Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 182
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 182

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 158 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ


ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

 նոյեմբերի 22-ի թիվ 182 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 158 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում.

ա) « «n» Պայթապաշտպանության տեսակ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Պայթապաշտպանության «n» տեսակ

27

4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետեր, թիվ 1 հավելվածի IV բաժին

ԳՕՍՏ 31610.15-2014/IEC 60079-15:2010 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 15. Սարքավորումներ՝ պայթապաշտպանության «n» տեսակի»

կիրառվում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

28

ԳՕՍՏ 31610.15-2012/IEC 60079-15:2005 «Էլեկտրասարքավորումներ պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 15. «n» պաշտպանության տեսակի էլեկտրասարքավորումների կառուցվածքը, փորձարկումները և մակնշումը»

կիրառվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը

281

ԳՕՍՏ 31610.15-2020 (IEC 60079-15:2017) «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 15. Սարքավորումներ՝ պայթապաշտպանության «n» տեսակի»

 
»:

բ) «Էլեկտրասարքավորումների վերանորոգում, ստուգում և վերականգնում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Էլեկտրասարքավորումների վերանորոգում, ստուգում և վերականգնում

 

34

4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ 31610.19-2014/IEC 60079-19:2010 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 19. Էլեկտրասարքավորումների վերանորոգում, ստուգում և վերականգնում»

կիրառվում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

341

 

ԳՕՍՏ 31610.19-2022 (IEC 60079-19:2019 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 19. Սարքավորումների ընթացիկ վերանորոգում, հիմնանորոգում և վերականգնում»

կիրառվում է 2023 թվականի հուլիսի 1-ից

»:

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «Սարքավորումների հանգույցներ» բաժինը՝

«

Սարքավորումների հանգույցներ

82

4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետեր, թիվ 1 հավելվածի IV բաժին

ԳՕՍՏ 31610.46-2020 (IEC TS 60079-46:2017) «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 46. Սարքավորումների հանգույցներ»

»:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում.

ա) ««Պայթապաշտպանության «n» տեսակ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Պայթապաշտպանության տեսակ «n»

22

5-րդ հոդվածի 1-ին կետ

ԳՕՍՏ 31610.15-2014/IEC 60079-15:2010 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 15. Սարքավորումներ՝ պայթապաշտպանության «n» տեսակի»

կիրառվում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

23

ԳՕՍՏ 31610.15-2012/IEC 60079-15:2005 «Էլեկտրասարքավորումներ՝ պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 15. «n» պաշտպանության տեսակի էլեկտրասարքավորումների կառուցվածքը, փորձարկումները և մակնշումը»

կիրառվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը

231

 

ԳՕՍՏ 31610.15-2020 (IEC 60079-15:2017) «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 15. «n» պայթապաշտպանության տեսակի սարքավորումներ»

 
»:

բ) «Էլեկտրասարքավորումների նորոգում, ստուգում և վերականգնում» և «Գազի և գոլորշու դասակարգման համար նյութերի բնութագրերը: Փորձարկումների մեթոդները և տվյալները» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Էլեկտրասարքավորումների վերանորոգում, ստուգում և վերականգնում

29

5-րդ հոդվածի 1-ին կետ

ԳՕՍՏ 31610.19-2014/IEC 60079-19:2010 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 19. Էլեկտրասարքավորումների վերանորոգում, ստուգում և վերականգնում»

կիրառվում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

291

ԳՕՍՏ 31610.19-2022 (IEC 60079-19:2019) «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 19. Սարքավորումների ընթացիկ վերանորոգում, հիմնանորոգում և վերականգնում»

կիրառվում է 2023 թվականի հուլիսի 1-ից

Գազի և գոլորշու դասակարգման համար նյութերի բնութագրերը:

Փորձարկումների մեթոդները և տվյալները

30

5-րդ հոդվածի 1-ին կետ

ԳՕՍՏ 31610.1.1-2012/IEC 60079-1 -1:2002 «Էլեկտրասարքավորումներ՝ պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 1-1. «D» պայթաանթափանց թաղանթներ. Փորձարկման մեթոդ՝ անվտանգ փորձարարական առավելագույն բացակը որոշելու համար»

կիրառվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

31

ԳՕՍՏ 31610.20-1 -2016/IEC 60079-20-1:2010 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 20-1. Նյութերի բնութագրերը՝ գազի և գոլորշու դասակարգման համար. Փորձարկումների մեթոդները և տվյալները»

 

32

ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60079-20-1-2011 «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 20-1. Նյութերի բնութագրերը՝ գազի և գոլորշու դասակարգման համար. Փորձարկումների մեթոդները և տվյալները»

կիրառվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը

321

ԳՕՍՏ 31610.20-1-2020 (ISO/IEC 80079- 20-1:2017) «Պայթյունավտանգ միջավայրեր. Մաս 20-1. Նյութերի բնութագրերը՝ գազի և գոլորշու դասակարգման համար. Փորձարկումների մեթոդները և տվյալները»

 
»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: