Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 197
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 197

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ՍԵՊԱՎՈՐ ՍՈՂՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, 50 մմ-ից մինչև 1 000 մմ ներառյալ անվանական տրամագծով, 16-ից մինչև 250 կգս/սմ2 անվանական ճնշմամբ ու ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8481 80 631 0, 8481 80 632 0 և 8481 80 639 0 ծածկագրերով դասակարգվող պողպատե սեպավոր սողնակների նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքի մասով, որն արտադրվում է Neway Valve (Suzhou) Со., Ltd. արտադրողի կողմից, ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների հայտարարատուի մոտ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ արտադրողի հավաստագրի առկայության դեպքում, որն ստորագրվել է նշված արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և մաքսային մարմին ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս դրանում այդ հավաստագրի մասին տեղեկություններ հայտագրելու դեպքում:

3. Հավանություն տալ Neway Valve (Suzhou) Со., Ltd. արտադրողի կողմից ընդունված գնային պարտավորություններին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՆՇՊԴ-430կոնֆ/АD-35)։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններ ուղարկել Neway Valve (Suzhou) Со., Ltd. արտադրողի լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.

վերահսկողություն իրականացնել սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ։

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 197 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 197 որոշման 1-ին կետում նշված պողպատե սեպավոր սողնակներ

Neway Valve (Suzhou) Со., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No. 666 Taishan Road, Suzhou New District, China 215129)

25,57

Yuanda Valve Group Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Yincun industrial district, Longyao County, Xingtai City, Hebei Province, China)

29,73

Zhejiang Neoval Valve Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Dongou Industrial Zone, Oubei Street, Yongjia County, Wenzhou City, Zhejiang Province, China)

36,23

այլ

36,23

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 197 որոշման

 

(ձև)

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

4. Նշանակման երկիրը

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտ ներմուծողը (անվանումը, հասցեն)

6. Ինվոյս (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Ապրանքի մասին տեղեկություններ

Համարը՝

ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան՝ պողպատի տեսակը, ճնշումը և տրամագիծը)

Քանակը

(հատ)

Արժեքը (ԱՄՆ դոլար)

Արժեքը

(ԱՄՆ դոլար)

         

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։

 

_______________________________

(ամսաթիվ)

   

_______________________________

(պաշտոն)

___________________

(ստորագրություն)

____________________

(Ա. Ա. Հ.)

(Կ. Տ.)

 

 

Ծանոթագրություններ.

1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:

2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օրացուցային օր է:

3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:

5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։

6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ հատի համար և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։

7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:

8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի գործածումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:

9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝

լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.

հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.

հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: