Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2020

 

28.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1550-Ն

     

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻՑ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.05.23 N 688-Ն)

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասը և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 11.05.23 N 688-Ն)

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 11.05.23 N 688-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 15-րդ կետերով նախատեսված՝ համապատասխանաբար դիմումի և հայտարարության էլեկտրոնային եղանակով ներկայացման դրույթների, ինչպես նաև 4-րդ կետով նախատեսված թույլտվության էլեկտրոնային տրամադրման դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 4-րդ ամսվա 1-ից:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1550-Ն որոշման

        

Կ Ա Ր Գ

     

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻՑ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 11.05.23 N 688-Ն)

      

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կամ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) միության տարածք արտահանման թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.05.23 N 688-Ն)

2. Ազատ տնտեսական գոտու տարածքից օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում ապրանքներն արտահանվում են մաքսային մարմնի թույլտվությամբ՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան:

3. Ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ապրանքների արտահանման համար ապրանքների հայտարարատուն կամ օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում նշված անձինք ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման համար նախատեսվող ժամկետից առնվազն 2 աշխատանքային օր առաջ մաքսային մարմին են ներկայացնում պատշաճ վավերացված և ստորագրված դիմում՝ թղթային եղանակով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը պետք է վավերացված լինի էլեկտրոնային ստորագրությամբ:

Դիմումի հետ ներկայացվում են օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերը:

4. Մաքսային մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման թույլտվություն՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, եթե առկա է թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման հնարավորություն կամ մերժում է թույլտվության տրամադրումը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ նշելով համապատասխան հիմքը (հիմքերը):

5. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների արտահանման թույլտվությունը, եթե՝

1) առկա է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանների խախտման հանգամանք՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում.

2) հնարավոր չէ նույնականացնել ապրանքները՝ օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված եղանակներով.

3) պահպանված չեն օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետում նշված պայմանները (մաքսային մարմնի պահանջով չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը)՝ նույն ենթակետերով նախատեսված գործողությունների իրականացման դեպքերում.

4) պահպանված չեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշմամբ սահմանված պայմանները՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների իրականացման դեպքերում.

5) Սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում:

6. Մաքսային մարմնի կողմից տրամադրվող թույլտվության մեջ նշվում են ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման ժամկետը՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում և ապրանքների նկատմամբ կիրառված «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ժամկետը՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետն օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սահմանվում է մաքսային մարմնի կողմից՝ դիմումատուի կողմից խնդրարկված ժամկետի հիման վրա, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրով նախատեսված ժամկետը:

Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում մաքսային մարմնի կողմից ժամկետը սահմանվում է՝ հաշվի առնելով մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար իրավասու մարմնի գործունեության տարածքում համապատասխան նշանակման վայր ապրանքների փոխադրման ժամկետը և այն չի կարող գերազանցել 10 օրը:

Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից՝ դիմումատուի կողմից խնդրարկված ժամկետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետի սահմաններում:

(7-րդ կետը լրաց. 11.05.23 N 688-Ն)

8. Եթե ի սկզբանե մաքսային մարմինների կողմից սահմանվել է ապրանքների միության տարածք արտահանման թույլտվության առավել նվազ ժամկետ, քան սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետները, ապա ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածքից փաստացի արտահանման անհրաժեշտության դեպքում հիմնավորող փաստաթղթերի և տեղեկությունների առկայության պարագայում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց կամ նրանց կողմից լիազորված անձանց դիմումի հիման վրա, բայց ոչ ավելի, քան համապատասխան պայմանագրով նախատեսված ժամկետը՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, ոչ ավելի, քան 10 օր՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում և ոչ ավելի, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշմամբ սահմանված ժամկետը՝ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում:

Սույն կետով սահմանված դիմումի հետ մեկտեղ հայտարարատուն ներկայացնում է նաև մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվությունը, որում մաքսային մարմնի կողմից կատարվում են ժամկետի երկարաձգման մասով համապատասխան նշումներ՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

9. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքների մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) համարը (համարները).

2) ապրանքների համարները՝ ըստ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի).

3) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների դեպքում՝ նշված ապրանքների անվանումներն ու ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ տասանիշ մակարդակով.

4) ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածքից արտահանման նպատակների և հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված առանձին դեպքերի՝ նշելով համապատասխան հիմնավորումները.

5) արտահանվող ապրանքների նույնականացման առաջարկվող եղանակները.

6) ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման, կամ օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար համապատասխան մաքսային մարմնի գործունեության տարածք տեղափոխման ժամկետների վերաբերյալ:

10. Մաքսային մարմինն ըստ անհրաժեշտության հայտարարատուից կարող է պահանջել համապատասխան թույլտվության տրամադրման համար դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր՝ սույն կարգի 3-րդ կետին համապատասխան դիմումն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով կոնկրետ փաստաթղթերը, ինչպես նաև օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան պայմանագիրը:

Սույն կետում նշված դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է, իսկ վերականգնվում է մաքսային մարմնի պահանջով համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո:

(10-րդ կետը փոփ. 11.05.23 N 688-Ն)

11. Ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածքից արտահանման թույլտվությունը կարող է տրամադրվել մեկից ավելի մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքների համար, եթե պահպանված են հետևյալ պայմանները՝

1) ապրանքների հայտարարատուն միևնույն անձն է.

2) ապրանքներն արտահանվում են ազատ տնտեսական գոտու տարածքից միևնույն պայմանագրի շրջանակներում.

3) ապրանքներն արտահանվում են ազատ տնտեսական գոտու տարածքից օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված միևնույն հիմքով:

12. Մաքսային մարմնի կողմից տրամադրվող ապրանքների արտահանման թույլտվության մեջ պարունակվում են հետևյալ տեղեկությունները՝

1) հայտարարատուի անվանումը, ՀՎՀՀ-ն.

2) ապրանքների մաքսային հայտարարագրի համարը (համարները).

3) ապրանքների անվանումները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.

4) ապրանքների քանակները.

5) ապրանքների արտահանման նպատակը.

6) մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը.

7) այն վայրի հասցեն, որտեղ պետք է գտնվեն ապրանքները.

8) օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում՝ այն մաքսային մարմնի անվանումը, որտեղ պետք է կատարվեն «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուն ուղղված մաքսային գործառնությունները.

9) թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի անվանումը, մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, ստորագրությունը:

13. Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածքից արտահանման դեպքում իրավասու մաքսային մարմին ապրանքների փոխադրումն իրականացվում է մաքսային հսկողության ներքո՝ օրենսգրքի 45-րդ և 46-րդ գլուխներով սահմանված մաքսային հսկողության ձևերին և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցներին համապատասխան:

14. Ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածքից արտահանման՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան տրամադրվող թույլտվությունները համարակալվում են հերթական համարներով:

15. Ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման մասին հայտարարություն՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան՝ թղթային եղանակով կամ էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

«___________________________»

     (մաքսային մարմնի ծածկագիրը

/«__________________»/

ամսաթիվը

«______________________________»

գրանցման համարը)     

    

ԱՌԱՆՑ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

       

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 205-րդ հոդվածի 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1550-Ն որոշման դրույթները՝

   

_________________________________________________________________________________________

(հայտարարատուի կամ օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում նշված

անձի անվանումը, ՀՎՀՀ-ն)

     

Թույլատրվում է՝

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

(օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի համապատասխան ենթակետը կամ ենթակետերը)

      

նպատակով հետևյալ ապրանքներն արտահանել ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու.

 

Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Ապրանքի քանակը

Այն վայրի հասցեն, որտեղ պետք է գտնվեն ապրանքները

Նույնականացման եղանակը

           
           

    

Ապրանքների՝ ազատ տնտեսական գոտու տարածք հետադարձ ներմուծման կամ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար իրավասու մարմնի գործունեության տարածքում համապատասխան նշանակման վայր ապրանքների փոխադրման ժամկետը սահմանել______________ :

      

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ

   

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

     

Թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև________________:

     

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ

   

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

      

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

          

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔ ՀԵՏԱԴԱՐՁ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

             

________________________________________________________________________________________

(հայտարարատուի կամ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում նշված անձի անվանումը, ՀՎՀՀ-ն)

________________________________________________________________________________________

(մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվության համարը)

            

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերով ազատ տնտեսական գոտու տարածքից արտահանված ներքոնշյալ ապրանքները հետադարձ ներմուծվում են ազատ տնտեսական գոտու տարածք.

                 

Մաքսային հայտարարագրի համարը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Ապրանքի ԱՏԳ ԱԱ նոր ծածկագիրը

(լրացվում է ծածկագրի փոփոխության դեպքում, իսկ բացակայության դեպքում

դրվում է «-» նշանը)

Ապրանքի քանակը

 

 

     
         

              

Տեղեկացված եմ, որ մաքսային մարմին կեղծ տեղեկություններ ներկայացնելը հանգեցնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Հայտարարատու կամ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում նշված անձի

      

_____________________________

(անունը, ազգանունը)

 

_____________________

(ստորագրությունը)

 

 

(հավելվածը փոփ., լրաց. 11.05.23 N 688-Ն)

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական: