Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 193
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 193

քաղ. Մոսկվա

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՖԵՌՈՍԻԼԻԿԱՄԱՆԳԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 108 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 58 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուկրաինայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆեռոսիլիկամանգանի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 58 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 58 որոշմամբ նախատեսված չափերով հակագնագցման տուրքի գանձումը.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 24-ի թիվ 108 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 24-ի «Ուկրաինայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆեռոսիլիկամանգանի նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 108 որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: