ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 195 |
քաղ. Մոսկվա |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 007/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 007/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 147 որոշմամբ փոփոխությունների ենթարկված՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ գրանցվել են մինչև 2023 թվականի մարտի 26-ը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 147 որոշմամբ փոփոխությունների ենթարկված՝ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի պետական գրանցման մասին փաստաթղթերը, որոնցով հաստատվում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը, տրվել են մինչև 2023 թվականի մարտի 26-ը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2028 թվականի մարտի 25-ը ներառյալ.
գ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.
դ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|