Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 189
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 189

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 158 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ


ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

դեկտեմբերի 6-ի թիվ 189 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում «6-րդ կետով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 6-րդ կետերով»։

2. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը։»։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈՒՄՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, նախքան ապրանքների բացթողումը, նշվում են ԷԲՈՒՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը, իսկ ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին խնդրագրի գրանցման ամսաթիվը։»։

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգով՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի

հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ) հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կանոնները՝ նախքան ապրանքների բացթողումը և դրանից հետո։

2. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) համար կիրառվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀՃ)՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի։

ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին (այսուհետ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն լրացնելու կարգ) համապատասխան։

ԷԲՈԻՄՀՃ-ն տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Թույլատրվում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնել թղթային կրիչով փաստաթղթի ձևով հետևյալ դեպքերում՝

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ընդունելու տեխնիկական հնարավորության բացակայություն մաքսային մարմնում.

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով կազմելու անհրաժեշտություն՝ սույն կարգի 47-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններին համապատասխան։

3. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմին՝ վերջինիս հարցմամբ այն դեպքում, երբ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում առկա տեղեկությունները չեն կարող ստացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

4. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքում, որի մաքսային մարմնում է գրանցված ԷԲՈՒՄՀ-ն, որում կատարվում են լրացումներ (փոփոխություններ)։

5. ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին է ներկայացվում մաքսային ներկայացուցչի կողմից։

6. ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու, գրանցելու, ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու, նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջ (այսուհետ՝ պահանջ) ուղարկելու, ապրանքների բացթողումից հետո ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ տեղեկություններն ամրագրվում են՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

 

II. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային ներկայացուցչի խնդրագրի հիման վրա՝ մաքսային մարմնի թույլտվությամբ

 

7. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ մաքսային ներկայացուցչի հիմնավորված խնդրագրի (այսուհետ՝ խնդրագիր) հիման վրա (այդ թվում՝ ԷԲՈՒՄՀ-ում այնպիսի տեղեկությունների հայտագրման կամ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված այնպիսի տեղեկությունների հստակեցման անհրաժեշտության դեպքում, որոնք իրենց բնույթով կարող են անհայտ լինել մաքսային մարմին նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ ԷԲՈՒՄՀ-ն ներկայացնելու պահի դրությամբ՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան), իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

8. ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) խնդրագրի հիման վրա իրականացվում է Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում նշված պայմանների և սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանի միաժամանակյա պահպանման դեպքում։

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) չի կարող հանգեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը չպահպանելուն։

9. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային ներկայացուցիչը ներկայացնում է լրացված ԷԲՈԻՄՀՃ-ի ձևով խնդրագիր այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է ԷԲՈՒՄՀ-ն։

10. Մաքսային մարմինը ֆիքսում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ նշում է այն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

11. Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, գրանցում է ԷԲՈԻՄՀՃ-ն։

Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժում ձևակերպելու միջոցով (նշելով մերժման պատճառները, որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով)։

12. Մաքսային մարմնի կողմից ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցումն իրականացվում է՝ դրան շնորհելով ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի երկրորդից վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ այդ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի «Ա» վանդակում նշում է կատարում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

13. Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, ապա մաքսային մարմինը, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում է անձնական օգտագործման այն ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթուղթ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ԷԲՈՒՄՀ-ի օգտագործմամբ, որի լրացման ձևն ու կարգը հաստատված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

Վճարման փաստաթուղթը կազմվում և ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

Թղթային կրիչով վճարման փաստաթուղթը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ։

14. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

15. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու մերժումը ձևակերպվում է 2 օրինակից ԷԲՈԻՄՀՃ-ի օրինակների վերջին թերթերի դարձերեսին կամ А4 ձևաչափի թղթի թերթերին (եթե ԷԲՈԻՄՀՃ-ի վերջին թերթի դարձերեսին բավարար տեղ չկա) և վավերացվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ նշելով ազգանունն ու անվան սկզբնատառերը և դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։ Բելառուսի Հանրապետությունում ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը վավերացվում է՝ միայն դնելով պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։

ԷԲՈԻՄՀՃ-ի մեկ օրինակը՝ դրա գրանցման մերժմամբ, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (եթե փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում են մաքսային նպատակներով։

