Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 171

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման նպատակներով ծառայությունների ազատականացման համար գերակա ուղղությունների ցանկի մասին, որոնց մասով կշարունակվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքը՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման նպատակներով ծառայությունների ազատականացման համար գերակա ուղղությունների ցանկի մասին, որոնց մասով կշարունակվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքը՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)
 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերի նախապատրաստման և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 1.3.1 կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման նպատակներով ծառայությունների ազատականացման համար գերակա ուղղությունների ցանկը, որոնց մասով կշարունակվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքը՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ շարունակել ծառայությունների այն ոլորտների սահմանման աշխատանքը, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում), այդ թվում՝ սույն որոշմամբ հաստատված՝ գերակա ուղղությունների ցանկի լրացման աշխատանքը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20 թվականի   -ի

թիվ որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) սահմանման նպատակներով ծառայությունների ազատականացման համար գերակա ուղղությունների, որոնց մասով կշարունակվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքը՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)

 

1. Տեղեկատվական ծառայություններ զբոսաշրջության բնագավառում՝ հետևյալի մասով՝

ա) ուղևորությունների համար տեղեկատվության, ուղևորությունների պլանավորման գծով խորհրդատվությունների և ծառայությունների տրամադրում.

բ) հյուրանոցներում տեղերի ամրագրում.

գ) ինքնաթիռներում, գնացքներում, ավտոբուսներում տեղերի ամրագրում և ճամփորդությունների հետ կապված այլ ծառայություններ։

2. Իրավաբանական խորհրդատվությունների և ներկայացուցչության ծառայություններ՝ քրեական իրավունքի առնչությամբ։

3. Իրավաբանական խորհրդատվությունների և դատական ընթացակարգերում ներկայացուցչության ծառայություններ` իրավունքի այլ բնագավառների առնչությամբ։

4. Իրավաբանական խորհրդատվությունների և քվազիդատական տրիբունալների, կոլեգիաների և այլնի օրենքով նախատեսված ընթացակարգերում ներկայացուցչության ծառայություններ։

5. Իրավաբանական փաստաթղթեր կազմելու ծառայություններ։

6. Արբիտրաժի և հաշտարարության ծառայություններ։

7. Անվճարունակության և պարտքի բռնագանձման հետ կապված ծառայություններ՝ անվճարունակ ձեռնարկության ղեկավարությանը և (կամ) պարտատերերին խորհրդատվություններ ու օգնություն տրամադրելու և (կամ) որպես անվճարունակ ձեռնարկության գույքի լուծարող կամ կառավարիչ՝ միջոցներ ձեռնարկելու մասով։

8. Խորհրդատվական ծառայություններ էկոլոգիայի բնագավառում։

9. Տարածքի վերականգման պլանավորման ծառայություններ։

10. Էկոլոգիական հետազոտությունների գնահատման գծով խորհրդատվական ծառայություններ։

11. Բնական ռեսուրսների կառավարման հարցերով խորհրդատվություն։

12. Թափոնների կառավարման հարցերով խորհրդատվություն։

13. Էկոլոգիական քաղաքականության մշակման գծով խորհրդատվություններ։

14. Շրջակա միջավայրի բնագավառում այլ խորհրդատվական ծառայություններ։

15. Ախտահանման և միջատազերծման ծառայություններ։

16. Մյուս կատեգորիաներում չներառված այլ օժանդակ ծառայություններ՝ գործակալությունների և գործակալների կողմից այն անձանց մատուցվող ծառայությունների մասով, որոնք ցանկություն ունեն աշխատանք գտնել կինոարդյունաբերությունում, թատրոնում և զվարճանքի ծառայությունների այլ ոլորտներում կամ սպորտային ատրակցիոններում, գրքերի, թատերական պիեսների, արվեստի ստեղծագործությունների, լուսանկարների և այլնի նախապատրաստման ու տարածման համար հրատարակիչների, պրոդյուսերների և այլ անձանց ընտրելու ծառայություններ։

17. Մյուս կատեգորիաներում չներառված այլ օժանդակ ծառայություններ՝ կինոֆիլմերի, հեռուստատեսության և թատերական ներկայացումների համար դերասանների ընտրության ծառայությունների մասով, իջեցված գնով գնումներ կատարելու կտրոնների և նվեր նամականիշների թողարկում։

18. Ծառայություններ սննդամթերքի և ըմպելիքի արտադրության բնագավառում՝ բացառությամբ ալկոհոլային խմիչքների արտադրության։

19. Ծառայություններ տեքստիլ արտադրատեսակների արտադրության բնագավառում։

20. Ծառայություններ հագուստի արտադրության բնագավառում։

21. Ծառայություններ կաշվից արտադրատեսակների արտադրության բնագավառում։

22. Ծառայություններ փայտանյութից և խցանից, ծղոտից և հյուսվածեղենից արտադրատեսակների (բացի կահույքից) արտադրության բնագավառում։

23. Ծառայություններ թղթի և թղթե արտադրատեսակների արտադրության բնագավառում։

24. Ծառայություններ հիմնական մետաղների արտադրության բնագավառում։

25. Այլ ծառայություններ պատրաստի մետաղյա արտադրատեսակների արտադրության բնագավառում և մետաղի մշակման ծառայություններ։

26. Ծառայություններ ավտոմոբիլների, կցորդների և կիսակցորդների արտադրության բնագավառում։

27. Ծառայություններ այլ տրանսպորտային սարքավորումների արտադրության բնագավառում։

28. Ծառայություններ գրասենյակային, հաշվիչ և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների արտադրության բնագավառում։

29. Ծառայություններ էլեկտրական մեքենաների և ապարատուրայի արտադրության բնագավառում։

30. Ծառայություններ ռադիոսարքավորումների և հեռուստասարքավորումների ու ապարատուրայի, ինչպես նաև կապի սարքավորումների ու ապարատուրայի արտադրության բնագավառում։

31. Ծառայություններ բժշկական, ճշգրիտ և օպտիկական սարքերի, ձեռքի և այլ ժամացույցների արտադրության բնագավառում։

32. Ծառայություններ այլ մեքենաների և սարքավորումների արտադրության բնագավառում։

33. Ծառայություններ թղթի և թղթե արտադրատեսակների արտադրության բնագավառում՝ ցելյուլոզի, թղթի և ստվարաթղթի արտադրության բնագավառում ծառայությունների մասով։

34. Ծառայություններ ալիքավոր թղթի և ստվարաթղթի արտադրության բնագավառում։

35. Ծառայություններ այլ թղթե արտադրատեսակների արտադրության բնագավառում։

36. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ հիմնական քիմիական նյութերի արտադրության մասով։

37. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ պարարտանյութերի արտադրության մասով։

38. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ ագրոքիմիական արտադրանքի արտադրության մասով։

39. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ ներկերի, օճառի, լվացող միջոցների, մաքրման միջոցների և օծանելիքի արտադրության մասով։

40. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ մյուս կատեգորիաներում չներառված այլ քիմիական արտադրանքի արտադրության մասով։

41. Ծառայություններ քիմիկատների և քիմիական արտադրանքի արտադրության բնագավառում՝ արհեստական մանրաթելի արտադրության մասով։

42. Մշակող արդյունաբերության ծառայություններ՝ բացառությամբ մետաղյա արտադրատեսակների, մեքենաների և սարքավորումների արտադրության։

43. Ծառայություններ ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության բնագավառում։

44. Մետաղի մշակման և դրա ծածկապատման ծառայություններ։

45. Այլ անձանց պատկանող մետաղների և մետաղյա արտադրատեսակների արտադրության գծով ընդհանուր ինժեներամեխանիկական ծառայություններ։

46. Այլ ծառայություններ պատրաստի մետաղյա արտադրատեսակների արտադրության բնագավառում և մետաղի մշակման ծառայություններ։

47. Մշակող արդյունաբերության ծառայություններ՝ բացառությամբ մետաղյա արտադրատեսակների, մեքենաների և սարքավորումների արտադրության՝ կահույքի վերջնական դրվագման մասով (բացառությամբ բազկաթոռների և աթոռների՝ գործվածքով երեսքաշման)։

48. Մշակող արդյունաբերության ծառայություններ՝ բացառությամբ մետաղյա արտադրատեսակների, մեքենաների և սարքավորումների արտադրության՝ կահույքի լաքապատման, արծնապատման, ոսկեզօծման և ներկման մասով։

49. Արտաճզմման, մամլման, դրոշմման, արտամղման և այլ եղանակներով պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության ծառայություններ։

50. Կռելի թուջի ձուլման ծառայություններ։

51. Գնդարդային թուջի ձուլման ծառայություններ։

52. Գորշ թուջի ձուլման ծառայություններ։

53. Պողպատի ձուլակաղապարման ծառայություններ։

54. Թեթև մետաղների ձուլման ծառայություններ։

55. Այլ ոչ սև մետաղների ձուլման ծառայություններ։

56. Մետաղի ձուլման ծառայություններ (մետաղյա արտադրատեսակների կռման, մամլման, դրոշմման և պրոֆիլավորման ծառայություններ և մետաղակերամիկայի գծով ծառայություններ)։

57. Մետաղյա արտադրատեսակների սառը մամլման կամ պրոֆիլավորման ծառայություններ։

58. Գծագրերի համաձայն՝ գունավոր մետաղների դրոշմման ծառայություններ։

59. Մետաղի գլոցման ծառայություններ։

60. Գծագրերի համաձայն կտրման և դրոշմման ծառայություններ։

61. Տաք մշակման (շիկացման) կամ մամլման եղանակով մետաղյա փոշուց անմիջականորեն մետաղյա արտադրատեսակների արտադրման ծառայություններ։

62. Մանկական սպորտային և զբոսաշրջային ճամբարների ծառայություններ։

63. Հանրային սննդի ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) սննդի պատրաստման և զովացուցիչ ըմպելիքների վաճառքի բարերում համապատասխան ըմպելիքների մատուցման, տապակած ձկան և կարտոֆիլի վաճառքի կրպակներում, առանց նստելու տեղերի արագ սպասարկման հաստատություններում և դուրս տանելու համար նախատեսված սննդի առևտրով զբաղվող հաստատություններում.

բ) պաղպաղակ մատուցող սրճարանների և հրուշակարանների տեսակի հաստատությունների կողմից տրամադրվող սպասարկում.

գ) տեղում պատրաստվող և առևտրային ավտոմատների միջոցով տրամադրվող կերակուրների և ակրատների տրամադրում.

դ) սննդով ապահովում՝ փոխադրամիջոցների օգտագործմամբ, մեքենաներից և սայլակներից տեղում սպառելու համար ուտեստների և ըմպելիքների պատրաստում և մատուցում։

64. Վարորդով ուղևորատար ավտոմեքենաների վարձույթի ծառայություններ։

65. Վարորդով քաղաքային և միջքաղաքային ավտոբուսների վարձույթի ծառայություններ։

66. Սուրհանդակային ծառայություններ՝ ազգային փոստային վարչությունների կողմից մատուցվող ծառայություններ չհանդիսացող՝ տրանսպորտի մեկ կամ ավելի տեսակների օգտագործմամբ՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ստացողներին սուրհանդակների կողմից մատուցվող՝ բեռների, փաթեթների հավաքման, տրանսպորտային փոխադրման և առաքման ծառայությունների մասով։

67. Հեռախոսային կանչերի սպասարկման կենտրոնների ծառայություններ։

68. Հեռախոսավարների այլ օժանդակ ծառայություններ։

69. Անասնաբուծությանն առնչվող ծառայություններ՝ խնամվող կենդանիների համար նախատեսված տարածքների կազմակերպման մասով։

70. Կենդանաբուծությանն առնչվող ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) ընտանի կենդանիների խնամք.

բ) խնամվող կենդանիների նույնականացում։

71. Որսորդությանն առնչվող ծառայություններ՝ որսորդական տնտեսությունը վարձատրության դիմաց կամ պայմանագրային հիմունքով շահագործելու մասով։

72. Համակարգչային սարքավորումների տեխնիկական խնամքի, դրանց վերանորոգման և սպասարկման ծառայություններ։

73. Կոշիկի և կաշվից արտադրատեսակների վերանորոգման ծառայություններ։

74. Հագուստի և կենցաղային նշանակության տեքստիլ արտադրատեսակների վերանորոգման ծառայություններ։

75. Ընտանի և ձեռնասուն կենդանիներին մատուցվող անասնաբուժական ծառայություններ՝

ա) կենդանիների և անասնաբուժական բուժարանների համար հիվանդանոցների ծառայություններ և արտահիվանդանոցային բժշկական, վիրաբուժական և ատամնաբուժական ծառայություններ, որոնք մատուցվում են ընտանի և ձեռնասուն կենդանիներին և նախատեսված են կենդանուն բուժելու, առողջությունը վերականգնելու և (կամ) պահպանելու համար.

բ) հիվանդանոցների և լաբորատորիաների ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական ծառայություններ, սնունդ (ներառյալ սննդի հատուկ ռեժիմները) և այլ տրամադրվող պայմաններ և հնարավորություններ։

76. Գյուղատնտեսական կենդանիներին մատուցվող անասնաբուժական ծառայություններ՝

ա) կենդանիների և անասնաբուժական բուժարանների համար հիվանդանոցների ծառայություններ և արտահիվանդանոցային բժշկական, վիրաբուժական և ատամնաբուժական ծառայություններ, որոնք մատուցվում են գյուղատնտեսական կենդանիներին և նախատեսված են կենդանուն բուժելու, առողջությունը վերականգնելու և (կամ) պահպանելու համար.

բ) հիվանդանոցների և լաբորատորիաների ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական ծառայություններ, սնունդ (ներառյալ սննդի հատուկ ռեժիմները) և այլ տրամադրվող պայմաններ ու հնարավորություններ։

77. Անասնաբուժական այլ ծառայություններ՝

ա) կենդանիների և անասնաբուժական բուժարանների համար հիվանդանոցների ծառայություններ և արտահիվանդանոցային բժշկական, վիրաբուժական և ատամնաբուժական ծառայություններ, որոնք մատուցվում են կենդանիներին՝ բացառությամբ ընտանի և ձեռնասուն կենդանիների (ներառյալ կենդանաբանական այգիների կենդանիները և մորթու կամ այլ արտադրանքի ստացման համար բուծվող կենդանիները), և նախատեսված են կենդանուն բուժելու, առողջությունը վերականգնելու և (կամ) պահպանելու համար.

բ) հիվանդանոցների և լաբորատորիաների ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական ծառայություններ, սնունդ (ներառյալ սննդի հատուկ ռեժիմները) և այլ տրամադրվող պայմաններ ու հնարավորություններ։

78. Կոյուղու հոսարանների մշակման ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) կեղտոտությունների հեռացում, որպես կանոն՝ կոյուղու խողովակների, կոլեկտորների կամ կեղտաջրերի խողովակների օգտագործմամբ.

բ) կեղտի մշակում և ոչնչացում, որպես կանոն՝ հեղուկացման, մաղման և զտման, նստեցման, նստվածքի քիմիական առաջացման և այլ գործընթացների կիրառմամբ։

79. Սանիտարական ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) լողափի մաքրում.

բ) աղբակալված հոսարանների մաքրում։

80. Հանդիսադիր միջոցառումների թողարկման և ներկայացման ծառայություններ՝ թատերական, օպերային, բալետային, երաժշտական ներկայացումների և համերգների, «լույս և ձայն» ներկայացումների, տիկնիկային թատրոնների ներկայացումների, հրավառությունների ու կրկեսային ներկայացումների թողարկման (բեմադրման և այլնի) և ներկայացման մասով։

81. Կինոֆիլմերի ցուցադրման ծառայություններ՝ կինոթատրոններում, բաց երկնքի տակ կամ կինոակումբներում, ցուցադրության մասնավոր դահլիճներում կամ ցուցադրության այլ սենքերում կինոֆիլմերը ցուցադրելու մասով։

82. Ծառայություններ հանդիսադիր միջոցառումների տարածման և կազմակերպման բնագավառում՝ թատերական, օպերային, բալետային, երաժշտական ներկայացումների և համերգների, «լույս և ձայն» ներկայացումների, տիկնիկային թատրոնների ներկայացումների, հրավառությունների ու կրկեսային ներկայացումների տարածման և կազմակերպման մասով։

83. Հանդիսադիր կառույցների շահագործման ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) համերգային դահլիճների, թատրոնների, օպերային թատրոնների, մյուզիք հոլերի շահագործում, այդ թվում՝ տոմսերի վաճառքի ծառայություններ.

բ) գերիշխող մշակութային թեքումով բազմանպատակային կենտրոնների և նույնանման հաստատությունների շահագործում։

84. Կատարող արտիստների ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) դերասանների, ասմունքողների, երգիչների, երաժիշտների, պարողների, կասկադյորների, հեռուստատեսային հարցազրուցավարների և արվեստի այլ աշխատողների ծառայություններ.

բ) անկախ կատարողների ծառայություններ։

85. Հեղինակների, կոմպոզիտորների, քանդակագործների և արվեստի այլ աշխատողների (բացառությամբ կատարող արտիստների) ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) բեմադրող նկարիչների, ձևավորող նկարիչների, լույսի գծով նկարիչների, կոստյումների գծով նկարիչների ծառայություններ.

բ) արվեստի ստեղծագործությունների վերականգնման (ռեստավրացիայի) ծառայություններ։

86. Չոր քիմիական մաքրման ծառայություններ (ներառյալ մորթե արտադրատեսակների մաքրումը)։

87. Գեղեցկության սրահների և առողջարարական կաբինետների ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) կանանց և տղամարդկանց վարսավիրանոցների ծառայություններ.

բ) կոսմետիկական ծառայություններ, մանիկյուր և պեդիկյուր.

գ) առողջարարական կաբինետների ծառայություններ (տարբեր առողջարարական ծառայություններ, ինչպիսիք են թուրքական բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների, սոլյարիումների, նիհարելու սրահների, առողջության կենտրոնների, մերսման կաբինետների (բացառությամբ բուժական մերսման կաբինետների) և նույնանման հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունները).

դ) մյուս կատեգորիաներում չներառված՝ գեղեցկության սրահների այլ ծառայություններ։

88. Դաջվածքների վարպետների ծառայություններ։

89. Ավտոկայանատեղիում տրամադրվող ծառայություններ։

90. Մյուս կատեգորիաներում չներառված՝ այլ օժանդակ ծառայություններ՝ տոմսերի վաճառքի մասով։

91. Ձայնային նյութերի ստեղծման ծառայություններ։

92. Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի թողարկման տեխնիկայի հետ կապված ծառայություններ՝ այն օժանդակ ծառայությունների մասով, որոնք առնչվում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի թողարկմանը և ներառված չեն մյուս կատեգորիաներում (խմբագրում, մոնտաժ, գունազարդում, հնչյունավորում, տիտրավորում, հատուկ էֆեկտներ, ֆիլմի մշակում, ֆիլմի երևակում և հնչյունավորված նյութի տպագրում և այլն)։

93. Կատարողների մասնակցությամբ հանդիսադիր միջոցառումների և զվարճանքի բնագավառում ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) կատարողական արվեստին, գրական և երաժշտական ստեղծագործություններին վերաբերող ծառայություններ՝ բացառությամբ կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների.

բ) մյուս կատեգորիաներում չներառված զվարճանքին վերաբերող լրացուցիչ ծառայություններ (բեմի կառավարում, աշխատանք դեկորացիաների, լուսավորման և հնչյունավորման ապարատուրայի հետ՝ կատարողական արվեստի առնչությամբ)։

94. Բուսաբանական և կենդանաբանական այգիների ծառայություններ՝ հետևյալի մասով՝

ա) բուսաբանական և կենդանաբանական այգիների այցելությունների կազմակերպում.

բ) բուսաբանական և կենդանաբանական այգիների պահպանումը պատշաճ մակարդակով։

95. Ծառայություններ սպորտով պարապմունքների և սպորտային առողջարարական միջոցառումների քարոզչության և կազմակերպման բնագավառում՝ հետևյալի մասով՝

ա) սպորտի հանրայնացում՝ ներառյալ դրա տարատեսակները.

բ) սպորտով զբաղվելու հնարավորություն ընձեռող սպորտային ակումբների կողմից կազմակերպվող սպորտային միջոցառումների կազմակերպում և ղեկավարում։

96. Ընտանի կենդանիների ուսուցման հետ կապված ծառայություններ։

97. Առողջարարական կենտրոնների և հանգստյան տների ծառայություններ։

98. Բնակության համար կահավորված սենյակները վարձույթով հանձնելու ծառայություններ։

99. Երիտասարդական հանրակացարանների ծառայություններ։

100. Շարժական ամառանոցների համար քեմպինգների և կայանատեղիների ծառայություններ։

101. Մյուս կատեգորիաներում չներառված՝ ժամանակավոր բնակության համար տրամադրվող ծառայություններ։

102. Խորհրդատվական ծառայություններ՝ համակարգչային սարքավորումների գծով, և համակարգերի ինտեգրման ծառայություններ՝ կազմակերպությունների համակարգչային ռեսուրսների կառավարման (կազմակերպությունների՝ համակարգիչների մասով կազմակերպության կարիքների գնահատում, կազմակերպության կողմից սարքավորումների գնումների պլանավորում, հաճախորդի խորհրդատվություն համակարգչային սարքավորումների գնումների հարցերով, խորհրդատվություն համակարգերի անվտանգության հարցերով, կազմակերպությունների՝ համակարգիչների հետ կապված գործառնությունների վերստուգման անցկացում և այլն), համակարգերի ինտեգրման (համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման ինտեգրման հարցում տեխնիկական փորձագիտական օգնության ցուցաբերում) հետ կապված հարցերով ծառայությունների և օգնության տրամադրման մասով։

103. Խորհրդատվական ծառայություններ ծրագրային ապահովման գծով՝ ծրագրային ապահովման մշակման (ծրագրերի վերլուծության, նախագծման և ստեղծման), ծրագրային ապահովման հարմարեցման, համակարգչային ծրագրային ապահովման հետ կապված տեխնիկական հարցերով խորհրդատվությունների և օգնության տրամադրման, հետազոտությունների անցկացման, համակարգը շահագործման մեջ դնելու խնդիրների լուծման, նոր համակարգի գործարկման փուլում ղեկավար ցուցումների և օգնության տրամադրման, տվյալների բազաների և այլնի անվտանգության ապահովման համար մասնագրի տրամադրման, արտոնագրված ծրագրային ապահովման գծով խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասով։

104. Համակարգիչների հետ կապված այլ խորհրդատվական ծառայություններ՝ համակարգիչների հետ կապված և մյուս կատեգորիաներում չներառված մասնագիտական ծառայությունների տրամադրման մասով՝ սպասարկման հարցերով համաձայնագրերի մշակման ծառայություններ, վթարի դեպքում ծրագրային ապահովումը վերականգնելու ծառայություններ, սարքավորումները շահագործման մեջ դնելու պլանավորման ծառայություններ, որակի ապահովումը պլանավորելու և ստուգելու ծառայություններ, համակարգը շահագործման մեջ դնելու նյութատեխնիկական ապահովման ծառայություններ, համակարգի աշխատանքի որակի ապահովման ծառայություններ, մյուս կատեգորիաներում չներառված ծառայությունների տրամադրում։

105. Համակարգչային սարքավորումների շահագործումը կառավարելու ծառայություններ՝ հաճախորդին պատկանող (նրա կողմից վարձակալած) համակարգչային համակարգերի կառավարման կամ անընդհատ հիմունքով դրանց շահագործման համար անձնակազմի տրամադրման մասով՝ անկախ այն բանից՝ դրանք գտնվում են հաճախորդին, թե մատակարարին պատկանող վայրում։ Համապատասխան ծրագրային ապահովման մշակումը կարող է լինել այդ ծառայության անբաժանելի բաղադրիչը, այդ թվում՝ համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության՝ համակարգչային համակարգերը (ծրագրային ապահովումը) նորմալ, աշխատանքային վիճակում պահպանելու համար օգնության տրամադրման, տեխնիկական սպասարկման մասով, որը կարող է ենթադրել շտկող կամ կանխող գործողություններ և ներառել ծառայություններ, ինչպիսիք են փորձարկումները՝ խափանումները հայտնաբերելու, տեղայնացնելու և վերացնելու, առկա ծրագրերը բարելավելու, համակարգի պատշաճ օգտագործման վերաբերյալ խորհրդատվություններ տրամադրելու նպատակով։

106. Մոտոցիկլների և ձյունագնացների սպասարկման և վերանորոգման ծառայություններ։

107. Ավտոկցորդների, կիսակցորդների և այլ ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման և վերանորոգման ծառայություններ։

108. Միջդիսցիպլինար բնագավառներում հետազոտությունների և փորձարարական մշակումների գծով ծառայություններ։

109. Խորհրդատվական ծառայություններ արտադրության կառավարման հարցերով՝ խորհրդատվական, կառավարչական և օպերատիվ օգնություն ցուցաբերելու մասով՝ ներառյալ արտադրողականության բարձրացման, արտադրական ծախսերի կրճատման և արտադրանքի որակի բարձրացման մեթոդները։

110. Լոգիստիկայի ոլորտում կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ։

111. Խորհրդատվական ծառայություններ ձեռնարկատիրության բնագավառում՝ տարածաշրջանային զարգացման, արդյունաբերական զարգացման և զբոսաշրջության զարգացման մասով։

112. Մյուս կատեգորիաներում չներառված գիտական և տեխնիկական խորհրդատվական ծառայություններ՝ մաթեմատիկոսների, վիճակագիրների և այլ մասնագետների գիտական խորհրդատվական ծառայությունների մասով։

113. Կառավարման հարցերով ծառայություններ՝ բացառությամբ շինարարական նախագծերի ղեկավարման (կառավարման)՝ հաճախորդի հանձնարարությամբ նախագծի նախապատրաստման, իրականացման և ավարտման ընթացքում ռեսուրսների համակարգման և դրանց օգտագործման վերահսկման կազմակերպման մասով։

114. Նախագծերի ղեկավարման ծառայություններ (հաշվետվության և ծախսերի վերահսկում, գնումներ, աշխատանքների գրաֆիկի պլանավորում, ենթակապալառուների աշխատանքի համակարգում, որակի ստուգում և վերահսկում և այլն)։

115. Կառավարման հարցերով ծառայություններ և վարչական ծառայություններ՝ սեփական անձնակազմի տրամադրմամբ կամ առանց տրամադրելու։

116. Փաթեթավորման ծառայություններ։

117. Շրջակա միջավայրի պահպանության ծառայություններ՝ բնության և լանդշաֆտների պահպանության մասով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: