Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.07.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2022 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 219 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի 70-րդ կետը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«70

թիվ 10 հավելվածի 71-րդ կետ

ԳՕՍՏ Ռ 53165-2008 (ՄԷՀ 60095-1:2006) «Մարտկոցներ՝ կուտակչային, կապարային, մեկնարկային՝ ավտոտրակտորային տեխնիկայի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

ԳՕՍՏ Ռ 53165-2020 (ՄԷՀ 60095-1:2018) «Մարտկոցներ՝ մեկնարկային՝ կապարաթթվային. Մաս 1. Ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ»

 

ԳՕՍՏ 33667-2015 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Հաղորդալարի ծայրոցներ՝ կուտակիչի մարտկոցի և ստարտերի արտանցմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը».

 

բ) նշված որոշմամբ հաստատված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«90

թիվ 10 հավելվածի 71-րդ կետ

ԳՕՍՏ Ռ 53165-2008 (ՄԷՀ 60095-1:2006) «Մարտկոցներ՝ կուտակչային, կապարային, մեկնարկային՝ ավտոտրակտորային տեխնիկայի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

ԳՕՍՏ Ռ 53165-2020 (ՄԷՀ 60095-1:2018) «Մարտկոցներ՝ մեկնարկային, կապարաթթվային: Մաս 1. Ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ»

 

ԳՕՍՏ 33667-2015 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Հաղորդալարերի ծայրոցներ՝ կուտակիչի մարտկոցների և ստարտերի արտանցմամբ. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»

կիրառվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան