ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) զավակ՝ նոր ծնված երեխայի 18 տարին լրացած քույր կամ եղբայր, այդ թվում՝ համամայր կամ համահայր․».
2) 4-րդ կետի 6-րդ ենթակետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած՝ սույն կարգի 8-րդ կետում նշված» բառերով.
3) 8-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա․ «բ» պարբերությունը «ծնողը» բառից հետո լրացնել «կամ երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից» բառերով,
բ․ «դ» պարբերությունը «փաստը» բառից հետո լրացնել «կամ այդ զավակի նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը» բառերով,
գ․ «ը» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» պարբերությամբ․
«թ․ նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով։».
4) 8.1-ին կետում «նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը» բառերով.
5) 9-րդ կետից հանել 1-ին նախադասությունը.
6) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.
«17.1. Եթե ծնողն առկա փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի դիմումում նշված՝ նոր ծնված երեխայի կարգաթվից տարբեր այլ կարգաթվով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է առկա փաստաթղթերով (տեղեկատվությամբ) հիմնավորված նոր ծնված երեխայի կարգաթվին համապատասխան։
17.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալները՝ ծնողի, երեխաների (զավակների), այդ թվում՝ նոր ծնված երեխայի հաշվառման վայրի վերաբերյալ:».
7) 23.1-ին կետի առաջին նախադասությունը «վրա» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքում,» բառերով.
8) 23.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.2-րդ կետով.
«23.2. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո՝ նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր (տեղեկատվություն) ստացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, ծնողին ավելի վճարված նպաստի գումարը ենթակա է բռնագանձման։ Սույն կետում նշված` ավելի վճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկատվության) հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան գումարների տարբերությունն է:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 2169-Լ որոշման հավելվածի՝
1) 6-րդ կետում «Դրամական աջակցությունը» բառերը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքի, դրամական աջակցությունը» բառերով.
2) 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Անկախ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու հանգամանքից՝ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի է առնվում նաև շահառու երեխայի հարազատ կամ համամայր կամ համահայր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայող քույրը կամ եղբայրը։»․
3) 13-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ը» պարբերությունում նշված դեպքում՝ ամուսնալուծության վկայականը» բառերից հետո լրացնել «, 9.1-ին կետում նշված դեպքում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի) տված տեղեկանքը՝ զոհված զավակի մահվան պատճառական կապի մասին» բառերով․
4) 22-րդ կետի 2-րդ ենթակետը «սովորող անձի» բառերից հետո լրացնել «և սույն կարգի 9.1-ին կետում նշված զավակի» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Սույն կետում նշված դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|