Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2022-01.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

 

ԱՌԱՆՑ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 1297րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշման իրագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու համար սահմանված տոկոսների վճարման, ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու հիմք է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք այն համակարգաստեղծ և (կամ) քաղաքաստեղծ ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից ապրանքների (բացառությամբ արտադրության մեջ չօգտագործվող ենթաակցիզային ապրանքների) ներմուծումը, որոնց, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, աջակցություն է ցուցաբերվում՝ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով։

Սույն որոշման համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունն ընձեռնվում է, եթե՝

ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

անդամ պետության մաքսային մարմին ներկայացվել է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հիմքի առկայության մասին անդամ պետության լիազորված պետական մարմնի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով տրված հաստատումը։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 19.08.22 թիվ 131)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2023, թիվ 152 01.01.2024, թիվ 75
19.08.2022, թիվ 131 18.09.2022, թիվ 75
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան