոնց ընթացքում անձը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները,

բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու օրացուցային տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարն անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու ամիսների թվով բազմապատկելու միջոցով։

(4-րդ կետը փոփ., լրաց. 17.06.22 N 875-Ն)

Ձև N 1

 

 ԴԻՄՈՒՄ

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի

տնօրեն _________________________ -ին

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իմ վճարած (իմ եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ _______________ չափով: Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկանքները՝ __________ թերթից:

 

□ Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող

______________

անունը

 _________________-ի

ազգանունը

 

□ ծնողը

□ ամուսինը

□ զավակը 

 

□ Հանդիսանում եմ զոհված (մահացած) զինծառայող

______________

անունը

 _________________-ի

ազգանունը

 

□ ծնողը

□ ամուսինը

□ զավակը 

 

Անձնական տվյալներ

 

1. Ձեր անունը, ազգանունը

 

 

 

2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)

 

 

 

3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

 

 

 

4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար

 

 Այո □

 

ՀՎՀՀ-ն

 Ոչ □

 

5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը):

 

□ Ցանկանում եմ գումարն ստանալ իմ հաշվեհամարին

_______________________________________________________________________________

(հաշվեհամարը և սպասարկող բանկի անվանումը)

□ Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին

_______________________________________________________________________________

(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)

_______________________________________________________________________________

(հաշվեհամարը և բանկի անվանումը)

□ Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարն ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը

_________________________________________________________________________ բանկ:

(նշել նախընտրած բանկի անվանումը և հասցեն)

 

 Դիմող՝

_________________________
 (ազգանունը, անունը, հայրանունը)

 _________________________

(ստորագրությունը)

 

___ ________________________ 20 ____ թ.

 

Ձև N 2

 

 _____ _________________ 20 ______թ.

N _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________

________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

առ այն, որ

վերջինիս

_____________________

(ծնող կամ ամուսին կամ

զավակ)

 հանդիսացող

______________

________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ ________________ թվականի

 

_____________________________ -ից:

 

Զորակոչն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության _____________________________ տարածքային ստորաբաժանումը:

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային

համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման

ղեկավար _______________________________

                          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

____ _____________________20   թ.

 

Ձև N 3

 

 _____ _________________ 20 ______թ.

N _____________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է ______________________________________________________

______________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

առ այն, որ

վերջինիս

_____________________

(զավակ, ծնող, ամուսին)

 հանդիսացող

______________

_________________________________________________________________________________

(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)

 

զոհվել (մահացել) է __________________ թվականի __________________ին:

 

Մահվան վկայականի համարը _______________________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

 

---------------------------------------------

(համապատասխան պետական մարմնի

---------------------------------------------

սոցիալական ապահովության խնդիրներ

 ---------------------------------------------

իրականացնող ստորաբաժանման ղեկավար)        

 ------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

 __ _____20__ թ.

 

 N ____________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _____________________________________________________

_____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար (այսուհետ՝ ԱՁ կամ նոտար) հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

 

առ այն, որ 20__ թ-ի ընթացքում նրա վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է

_________________ դրամ, այդ թվում՝

(թվերով և տառերով)

 

1) հարկային գործակալի միջով՝ _______________ դրամ, որից ըստ ամիսների՝

 (թվերով և տառերով)

   

 

Ամիսը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

                       

 

2) որպես ԱՁ կամ նոտար՝ ______________ դրամ։

 (թվերով և տառերով)

   

 

ԱՁ պետական գրանցման կամ նոտարի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը և տարին __________

 

ԱՁ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին _________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

_________________________________

(համապատասխան պետական կամ հարկային

_________________________________

մարմնի համապատասխան ստորաբաժանման

 

_________________________________     _________________________________

 ղեկավար)  (ստորագրությունը, անունը, ազգանունը)  

 

Կ.Տ.

 

(ձևը խմբ. 17.06.22 N 875-Ն)

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.12.17 N 1690-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.12.18 N 1527-Ն, խմբ. 25.03.21 N 421-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.06.22 N 875-Ն)

(25.03.21 N 421-Ն որոշումն ունի անցումային դրույթ)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճար վճարողների ցուցակները հատուցման հիմնադրամին փոխանցելու և հարկային մարմնի կողմից դրոշմանիշային վճարների գումարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարականը ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Հարկային մարմինը եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը (բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության մարմինների) ստանալուց հետո առանձնացնում է այն աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ: Եթե այդ աշխատողների դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցված է համապատասխան գանձապետական հաշվեհամարին, ապա հարկային մարմինն այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված աշխատողների ցուցակը՝ համաձայն N 1 ձևի, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(3-րդ կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն, փոփ. 28.06.18 N 726-Ն)

4. Աշխատանքային կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկային գործակալ չհամարվող անձանցից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկի հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անձանց և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված ֆիզիկական անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

5. Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության հիման վրա հարկային մարմինը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձնացնում է դրոշմանիշային վճարների գումարն ամբողջությամբ փոխանցած անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին և այդ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կետում նշված դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

(5-րդ կետը փոփ. 28.06.18 N 726-Ն, խմբ. 25.03.21 N 421-Ն)

 6. Եթե սույն կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված անձանց մասով դրոշմանիշային վճարները փոխանցված են մասամբ, ապա՝

 1) տվյալ գործատուի կողմից մասամբ վճարված դրոշմանիշային վճարների գումարը գանձապետարանի կողմից փոխանցվում է հատուցման հիմնադրամին.

 2) հարկային մարմինն այդ մասին տեղեկացնում է հատուցման հիմնադրամին և ձեռնարկում է օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ` չվճարված դրոշմանիշային վճարների գումարը հավաքագրելու համար, որից հետո նշված անձանց ցուցակը` կազմված սույն կարգի N 1 ձևի համաձայն, տրամադրում է հատուցման հիմնադրամին:

7. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ցուցակները հարկային մարմնի կողմից հատուցման հիմնադրամին կարող են տրամադրվել Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով՝ ներառելով սույն կարգի N 1 ձևում սահմանված տվյալները:

(7-րդ կետը խմբ. 25.03.21 N 421-Ն)

 8. Հարկային մարմինը դրոշմանիշային վճարներ կատարող անձանց կողմից (օրենքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի միջոցով) դրոշմանիշային վճարների ամբողջ գումարը վճարելուց և սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված ցուցակները կազմելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ հանձնարարական՝ համաձայն N 2 ձևի:

8.1. Հարկային մարմինը պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների կողմից առանձնացված հաշվառման նպատակով բացված համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարների մասով, ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական, որի համաձայն տվյալ հաշվին մուտքագրված գումարները յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտին փոխանցվում են հատուցման հիմնադրամին:

(8.1-ին կետը լրաց. 31.08.17 N 1077-Ն)

8․2․ Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական։

Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հատուցման հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:

(8.2-րդ կետը լրաց. 16.09.21 N 1499-Ն)

 9. Հարկային մարմինը սույն կարգով սահմանված հանձնարարականում որպես փոխանցման ենթակա դրոշմանիշային վճարների գումար նշում է (բացառությամբ սույն կարգի 8․2-րդ կետի) վճարված դրոշմանիշային վճարների այն գումարը, որը հավասար է դրոշմանիշային վճարներ կատարող անձանց` դրոշմանիշային վճարների կատարման գծով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորության չափին:

(9-րդ կետը լրաց. 16.09.21 N 1499-Ն)

 10. Սույն կարգով սահմանված հանձնարարականներն ստանալու օրվանից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը հատուցման հիմնադրամի հատուկ հաշվին է փոխանցում հանձնարարականներում նշված գումարը:

(10-րդ կետը փոփ. 31.08.17 N 1077-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

  

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

  

   

Հարկային մարմնից

տրամադրվող տեղեկատվությունը

     

Ամսաթիվը

       

Հանձնարարականի

հերթական համարը

       

ՀՎՀՀ-ն

       

Ա/Ձ, նոտարի, կազմակերպության

անվանումը

       
   

ՀԾՀ-ն

Անունը

Ազգանունը

Հաշվետու

ժամանակաշրջանը

Դրոշմանիշային

վճարի գումարը

         

(ձևը խմբ. 25.03.21 N 421-Ն)

Ձև N 2

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

Տվյալի անվանումը

Ձևաչափը

Հանձնարարականի հերթական համարը

 

Գանձապետական հաշվեհամարը

 

Փոխանցման ենթակա գումարը

 

(հավելվածը լրաց., փոփ. 31.08.17 N 1077-Ն, փոփ. 28.06.18 N 726-Ն, խմբ. 25.03.21 N 421-Ն, լրաց. 16.09.21 N 1499-Ն)

