Basic information
Number
թիվ 120
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.08.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
24.07.2018
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
24.07.2018
Effective date
25.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2018 թվականի

թիվ 120

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Արտադրողի կողմից ոչ ավելի, քան 50 ուղևոր տեղափոխելու համար նախատեսված ինքնաթիռը՝ հանդերձված դատարկ ապարատի 2000 կգ-ից ավելի, սակայն 15 000 կգ-ից ոչ ավելի զանգվածով, սրահում ուղևորների մի քանի բազկաթոռների փոխարեն հատուկ սարքավորման տեղադրմամբ, որը նախատեսված է օդանավակայանների վերգետնյա սարքավորումների թռիչքային ստուգումներ և օդային ուղիների շրջաթիռ իրականացնելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 2 ստորաենթադիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation