ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 206 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ 2.26 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Համաշխարհային մաքսային կազմակերպության` ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի 7-րդ հրատարակության հիման վրա Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի նոր խմբագրության ընդունման հետ կապված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների միասնական ցանկի 2.26 բաժնի 2-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.
Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող «արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար 2404 11 000»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|