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 86-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցված դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի կամ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների (այսուհետ` վճարող) հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` համաձայն ԴՎ N 1 ձևի:

2.1. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված ոչ ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, սույն կետում նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին։ Հատուցման հիմնադրամը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվեհամարին` բացառությամբ սույն կարգի 2․2-րդ կետում նշված դեպքի։

(2.1-ին կետը լրաց. 01.09.22 N 1368-Ն)

2․2․ Հատուցման հիմնադրամը սույն կարգի 2․1-ին կետում նշված անձանց կողմից վճարված դրոշմանիշային վճարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով վերադարձրած լինելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը սույն կարգի 2․1-ին կետում նշված ժամկետում տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։

(2.2-րդ կետը լրաց. 01.09.22 N 1368-Ն)

3. Վերադարձն իրականացվում է դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդի այն մասով, որն օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:

4. Վերադարձման ներկայացված գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե հարկային մարմնում առկա տվյալների համադրման արդյունքում պարզվում է, որ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդ առկա չէ: Դրոշմանիշային վճարի գումարի առկա մնացորդը վերադարձման ներկայացված գումարի չափից պակաս լինելու դեպքում վերադարձման ենթակա կհամարվի առկա մնացորդի չափով:

Սույն կետում նշված դեպքում վճարողին տեղեկացվում է վերադարձը չկատարելու (վերադարձը մերժվելու) մասին` նշելով վերադարձի մերժման հիմքը, իսկ դրոշմանիշային վճարի գումարի ոչ բավարար մնացորդի առկայության դեպքում` տեղեկացվում է վերադարձման ենթակա գումարի մասին:

5. Հարկային մարմինը վճարողից սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է սահմանված չափից ավելի վճարված գումարի վերադարձման մասին եզրակացություն` համաձայն ԴՎ N 2 ձևի:

6. Վերադարձը մերժելու հիմքի բացակայության դեպքում` հարկային մարմինը եզրակացությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում վճարողների ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք` համաձայն ԴՎ N 3 ձևի:

7. Ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձի մասին ամփոփ տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գումարների վերադարձը:

8. Դրոշմանիշային վճարների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձը կատարվում է «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից վճարողի բանկային հաշվին վերադարձման ենթակա գումարի փոխանցման միջոցով: Եթե դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունի, ապա գումարը փոխանցվում է նրա առաջարկած առևտրային բանկ՝ նրա անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներով, ընդ որում, այդ դեպքում «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդի վերադարձի դիմում» ԴՎ N 1 ձևի, «Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձման մասին եզրակացություն» ԴՎ N 2 ձևի և «Վճարողների սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարների մնացորդների վերադարձի մասին ամփոփ տեղեկանք» ԴՎ N 3 ձևի «Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» սյունակում նշվում է անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:

 

Ձև ԴՎ N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

                               

 

Խնդրում եմ դրոշմանիշային վճարի սահմանված չափից ավելի վճարված գումարի մնացորդից վերադարձնել գումարը:

 

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը)

Վերադարձման ենթակա գումարը

     
 

Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ.

   

Դիմումատու

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

Հարկ

վճարողի կնիքը`

(առկայության դեպքում)

 

Ձև ԴՎ N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՎՀՀ

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

նոտարի, հարկային գործակալ չհամարվողից եկամուտ ստացած

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

                               

 

Վճարողի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն` վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից ենթակա է վերադարձման:

 

(դրամ)

Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը (անձնագրի սերիան և համարը/նույնականացման քարտի համարը)

Վերադարձման ենթակա գումարը

     

 

Եզրակացության կազմման ամսաթիվը __ _____________________ 20____ թ.

Հարկային մարմնի պատասխանատու անձ

_______________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև ԴՎ N 3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

 

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը կազմված եզրակացությունները, տեղեկացնում է, որ «Դրոշմանիշային վճարներ» գանձապետական հաշվեհամարից ստորև նշված գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին:

 

(դրամ)

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

Հարկային մարմնի կոդը

ՀՎՀՀ

Բանկը, որին պետք է փոխանցել գումարը

Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը (անձնագրի սերիան և համարը/
նույնականացման
քարտի համարը)

Գումարը

             
             
 

 Ընդամենը

 
Հարկային մարմնի պատասխանատու անձ

_______________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

 Կ. Տ.

 

(հավելվածը լրաց. 31.08.17 N 1077-Ն, 01.09.22 N 1368-Ն)