Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Ընդունող մարմին
Վարչական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2023

ՎԴ/9805/05/21

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

21.03.2023 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահող դատավոր Մ.Մելքումյան, դատավորներ՝ Ա.Ավագյան, Գ. Սոսյան, Ռ. Ազրոյան, Ե.Առաքելյան (այսուհետ նաև՝ Դատարան), ուսումնասիրելով թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործի նյութերն ըստ դիմումի Մարիետա Հենրիկի Բաղրամյանի ընդդեմ ՀՀ Կառավարության, երրորդ անձ Սպիտակ համայնք՝ ՀՀ կառավարության 01.06.2006 թվականի թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Մարիետա Բաղրամյանը (այսուհետ նաև՝ Դիմող), 08.09.2021 թվականին ՀՀ վարչական դատարանում մուտքագրված դիմումով, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության՝ 01.06.2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1054-Ն որոշման 6-րդ հավելվածի 502-004 ծածկագրով հողամասին վերաբերող կետը։

ՀՀ վարչական դատարանի՝ նախագահող դատավոր՝ Մ.Մելքումյան, դատավորներ՝ Ս. Հովակիմյան, Գ. Սոսյան, Ռ.Ազրոյան, Ե. Առաքելյան, 15.09.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, 10.12.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է, իսկ 11.04.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։

ՀՀ նախագահի 25.08.2022 թվականի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս.Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։

Վարչական գործը 09.12.2022 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավորներ Մ. Մելքումյանին, Ա. Ավագյանին, Գ. Սոսյանին, Ռ. Ազրոյանին, Ե. Առաքելյանին։

ՀՀ վարչական դատարանի՝ նախագահող դատավոր՝ Մ.Մելքումյան, դատավորներ՝ Ա.Ավագյան, Գ. Սոսյան, Ռ. Ազրոյան, Ե. Առաքելյան, 05.01.2023 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ։

Գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2023 թվականի մարտի 14-ին։

Ուսումնասիրելով թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործի նյութերը՝ Դատարանը պարզել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ տեղի է ունեցել վրիպակ, մասնավորապես՝ որոշման ընդունման ամսաթիվը «15.03.2023թ»–ի փոխարեն նշվել է «30.03.2023թ.»։

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուղղել թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ թույլ տրված վրիպակը, մասնավորապես՝ որոշման ընդունման ամսաթիվը «15.03.2023թ.»–ի փոխարեն նշվել է «30.03.2023թ.»։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով՝ Դատարանը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման ընդունման ամսաթիվը «30.03.2023թ.»-ի փոխարեն նշել «15.03.2023թ.»։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։

 

Նախագահող դատավոր՝

Մ. Մելքումյան

Դատավորներ՝

Ա. Ավագյան

 

Գ. Սոսյան

Ռ. Ազրոյան

 

Ե. Առաքելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան