Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 248-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը սահմանելու մասին» N 248-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 237-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով․

2) որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 138-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածին» բառերով.

3) հավելվածի 2-րդ կետում «այն մաքսային մարմնի կողմից, որի նախաձեռնությամբ նշված անձինք ներգրավվել են մաքսային փորձաքննությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ՝ կոմիտե)» բառերով․

4) հավելվածի 3-րդ կետում «մաքսային մարմնի ղեկավարի անունով» բառերը փոխարինել «կոմիտե» բառով․

5) հավելվածի 5-րդ կետի 1-ին նախադասության մեջ «մաքսային մարմնի» բառերը փոխարինել «կոմիտեի» բառով, իսկ 2-րդ նախադասությունը հանել․

6) հավելվածի 6-րդ կետում «Մաքսային մարմինը» բառերը փոխարինել «Կոմիտեն» բառով, իսկ «հոդվածով ամրագրված դեպքերի» բառերից հետո լրացնել «՝ մերժման հիմքերի մասին սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում տեղեկացնելով դիմումատուին» բառերով․

7) հավելվածի 7-րդ կետում «մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) մասին որոշումն ընդունելուց» բառերը փոխարինել «իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումի ուսումնասիրությունից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: