ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 519-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետը՝
1. Ստեղծել սանիտարական և բուսասանիտարական հարցերով զբաղվող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 26-ի «Սանիտարական և բուսասանիտարական հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 711-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 519-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության երկրագործության և սերմնաբուծության բաժնի պետ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի պետ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության ագրովերամշակման աջակցության բաժնի գլխավոր մասնագետ
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի ավագ մասնագետ (համաձայնությամբ)
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի ստանդարտացման և ՉՄ տեսակի հաստատման բաժնի փորձագետ (համաձայնությամբ)
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ (համաձայնությամբ)
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ (համաձայնությամբ)
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ համաճարակաբան (համաձայնությամբ)
- ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետի տեղակալ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության պետ
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ
- ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|