«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2005 թվականի N 1359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 18.05.23 N 745-Ն)
1. Սահմանել`
1) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը`
ծառայողական` կարճ ակոսափող,
քաղաքացիական,
որսորդական` ակոսափող և ողորկափող.
2) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի քանակը` յուրաքանչյուր ինկասատորին մեկ միավոր զենքի հաշվարկով.
3) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել։
(1-ին կետը խմբ. 18.05.23 N 745-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում ինկասացիոն ծառայություններին օրենքով սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի առանձին տեսակներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|