ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
27 դեկտեմբերի 2022 թ. |
N 693-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 105,103,316.6 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 105,535,919.3 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 432,602.7 հազ. դրամ։
2) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2023 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8) Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 2,611,329.8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
(2-րդ մասը փոփ. 14.02.23 N 710-Ն)
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍարգսՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան |
(հավելվածը փոփ. 14.02.23 N 710-Ն, 14.02.23 N 711-Ն, 15.03.23 N 727-Ն, 15.03.23 N 728-Ն, 18.04.23 N 750-Ն, 18.04.23 N 757-Ն, 23.05.23 N 773-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 710-Ն, 14.02.23 N 711-Ն, 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն, 15.03.23 N 728-Ն, 18.04.23 N 750-Ն, 18.04.23 N 757-Ն, 23.05.23 N 773-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 710-Ն, 14.02.23 N 711-Ն, 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն, 15.03.23 N 728-Ն, 18.04.23 N 750-Ն, 18.04.23 N 757-Ն, 23.05.23 N 773-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 710-Ն, 14.02.23 N 711-Ն, 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն, 15.03.23 N 728-Ն, 18.04.23 N 750-Ն, 18.04.23 N 757-Ն, 23.05.23 N 773-Ն)
(հավելվածը փոփ. 14.02.23 N 710-Ն, 14.02.23 N 711-Ն, 14.02.23 N 712-Ն, 15.03.23 N 727-Ն, 15.03.23 N 728-Ն, 18.04.23 N 750-Ն, 18.04.23 N 757-Ն, 23.05.23 N 773-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|