ԷԲՈԻՄՀՃ-ի երկրորդ օրինակը՝ դրա գրանցման մերժմամբ, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (եթե փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) հանձնվում են մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում են պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ (Բելառուսի Հանրապետությունում տվյալ փաստաթղթերն ուղարկվում են սովորական փոստային առաքանիով)։

ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը հանձնելիս այն ստացող անձը ԷԲՈԻՄՀՃ-ի այն օրինակի վրա, որը մնում է մաքսային մարմնում, դնում է դրա ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումն ստանալու ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և վավերացնում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):

 

III. Նախքան ապրանքների բացթողումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային մարմնի պահանջով

 

16. Մաքսային հսկողության անցկացման արդյունքներով՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտություն առաջանալիս Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, մաքսային ներկայացուցչին ուղարկում (հանձնում) է պահանջ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀ-ն)։

17. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով պահանջը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ 2 օրինակից՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով պահանջը պետք է պարունակի սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

18. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով պահանջը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է մաքսային ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին կամ ֆաքսի համարով, որոնք նշված են ԷԲՈՒՄՀ-ի «ԷԲՈՒՄՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակում։

Պահանջը հանձնելիս այն ստացած անձը դրա վրա դնում է ստացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և վավերացնում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):

19. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, մաքսային մարմինը, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում է վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է կազմվել պահանջը), և պահանջի հետ միասին այն ուղարկում (հանձնում) է մաքսային ներկայացուցչին՝ սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան։

Ռուսաստանի Դաշնությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, մաքսային մարմինը, մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ն սույն կարգի 12-րդ կետին համապատասխան գրանցելուց հետո, կազմում է վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈՒՄՀ-ն), և այն ուղարկում (հանձնում) է մաքսային ներկայացուցչին՝ սույն կարգի 13-րդ կետի համաձայն։

20. Մաքսային ներկայացուցչի կողմից պահանջն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ստանալու դեպքում պահանջն ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

21. Մաքսային ներկայացուցիչը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել պատշաճորեն լրացված ԷԲՈԻՄՀՃ-ն, իսկ մաքսավճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։

Մաքսավճարների վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

22. Մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ, պահանջում նշված տեղեկություններից բացի, կարող են հայտագրվել փոփոխված (լրացված) այլ տեղեկություններ միայն այն դեպքում, երբ դրանք կապված են պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ։

Եթե փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն պահանջին համապատասխան փոփոխության (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, ապա դրանք ներկայացվում են մաքսային ներկայացուցչի կողմից՝ առանձին ԷԲՈԻՄՀՃ-ի ձևով:

23. Եթե մաքսային ներկայացուցիչը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնել մաքսային մարմին, ապա նա պարտավոր է այդ ժամկետը լրանալուց առնվազն մեկ ժամ առաջ մաքսային մարմին ուղարկել դրա մասին ծանուցում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Նշված ծանուցումը չի պահանջվում, եթե պահանջը մաքսային ներկայացուցչին ուղարկվել (հանձնվել) է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալուց առաջ երկու ժամից պակաս ժամկետում։

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում մաքսային մարմինը, նախքան Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և 5-րդ կետին համապատասխան, երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ժամկետում մաքսային ներկայացուցչին ուղարկում է ապրանքների բացթողման ժամկետի երկարաձգման մասին ծանուցում՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (ծանուցումն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ուղարկելու համար տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում)։

25. Մաքսային մարմինը ֆիքսում է ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի վրա նշում է կատարում՝ այն ներկայացնելու ամսաթվի ու ժամի վերաբերյալ՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

26. Մաքսային մարմինը, Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում, իրականացնում է ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ հայտագրված տեղեկությունների ստուգումը՝ ուղարկված պահանջին համապատասխանության մասով։

27. Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվել է ուղարկված պահանջին և ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգին համապատասխան, ապա մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցում է՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ն գրանցելու ամսաթվի ու ժամի, դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի վրա՝ «Ա» վանդակում, նշում է կատարում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

28. Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն չի համապատասխանում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման պահանջին կամ կարգին, ապա մաքսային մարմինը, սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն, մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) (նշելով մերժման պատճառները, որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով)։

 

IV. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքերը

 

29. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) իրականացվում է հետևյալ դեպքերում՝

ա) Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերը.

բ) մաքսային հսկողության (ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության մասին մաքսային ներկայացուցչի խնդրագրի կապակցությամբ անցկացված մաքսային հսկողության) կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակի արդյունքների հիման վրա՝ հետևյալի հայտնաբերում՝

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված ոչ հավաստի տեղեկություններ,

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների անհամապատասխանություն ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկություններին,

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների լրացման անհրաժեշտություն.

գ) ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության առաջացում՝ մաքսային մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրման արդյունքների հիման վրա կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.

դ) պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության առաջացում։

 

V. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ խնդրագրի հիման վրա՝ մաքսային մարմնի թույլտվությամբ

 

30. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ խնդրագրի հիման վրա, իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։

31. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) համար մաքսային ներկայացուցիչը մաքսային մարմին է ներկայացնում խնդրագիր և պատշաճորեն լրացված ԷԲՈԻՄՀՃ-ն։

ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում։

32. Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով։

Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, եթե մաքսային մարմինը չունի տեխնիկական հնարավորություն՝ խնդրագիրն ու ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթերի ձևով ընդունելու համար։

33. Ազատ ձևով կազմված խնդրագրում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության հիմնավորումը։

34. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ խնդրագիրը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է չափից ավելի վճարված և (կամ) չափից ավելի բռնագանձված մաքսավճարների գումարների վերադարձի (հաշվանցման) համար անհրաժեշտ տեղեկություններ, դա դիտարկվում է որպես վերադարձման (հաշվանցման) դիմում, եթե, անդամ պետության օրենսդրության համաձայն, չափից ավելի վճարված և (կամ) չափից ավելի բռնագանձված մաքսավճարների գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա։

35. Խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն (կամ միայն խնդրագիրը, եթե, սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) ներկայացվում են այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է այն ԷԲՈԻՄՀ-ն, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմին։

Մաքսային մարմինը գրանցում է խնդրագիրը։

Խնդրագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ խնդրագիրը գրանցելու ամսաթվի վերաբերյալ։

Խնդրագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը խնդրագրի հետ ներկայացված ԷԲՈԻՄՀՃ-ի վրա նշում է խնդրագրի գրանցման ամսաթիվը՝ ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։

Մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը ֆիքսում է այն խնդրագրի հետ մեկտեղ ներկայացվելու ժամանակ։

36. Մաքսային մարմնի կողմից խնդրագրի ուսումնասիրումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել դրա գրանցման օրվանից 30 օրացուցային օրը։

37. Խնդրագիրն ուսումնասիրող մաքսային մարմինը մաքսային հսկողությունն անցկացնում է Օրենսգրքով սահմանված կարգով։

38. Մաքսային մարմինը թույլատրում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

ա) խնդրագիրը և ԷԲՈԻՄՀՃ-ն (կամ միայն խնդրագիրը, եթե սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) սույն կարգի 35-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում ստացվել են Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսային հսկողության անցկացման ժամկետի սահմաններում.

բ) ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) չի հանգեցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը չպահպանելուն.

գ) կատարվել են սույն կարգի 2-րդ (խնդրագիրն ԷԲՈԻՄՀՃ-ի հետ մեկտեղ ներկայացնելու ժամանակ), 3-5-րդ և 30-33-րդ կետերով նախատեսված պահանջները.

դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվել այլ տեղեկություններ՝ ԷԲՈՒՄՀ-ում ներառելու համար ներկայացված կամ խնդրագրում և ԷԲՈԻՄՀՃ-ի մեջ (կամ միայն խնդրագրում, եթե սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվում) նշված տեղեկություններից բացի։

39. ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։

40. Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, ապա մաքսային մարմինը, ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), կազմում և, սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան, մաքսային ներկայացուցչին է ուղարկում վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀՃ-ն)։

41. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի՝ բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում ԷԲՈԻՄՀ-ում այդ փոփոխությունները (լրացումները) կատարվում են պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ն՝ կատարված փոփոխություններով (լրացումներով), կամ այդ փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այդ փոփոխությունների (լրացումների) կատարման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի՝ բացառապես պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում ԷԲՈԻՄՀ-ում այդ փոփոխությունները (լրացումները) կատարվում են պաշտոնատար անձի կողմից՝ ձեռքով և վավերացվում են ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (առկայության դեպքում)՝ փոփոխությունների (լրացումների) կատարման ամսաթվի նշմամբ։

Մաքսային մարմնի կողմից վավերացված՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲՈԻՄՀ-ի պատճենը՝ կատարված փոփոխություններով (լրացումներով), մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այդ փոփոխությունների (լրացումների) կատարման օրվանից 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ հանձնելու մասին ծանուցմամբ։ Բելառուսի Հանրապետությունում նշված փաստաթուղթն ուղարկվում է սովորական փոստային առաքանիով։

42. Սույն կարգի 38-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելով սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված կարգով (նշելով մերժման պատճառները և որոշումն ընդունելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով)։

Սույն կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում միայն խնդրագիրը ներկայացնելիս պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲՈՒՄՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) փոփոխման (լրացման) մերժումը ձևակերպվում է խնդրագրի ուսումնասիրման արդյունքների հիման վրա մաքսային ներկայացուցչին պատասխան ուղարկելու միջոցով։

 

VI. Ապրանքների բացթողումից հետո՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը՝ մաքսային մարմնի որոշմամբ

 

43. Ապրանքների բացթողումից հետո ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը (այսուհետ՝ որոշում) ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչ ձևով է ներկայացվել ԷԲՈԻՄՀ-ն)։

44. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով որոշումը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը պետք է պարունակի սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները։

45. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչին ուղարկվում է ոչ ուշ, քան այն ընդունելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու ամսաթվի ու ժամի վերաբերյալ տեղեկությունները վերջինիս կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում նշված տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից չեն ուղարկվում։

Թղթային կրիչով փաստաթղթի ձևով որոշումը մաքսային ներկայացուցչին հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում հանձնելու մասին ծանուցմամբ։

46. Որպես որոշում կարող է դիտարկվել մաքսային հսկողության արդյունքների հիման վրա ընդունված՝ մաքսային մարմնի մեկ այլ որոշում, եթե այդ որոշումը պարունակում է՝

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջ.

ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարի վերաբերյալ տեղեկություններ, ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկ.

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք։

Բելառուսի Հանրապետությունում այդպիսի որոշումը պետք է պարունակի ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը։

47. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում որոշման հետ միաժամանակ պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի ձևով ձևակերպվում (պայմանավորված այն փաստով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը) և մաքսային ներկայացուցչին են ուղարկվում՝

ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետի երկրորդից վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարը շնորհելու միջոցով գրանցված ԷԲՈԻՄՀՃ-ն.

վճարման փաստաթուղթ (եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա)։

Բելառուսի Հանրապետությունում այն դեպքում, երբ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա մաքսավճարների չափի վրա, որոշման հետ միաժամանակ պաշտոնատար անձի կողմից, սույն կարգի 13-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններին համապատասխան, ձևակերպվում և մաքսային ներկայացուցչին է ուղարկվում վճարման փաստաթուղթ՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով (պայմանավորված այն փաստով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը)։

48. Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցիչը, ելնելով որոշման մեջ մաքսային մարմնի կողմից նշված տեղեկություններից, որոշումը մաքսային ներկայացուցչի կողմից ստանալու օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, այն մաքսային մարմին է ներկայացնում ԷԲՈՒՄՀՃ-ն, որտեղ գրանցված է ԷԲՈՒՄՀ-ն, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, իսկ մաքսավճարների վճարման դեպքում ներկայացնում է նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսավճարների վճարման, ապա նշված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային ներկայացուցչի կողմից ուղարկվելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

Մաքսային մարմինն ԷԲՈԻՄՀՃ-ն ներկայացնելու ամսաթիվը ֆիքսում է՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։

Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվել է որոշմանը համապատասխան, ապա պաշտոնատար անձը, ԷԲՈԻՄՀՃ-ն մաքսային մարմին ներկայացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, գրանցում է ԷԲՈԻՄՀՃ-ն՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։

ԷԲՈԻՄՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային եղանակով ուղարկում է տեղեկություններ՝ ԷԲՈԻՄՀՃ-ի գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև դրա գրանցման համարի վերաբերյալ։

ԷԲՈԻՄՀՃ-ն թղթային կրիչով փաստաթղթի ձևով ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը ԷԲՈԻՄՀՃ-ի «Ա» սյունակում նշում է անում ԷԲՈԻՄՀՃ-ի լրացման կարգի 17-րդ կետին համապատասխան այն գրանցելու մասին։

Եթե ԷԲՈԻՄՀՃ-ն չի համապատասխանում որոշմանը կամ ԷԲՈԻՄՀՃ-ն չի ներկայացվել մաքսային մարմին սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետի սահմաններում, ապա ԷԲՈԻՄՀՃ-ն լրացվում է պաշտոնատար անձի կողմից։

Պաշտոնատար անձը, սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետ լրանալու օրվանից կամ հասցեատիրոջը որոշումը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում ստացվելու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, ԷԲՈԻՄՀՃ-ն ուղարկում է մաքսային ներկայացուցչին, եթե այն ուղարկվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով։

Եթե ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը հանգեցնում է մաքսավճարների վճարման, ապա մաքսային ներկայացուցչին ԷԲՈԻՄՀՃ-ն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե այդ ժամկետը նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։

49. Փոփոխությունները և (կամ) լրացումները բացառապես ԷԲՈՒՄՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող սյունակների գրառումներում (նշումներում) կատարվում են սույն կարգի 41-րդ կետին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման

(լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի

 

(ձև)

 

ՊԱՀԱՆՋ

 

նախքան ապրանքների բացթողումը՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին

 

«____».

___________

20____թվականի

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ծանուցում ենք, որ ______________________________ գրանցման համարով՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված ապրանքների ու տեղեկությունների մասով մաքսային հսկողության անցկացման ընթացքում հայտնաբերվել է հետևյալը՝

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Մինչև 20___ թվականի ____________ «___»-ը անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման լրացման կարգին համապատասխան լրացված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը՝ ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված հետևյալ տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու առնչությամբ՝

 

Համարը՝ ը/կ

Ապրանքի հերթական համարը

Սյունակի համարը/Սյունակի վանդակները/տողերը

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

 

 

 

 

...

 

 

 

 


____________________________________

(Մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ն)*

_________________

(ստորագրությունը)*

 

Անձնական համարակալված կնիքը

Պահանջն ստացվել է՝

 

___________________________-ից

(Մաքսային ներկայացուցչի Ա.Ա.Հ.-ն)*

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(պահանջն ստանալու ամսաթիվը և ժամը)

______________________

*Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման

(լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի

 

(ձև)

 

ՈՐՈՇՈՒՄ

 

մաքսային մարմնի՝ ապրանքների բացթողումից հետո՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին

 

«____».

___________

20____թվականի

Մաքսային մարմնի ծածկագիրը

 

Մաքսային ներկայացուցիչը

 

______________________________________________ գրանցման համարով՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) hետ կապված մաքսային գործառնությունների լրացման կարգի 29-րդ կետի _______

ենթակետի հիման վրա, ________________________________________ առնչությամբ

(ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմքերը)*

կատարվել են փոփոխություններ (լրացումներ)՝ կցվող ԷԲՈՒՄՀՃ-ի համաձայն*

անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները (լրացումները)**՝

 

Համարը՝ ը/կ

ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը

Ապրանքի հերթական համարը

Սյունակի համարը/սյունակի վանդակները/տողերը

ԷԲՈՒՄՀ-ում հայտագրված տեղեկությունները

Փոփոխված (լրացված) տեղեկությունները

1.

 

 

 

 

 

           

 

Մինչև 20___ թվականի _____________________________________________ «___»-ը

(Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի 48-րդ կետին համապատասխան ժամկետը)

անհրաժեշտ է ներկայացնել ԷԲՈԻՄՀՃ-ն, իսկ մաքսավճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները**։

 

____________________________________

(Մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.-ն)*

_________________

(ստորագրությունը)*

 

Անձնական համարակալված կնիքը

(առկայության դեպքում)

________________________________

(Մաքսային ներկայացուցչի աշխատողի Ա.Ա.Հ.-ն)

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(որոշումն ստանալու ամսաթիվը)

__________________________________

* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։

**Բելառուսի Հանրապետության համար։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան