Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 823-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետը և «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Ալագյազի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճի նոր մասնաշենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռքբերման նպատակով 2023 թվականի ապրիլի 13-ին «ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/7» ծածկագրով հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 25-ի N 823-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: