ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 155 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջների մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 155 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվող որակավորման պահանջների մեջ կատարվող
Որակավորման պահանջները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 99 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 155 որոշման խմբագրությամբ) |
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանց ու աշխատակիցների հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվող
1. Սույն որակավորման պահանջները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված) 54-րդ կետին համապատասխան և կոչված են աջակցելու կադրերի ճիշտ ընտրությանը, բաշխմանը և ամրագրմանը, դրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը։
2. Որակավորման պահանջների շարքին են դասվում մասնագիտական կրթության մակարդակին և պաշտոնեական պարտականություններին համապատասխանող մասնագիտական աշխատանքային ստաժին, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին և հմտություններին ներկայացվող պահանջները։
Սույն որակավորման պահանջների նպատակներով՝ պաշտոնեական պարտականություններին համապատասխանող մասնագիտական աշխատանքային ստաժը որոշվում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն), որի քաղաքացին է թեկնածուն։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնատար անձանց ու աշխատակիցների հաստիքները համալրելու համար թեկնածուներին կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ (այդ թվում՝ օտար լեզուների իմացություն), որոնք նշվում են մրցույթի անցկացման կարգի մեջ։
4. Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ղեկավար պաշտոնում.
գ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
դ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
ե) համապատասխան ոլորտում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների իմացություն.
զ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
է) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ ու նամակագրություն վարելու հմտություններ.
ը) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
թ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
5. Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների տեղակալների թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ղեկավար պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ.
գ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
դ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
ե) համապատասխան ոլորտում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների իմացություն.
զ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
է) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ և նամակագրություն վարելու հմտություններ.
ը) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
թ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
6. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի քարտուղարության ղեկավարի, Հանձնաժողովի կոլեգիայի անդամի քարտուղարության ղեկավարի թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ.
գ) համապատասխան ոլորտում Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
դ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
ե) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ ու նամակագրություն վարելու հմտություններ.
զ) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
է) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
7. Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնականի, Հանձնաժողովի կոլեգիայի անդամի օգնականի թափուր հաստիքների համալրման համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
գ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
դ) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ և նամակագրություն վարելու հմտություններ.
ե) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
զ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
8. Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի պետի թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
գ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
դ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
ե) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), դեպարտամենտի բաժնի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ ու նամակագրություն վարելու հմտություններ.
զ) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
է) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
9. Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի պետի տեղակալի թափուր հաստիքները համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
գ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության առաջատար միջազգային փորձի կիրառման գործելակերպի իմացություն.
դ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
ե) կառավարչական գործունեության (պլանավորում, կազմակերպում, համակարգում), դեպարտամենտի բաժնի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ ու նամակագրություն վարելու հմտություններ.
զ) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
է) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
10. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման խորհրդականի թափուր հաստիքը համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
գ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
դ) կառուցվածքային ստորաբաժանման (Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի) իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գիտավերլուծական աշխատանքի և գործնական բանակցություններ ու նամակագրություն վարելու հմտություններ.
ե) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
զ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
11. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի իմացություն.
գ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
դ) կառուցվածքային ստորաբաժանման (Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի) իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ, գործնական բանակցություններ և նամակագրություն վարելու հմտություններ.
ե) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
զ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
12. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ-փորձագետի թափուր հաստիքը համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն և պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող՝ առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի հիմունքների իմացություն.
գ) կառուցվածքային ստորաբաժանման (Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի) իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու և նամակագրություն վարելու հմտություններ.
դ) պաշտոնեական (ծառայողական) պարտականություններին համապատասխանող մասնագիտական հատուկ գիտելիքներ.
ե) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
զ) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
13. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետ-փորձագետի թափուր հաստիքը համալրելու համար թեկնածուներին ներկայացվում են հետևյալ որակավորման պահանջները՝
ա) բարձրագույն կրթություն.
բ) համապատասխան ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի ու ակտերի հիմունքների իմացություն.
գ) կառուցվածքային ստորաբաժանման (Հանձնաժողովի դեպարտամենտի բաժնի) իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ տեղեկատու, վերլուծական և տեղեկատվական նյութեր նախապատրաստելու հմտություններ.
դ) Միության մարմինների աշխատանքային լեզվի ազատ տիրապետում.
ե) համակարգչային և այլ օրգտեխնիկայի տիրապետում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|