Գլխավոր տեղեկություն
Համար
N 691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 691-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման մասին» N 126-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը «ԿԻՐԱՌՄԱՆ» բառից հետո լրացնել «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով.

3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կիրառմամբ մաքսային մարմինների ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկումից հետո էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային տարբերակները կիրառվում են՝

1) այն դեպքում, երբ մաքսային մարմինը հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման իրականացումն էլեկտրոնային եղանակով չի կարող ապահովել տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով.

2) այն դեպքում, երբ հայտարարագրերի թղթային տարբերակները հայտարարատուին անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքներով փոխադրման համար այդպիսի պետությունների մաքսային մարմիններին ներկայացնելու նպատակով, որի դեպքում հայտարարատուին տրամադրվում է էլեկտրոնային հայտարարագրի թղթային պատճենը՝ վավերացված մաքսային մարմնի կողմից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

11.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: