Գլխավոր տեղեկություն
Համար
N 766-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 766-Ա

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՎ ՈՒ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 9-ի ՆԿ-64-Ա կարգադրության կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ապահովելու նպատակով`

1) «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 20 տարի ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկից 374.1 քառ. մետր տարածքը.

2) սույն կետում նշված տարածքը 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

(1-ին կետը փոփ. 23.08.18 N 940-Ա, 18.05.23 N 747-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով 2008 թվականի երկրորդ կիսամյակում` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տրամադրել 1000 հազ. դրամ, այնուհետև յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսել 2000 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով).

2) սույն որոշման 1-ին կետում նշված գրասենյակը կահավորելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տրամադրել 17611,4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության մասին պայմանագրի կնքումը, այնուհետև մեկշաբաթյա ժամկետում՝ այդ տարածքը պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրի կնքումը՝ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տրամադրվելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գրասենյակի կահավորման համար անհրաժեշտ գույքի գնումը և այն 20 տարի ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին` կնքելով համապատասխան պայմանագիր:

(3-րդ կետը փոփ. 23.08.18 N 940-Ա, 18.05.23 N 747-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «երկրորդ եռամսյակում» բառերը փոխարինել «երրորդ եռամսյակում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 22
Երևան