ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
15 ապրիլի 2022 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 031/2012) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների անխափան արտադրության ապահովման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը (ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը) ուղղված միջոցառումների ցանկի 2.10 կետի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այն գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց շարժիչների շրջանառության մեջ բաց թողումն ու իրացումը, որոնք արտադրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ տեխնիկական կանոնակարգի 51 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 17.10.22 թիվ 167)
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված համապատասխանության գնահատումը կարող է իրականացվել տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գործող սերտիֆիկատների և տեխնիկական կանոնակարգի 51 հավելվածով սահմանված պահանջներին շարժիչի համապատասխանության սերտիֆիկատների հիման վրա։
Սույն որոշման 2-րդ կետում նշված արտադրանքի մասով համապատասխանության սերտիֆիկատի 12-րդ դաշտում լրացուցիչ կատարվում է հետևյալ գրառումը.
«Արտադրանքն արտադրվել է ՄՄ ՏԿ 031/2012 51 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան, էկոլոգիական դասը (նշվում է տրակտորի կամ շարժիչի էկոլոգիական դասի արժեքը)»։
Համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետը՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 17.10.22 թիվ 167)
4. Սույն որոշման 3-ին կետում նշված համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ բաց թողնված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է դրա պիտանիության (ծառայության) ժամկետի ընթացքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ․ Սուլթանով |
Ա․ Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 89 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012) կատարվող
1. Թիվ 5 հավելվածի 14-րդ կետի տեքստում «2022 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված 51.
«ՀԱՎԵԼՎԱԾ 51 «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012) կատարվող |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 031/2012) համապատասխան՝ տրակտորներին և կցանքներին ներկայացվող
Մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում արտադրվող շարժիչների, ինչպես նաև տրակտորների՝ դրանց վրա տեղադրված շարժիչներով, բանած գազերում պարունակվող վնասակար նյութերի արտանետումները չպետք է գերազանցեն այն արժեքները, որոնք ներկայացված են՝
ԳՕՍՏ 17.2.2.02-98-ում, ԳՕՍՏ 17.2.2.05-97-ում՝ 0-րդ էկոլոգիական դասի համար.
ՄԱԿ-ի թիվ 96 (00) կանոններում, ԳՕՍՏ 17.2.2.02-98-ում՝ 1-ին էկոլոգիական դասի համար.
ՄԱԿ-ի թիվ 96 (00) կանոններում (5.2.1 կետ)՝ D, El, F, G հզորության ընդգրկույթներով շարժիչների համար՝ 2-րդ էկոլոգիական դասի համար։
Շարժիչների բանած գազերում պարունակվող վնասակար նյութերի արտանետումների հսկողության մեթոդները՝
0-րդ էկոլոգիական դասի համար՝ ԳՕՍՏ 17.2.2.02-98-ով, ԳՕՍՏ 17.2.2.05-97-ով.
1-ին էկոլոգիական դասի համար՝ ԳՕՍՏ 17.2.2.02-98-ով, ՄԱԿ-ի թիվ 96 (00) կանոններով.
2-րդ էկոլոգիական դասի համար՝ ՄԱԿ-ի թիվ 96 (02) կանոններով։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.10.2022, թիվ 167 | 25.12.2022, թիվ 89 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|