Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.05.2023-29.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 22.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 771-Լ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.07.21 N 1124-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.07.21 N 1124-Լ)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում երկրորդ ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 08.07.21 N 1124-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող ստանձնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման վերաբերյալ նոր հանձնառություն մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի պահանջներին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների ամբողջական համապատասխանեցումը։

(3-րդ կետը լրաց. 18.05.23 N 770-Լ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 771-Լ որոշման

(գլխագիրը փոփ. 08.07.21 N 1124-Լ)

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը մասնավոր ներդրումների աճը խթանելն է:

2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու (այդ թվում՝ այլ ներդրումային ֆոնդում ներդրումներ կատարելու եղանակով) տրամաբանության ներքո` ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ` ֆոնդ)` մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով:

(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 110-Լ, փոփ., խմբ. 11.08.22 N 1258-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ առաջին 5 մլրդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի (փայերի) ձեռքբերման վերաբերյալ հանձնառությունը ստանձնվում է հետևյալ պայմանների միաժամանակյա իրականացման դեպքում՝

1) ֆոնդի կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցել է նախորդ մասնաբաժնի (փայերի) գումարի չափով ներդրումներ իրականացնելու պարտավորություն ստանձնելու փաստի մասին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշմամբ հաստատել է ֆոնդի ներդրումների վերաբերյալ ֆոնդի կառավարչի ներկայացրած հաշվետվության արդյունքները, որոնցով առնվազն պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման կարգավիճակը, ինչպես նաև հիմնական ֆինանսական ցուցանիշները: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1263-Ն և 2023 թվականի մարտի 30-ի N 434-Ն որոշումներով հատկացված միջոցների հաշվին Ֆոնդի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի նկատմամբ:

(3-րդ կետը լրաց. 11.08.22 N 1258-Լ, խմբ. 18.05.23 N 770-Լ)

3.1. 2024 թվականի բյուջետային տարվանից սկսած ֆոնդի փայերի ձեռքբերման համար պետական բյուջեում գումարների նախատեսումն իրականացվում է բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով՝ բյուջետային հայտերի ներկայացմամբ, իսկ գումարների հատկացումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանների ապահովման դեպքում։

(3.1-ին կետը լրաց. 18.05.23 N 770-Լ)

4. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատված է հանդիսանում ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 10 տարին։ Ընդ որում, առաջին 5 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 5 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը (Internal Rate of Return) կազմում է առնվազն 8 տոկոս.

3) մեկ առևտրային կազմակերպությունում (ներդրումային ֆոնդում), ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 0.5 մլն ԱՄՆ-ի դոլարին և առավելագույնը 4 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4) կազմակերպությունում (ներդրումային ֆոնդում) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանաչափերի պահպանմամբ ներդրումները ֆոնդի կողմից կարող են իրականացվել տրանշերով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն չափը պետք է կազմի 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, սակայն ոչ պակաս, քան ընկերությունում (ներդրումային ֆոնդում) ֆոնդի հանձնառված ընդհանուր մասնակցության 20 տոկոսը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 14.01.21 N 110-Լ)

6) պետության մասնակցության դիմաց ֆոնդի կառավարչի պարգևավճարը պետք է կազմի պետությանը պատկանող փայերի մարման արժեքի և դրանց ձեռքբերման արժեքի դրական տարբերության՝ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տարեկան սպասվող նվազագույն եկամտաբերությունը (Internal Rate of Return) գերազանցող մասի 10 տոկոսը և վճարվի փայերի մարման ժամանակահատվածում.

7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով` բացառությամբ ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի, որոնց տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ընկերություններում (ներդրումային ֆոնդերում) ֆոնդի փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը:

(4-րդ կետը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ, լրաց. 11.08.22 N 1258-Լ)

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ապահովել սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերից բխող գործողությունների կատարումը, այդ թվում՝ ֆոնդի փայերի ձեռքբերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը։

(5-րդ կետը փոփ. 27.05.21 N 879-Լ)

(հավելվածը խմբ. 03.09.20 N 1513-Լ, փոփ. 14.01.21 N 110-Լ, 27.05.21 N 879-Լ, 08.07.21 N 1124-Լ, փոփ., խմբ., լրաց. 11.08.22 N 1258-Լ, խմբ., լրաց. 18.05.23 N 770-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 21-ի N 771-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ 80 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աճը խթանելն է:

2. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում (այսուհետ՝ ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը մինչև 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով։ Ընդ որում, առաջին 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

4. Ֆոնդը կկատարի ուղղակի ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ՝ ընդլայնման նախագծերի իրագործման, հիմնական միջոցների ձեռքբերման, տեխնիկական կարողությունների զարգացման և կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի ֆինանսավորման նպատակով։

5․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ֆոնդի սահմանափակ գործընկեր դառնալու մասին պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի ընդհանուր գործընկերոջ (հանդես է գալիս որպես ֆոնդի կառավարիչ) միջև, որում կնախատեսվեն հետևյալ պայմանները՝

1) ֆոնդում պետության մասնակցության առավելագույն ժամանակահատվածը՝ ֆոնդի փայերի առաջին տեղաբաշխման պահից հաշված 12 տարի, ընդ որում, առաջին 6 տարին հանդիսանում է ֆոնդի ակտիվ ներդրումային ժամանակահատված, իսկ դրան հաջորդող 6 տարին՝ ֆոնդի ակտիվների իրացման (լիկվիդացիա) և պետության փայերի մարման ժամանակահատված.

2) ֆոնդում ներդրման ծավալները՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ․

3) ֆոնդի ներդրումային գործունեությունը, թիրախները և սահմանափակումները․

4) ֆոնդի սպասվող եկամտաբերությունը՝ 8%․

5) ֆոնդի շահույթի բաշխման կարգը.

6) փայերի ձեռքբերումը․

7) ընդհանուր գործընկերոջ վարձատրությունը, որը բաղկացած է լինելու երկու տարրից՝

ա. կառավարման վճար՝ ոչ ավելի, քան պետության մասնակցության 2%-ը,

բ. լրացուցիչ վճար՝ եկամտի շեմային դրույքաչափից բարձր մասի 20%-ը.

8) ֆոնդի ծախսերի փոխհատուցումը ներդրողների կողմից և նոր ներդրողների մասնակցությունն արդեն իսկ կատարված ներդրումներին.

9) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը` ներառյալ ծրագրի շահառուների ընտրության չափանիշները և ծրագրում մասնակցության պայմանները․

10) ֆոնդի (կառավարչի) հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

(հավելվածը լրաց. 08.07.21 N 1124-Լ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան