Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի

թիվ 31

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի`

2022 թվականի մարտի 17-ի

թիվ 31 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

1. «Թեթև արդյունաբերություն» III բաժինը «5007-ից, 5111-ից, 5112-ից, 5113 00 000 0-ից, 5208-ից, 5209-ից, 5210-ից, 5211-ից, 5212-ից, 5309-ից, 5310-ից, 5311 00-ից, 5407-ից, 5408-ից, 5512-ից, 5513-ից, 5514-ից, 5515-ից, 5516-ից, 5801-ից, 5802-ից, 6812-ից՝ Գործվածքներ մանածագործական 6001-ից, 6002-ից, 6003-ից, 6004-ից, 6005-ից, 6006-ից՝ Քաթաններ տրիկոտաժից՝ մեքենայագործ կամ ձեռագործ» դիրքերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«5607 50 110 0-ից՝ Թոկեր, պարաններ, ճոպաններ և մետաղաճոպաններ՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով կամ առանց թաղանթի, նեյլոնից կամ այլ պոլիամիդներից կամ պոլիեթերներից, որոնց գծային խտությունը 50 000 դեցիտեքսից (5 գ/մ) ավելին է, հյուսապատվածքով կամ առանց հյուսապատվածքի

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

անդամ պետության տարածքում թելերի արտադրություն կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված (այդ թվում՝ ներկված) թելերի օգտագործում

ճոպանների համար թելերի միահյուսում (արտադրական գործընթացում գործողության առկայության դեպքում)

ճոպանների համար թելերի ոլորում՝ դարձնելով մանվածքաթել (արտադրական գործընթացում գործողության առկայության դեպքում)

պարանների միջուկի համար թելերի ոլորում

մանվածքաթելերի ոլորում՝ դարձնելով ճոպանի հյուս (արտադրական գործընթացում գործողության առկայության դեպքում)

միջուկի հյուսապատումը թելով (պարանի վերջնապատրաստմամբ)

հյուսերի ոլորում՝ դարձնելով ճոպան

պարանների վերափաթաթում՝ դարձնելով կաժեր

5609 00 000 0 Արտադրատեսակներ թելերից կամ մանվածքից, 5404 կամ 5405 ապրանքային դիրքում ընդգրկված հարթ կամ նույնանման թելերից, թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից՝ այլ տեղում չնշված և չներառված

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

անդամ պետության տարածքում բարձր ամրության պոլիամիդային պարանի կամ մետաղաճոպանային հյուսվածքի պոլիամիդային, պոլիպրոպիլենային ճոպանի արտադրությունը կամ արտադրվածի օգտագործումը

քարշակման մետաղաճոպանների լրակազմում և հավաքում՝ կեռերի, հանգուցօղակների, ջերմակծկումային խողովակի, ծխնիների և հանգույցների օգտագործմամբ»։

 

2. «Հատուկ մեքենաշինություն» V բաժնում՝

ա) «8427-ից, 8436-ից՝ Փայտեղենի բեռնիչներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«8428-ից՝ Վերելակներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<1>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետություններից մեկի տարածքում հետևյալի արտադրություն կամ օգտագործում (տեխնոլոգիական գործողությունների իրականացում)՝

վերելակի խցիկի կուպեի ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (15 բալ),

խցիկի հիմնակմախքի ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (10 բալ),

հորանի դռների համակարգի (բացառությամբ հորանի դռների հեծանների) ձևում, կտրում, ճկում, եռակցում (կամ միացման այլ մեթոդ), ներկում, հավաքում (20 բալ),

անդամ պետությունների տարածքներում հետևյալ կոմպլեկտավորող տարրերի արտադրություն կամ օգտագործում և արտադրության ժամանակ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (այն դեպքում, երբ նախատեսված է սարքավորման կառուցվածքով կամ դրա արտադրության տեխնոլոգիական գործընթացով)՝

խցիկի դռների շարժաբեր (10 բալ),

կարապիկ (ռեդուկտորային կարապիկի համար անհրաժեշտ է իրականացնել ռեդուկտորի արտադրություն և հավաքում), հավաքում, փորձարկում (25 բալ).

կառավարման կայան, խցիկում հրամանների վահանակներ, հարկերի սեղմակոճակային կետեր, հարկերի ցուցանշման ցուցատախտակներ՝ էլեկտրամոնտաժում, հավաքում, փորձարկումներ (30 բալ),

կախովի մալուխի (կառավարման կայանի հետ խցիկին միացնող) մալուխային արտադրանք (5 բալ).

վերելակի անվտանգության հանգույցներ՝

բուֆեր (5 բալ).

հորանի դռան փականք (5 բալ).

որսիչ (5 բալ).

արագության սահմանափակիչ (5 բալ).

գլխավոր շարժաբերի հաճախական կերպափոխիչի հավաքման և փորձարկման իրականացում (10 բալ)»

 

 

բ) «8430-ից՝ Մեքենաներ տոփանիչ և ճանապարհային գլանիվներ՝ ինքնագնաց» դիրքում, առաջին վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8429 40 Մեքենաներ տոփանիչ և ճանապարհային գլանիվներ՝

8430 61 000 0-ից՝ Մեքենաներ տոփանման և պնդացման համար»

գ) «8704 10 Ինքնաթափ ավտոմոբիլներ՝ նախատեսված ճանապարհազուրկ պայմաններում օգտագործման համար» դիրքում, երկրորդ վանդակում «կցորդիչի մոնտաժում» բառերից առաջ ավելացնել «հիդրոտրանսֆորմատորի կամ» բառերը, «փոխանցման տուփի մոնտաժում» բառերից առաջ ավելացնել «հիդրոմեխանիկական կամ էլեկտրամեխանիկական փոխհաղորդման» բառերը

դ) «8479-ից, 8705-ից՝ Մեքենաներ՝ շինարարական լուծույթի կամ բետոնի բաշխման համար» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«8482

Առանցքակալներ՝ գնդիկավոր կամ հոլովակավոր

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ դրանց մեջ փոփոխություններ կատարելու հնարավորությամբ, կամ պետական (մունիցիպալ) գնումների ընթացակարգի անցկացման արդյունքներով կնքված պայմանագրով արտադրողի կողմից իրականացված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման արդյունքում մշակված կոնստրուկտորական փաստաթղթերի օգտագործման իրավունքի առկայություն<1>.

անդամ պետությունների տարածքներում համապատասխան արտադրանքի բաղադրիչների արտադրման մասով արտադրական և տեխնոլոգիական գործողությունների համալիրների իրականացում կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված բաղադրիչների օգտագործում

անդամ պետությունների տարածքներում հետևյալ այն գործողությունների (պայմանների) իրականացումը, որոնք ապահովում են գնդիկավոր կամ հոլովակավոր առանցքակալների կոնկրետ մոդելի համար բալերի առավելագույն հնարավոր քանակի տոկոսային ցուցանիշները (մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը՝ 50 տոկոս, 2023 թ հունվարի 1-ից՝ 70 տոկոս, 2025 թ․ հունվարի 1-ից՝ 80 տոկոս։ Արտադրության տեխնոլոգիայում տեխնոլոգիական գործողության բացակայության դեպքում դրա կատարման նկատմամբ պահանջներ չեն ներկայացվում, բալեր չեն հաշվարկվում և հաշվի չեն առնվում բալերի առավելագույն հնարավոր քանակը հաշվարկելիս)

արտաքին օղի արտադրություն՝

անդամ պետությունների տարածքներում արտադրված ելանյութի օգտագործում (14 բալ)

ձևում, կռում, դրոշմում, մեխանիկական մշակում մինչև ջերմային մշակումը (8 բալ).

ջերմային մշակում նախքան վերջնական մեխանիկական մշակումը (6 բալ)

վերջնական մեխանիկական մշակում ջերմային մշակումից հետո (10 բալ)

ներքին օղի արտադրություն՝

անդամ պետությունների տարածքներում արտադրված ելանյութի օգտագործում (11 բալ)

ձևում, կռում, դրոշմում, մեխանիկական մշակում մինչև ջերմային մշակումը (7 բալ).

ջերմային մշակում նախքան վերջնական մեխանիկական մշակումը (5 բալ)

վերջնական մեխանիկական մշակում ջերմային մշակումից հետո (9 բալ)

գլորման մարմնի արտադրություն՝

անդամ պետությունների տարածքներում արտադրված ելանյութի օգտագործում (14 բալ)

ձևում, դրոշմում, մեխանիկական մշակում մինչև ջերմային մշակումը (8 բալ).

ջերմային մշակում նախքան վերջնական մեխանիկական մշակումը (6 բալ)

վերջնական մեխանիկական մշակում ջերմային մշակումից հետո (10 բալ)

առանցքակալի արտաքին պատյանի արտադրություն՝

ձևում, ձուլում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում (5 բալ).

հեռավորական, պնդիչ, հենակային օղի արտադրություն՝

ձևում, դրոշմում, մեխանիկական մշակում, ջերմային մշակում (4 բալ).

զատիչի արտադրություն՝

ձուլում, կաղապարում, ձևում, դրոշմում, մեխանիկական մշակում (5 բալ)

առանցքակալների հավաքում, կոնսերվացում, փաթեթավորում (4 բալ)»։

 

3. «Քիմիական և նավթագազաքիմիական արդյունաբերություն» VIII բաժնում՝

ա) «3701-ից, 3702-ից, 3704 00-ից, 3705 00-ից, 3707-ից՝ Լուսանկարչական թիթեղներ և լուսանկարչական ժապավեն. լուսանկարչական ժապավեն՝ ակնթարթային լուսանկարների համար. բաղադրություններ քիմիական, և արտադրանք՝ չխառնուրդված, լուսանկարչական նպատակների համար օգտագործվող» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«3917 29 000 9-ից՝ Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ կոշտ, այլ պլաստմասսաներից







«3917 29 000 8-ից՝ Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ ճկուն, առնվազն 27,6 ՄՊա ճնշմանը դիմացող

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն <5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

անդամ պետության տարածքում հետևյալ տեխնոլոգիական գործողությունների կատարում՝

հումքային բաղադրիչների նախապատրաստում՝ 20 բալ.

կաղապարում՝ 100 բալ.

արտադրատեսակի մշակում՝ 35 բալ.

պատրաստի արտադրատեսակի հավաքում՝ 20 բալ

3921 11 000 0-ից՝ Սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ՝ պլաստմասսաներից, այլ, ծակոտկեն, ստիրոլի պոլիմերներից

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն <5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

անդամ պետության տարածքում հետևյալ տեխնոլոգիական գործողությունների կատարում՝

հումքային բաղադրիչների նախապատրաստում՝ 20 բալ.

կաղապարում՝ 100 բալ.

արտադրատեսակի մշակում՝ 35 բալ.

պատրաստի արտադրատեսակի հավաքում՝ 20 բալ»

 

բ) «3926-ից՝ Արտադրատեսակներ՝ պլաստմասսայե, այլ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«4009 22 000 9-ից՝
Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, ամրանավորված կամ այլ կերպ միայն մետաղի, կցամասերի հետ համակցված,

4009 32 000 0-ից՝ Խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, ամրանավորված կամ այլ կերպ միայն մանածագործական նյութերի, կցամասերի հետ համակցված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն <5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

անդամ պետության տարածքում հետևյալ տեխնոլոգիական գործողությունների կատարում՝

բաղադրիչների նախապատրաստում՝ 40 բալ.

ռետինե խառնուրդի պատրաստում (խառնում, գրտնակում, սառեցում)՝ 80 բալ

վերջնամշակում, չափաբերում, գլոցում, փաթեթավորում, փոխադրում՝ 20 բալ

վուլկանացում (կաղապարում)՝ 100 բալ».

 

գ) «6406 10 900 0-ից, 6406 20 100 0-ից, 6406 90 300 0-ից, 6406 90 900 0-ից՝ Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ այլ՝ մյուս խմբավորումների մեջ չներառված (միայն կոշկեղենի ռետինե հատվածների մասով)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«7019 61 000 0 Ռովինգներից խիտ գործվածքներ, մեխանիկապես ամրակցված

7019 63 000 0 Ապակեմանրաթելից խիտ գործվածք՝ մանվածքից քաթանային հյուսելաձևով, չպատված կամ երկտակված, մեխանիկապես ամրակցված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն<5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

ձեռնարկության կառուցվածքում սեփական տեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն.

արտադրողի մոտ արտադրանքի որակի ստուգման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների և (կամ) հավատարմագրված լաբորատորիաների առկայություն, և (կամ) կապալի պայմանագրի կամ արտադրողի համար արտադրանքի որակի ստուգման մասով աշխատանքների կատարման պայմանագրի, ինչպես նաև աշխատանքների արդյունքների հանձնման ակտի առկայություն

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

7019 69 000 9 Ապակեմանրաթելից այլ արտադրատեսակներ, մեխանիկապես ամրակցված

հումքի և նյութերի մուտքային հսկողություն

արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ և տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված տեխնոլոգիական գործողությունների անցկացում՝

ապակեմանրաթելի մշակում՝ ջուլհակություն.

անհրաժեշտ լրացուցիչ մշակման, այդ թվում՝ թթվային մշակման անցկացում

փաթեթավորում

գործվածքի անհրաժեշտ լրացուցիչ մշակման անցկացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում)՝

արտադրության գործընթացում անհրաժեշտ փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթերով)

ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

պարբերական փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնիկական փաստաթղթերով)

7019 13 000 9-ից՝
Այլ ժապավեններ, ռովինգներ, մանվածք և թելքամասնատված մանրաթել ու դրանից խսիրներ՝ ապակեմանրաթելից պատրաստված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի առկայություն<5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

ձեռնարկության կառուցվածքում սեփական տեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն.

արտադրողի մոտ արտադրանքի որակի ստուգման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների և (կամ) հավատարմագրված լաբորատորիաների առկայություն, և (կամ) կապալի պայմանագրի կամ արտադրողի համար արտադրանքի որակի ստուգման մասով աշխատանքների կատարման պայմանագրի, ինչպես նաև՝ աշխատանքների արդյունքների հանձնման ակտի առկայություն

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

հումքի և նյութերի մուտքային հսկողություն

արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ և տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված տեխնոլոգիական գործողությունների անցկացում, ներառյալ՝ ապակեմանրաթելի մշակումը

արտադրության գործընթացում անհրաժեշտ փորձարկումների անցկացում (եթե դա նախատեսված է տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթերով)

ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

պարբերական փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնիկական փաստաթղթերով)

7019 65 000 9
Այլ նոսրացված գործվածք՝ ապակեմանրաթելից, 30 սմ ոչ ավելի լայնությամբ, մեխանիկապես ամրակցված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն<5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

ձեռնարկության կառուցվածքում սեփական տեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն.

7019 66 000 9
Այլ նոսրացված գործվածք՝ ապակեմանրաթելից, 30 սմ ավելի լայնությամբ, մեխանիկապես ամրակցված

արտադրողի մոտ արտադրանքի որակի ստուգման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների և (կամ) հավատարմագրված լաբորատորիաների առկայություն և (կամ) կապալի պայմանագրի կամ արտադրողի համար արտադրանքի որակի ստուգման մասով աշխատանքների կատարման պայմանագրի, ինչպես նաև աշխատանքների արդյունքների հանձնման ակտի առկայություն

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

հումքի և նյութերի մուտքային հսկողություն

արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ և տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված՝ հինման և (կամ) ջուլհակության գործողությունների անցկացում՝

գործվածքի անհրաժեշտ լրացուցիչ մշակման անցկացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում)՝

արտադրության գործընթացում անհրաժեշտ փորձարկումների անցկացում (եթե դա նախատեսված է տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթերով)

ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

պարբերական փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնիկական փաստաթղթերով)

7019 69 000 5
Այլ քաթաններ, ներքնակներ, սալեր և այլ չգործված նյութեր՝ ապակեմանրաթելից, մեխանիկապես ամրակցված

«7019 14 000 0 Ապակեմանրաթելից խսիրներ՝ մեխանիկապես ամրակցված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի առկայություն<5>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

ձեռնարկության կառուցվածքում սեփական տեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն.

արտադրողի մոտ արտադրանքի որակի ստուգման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների և (կամ) հավատարմագրված լաբորատորիաների առկայություն և (կամ) կապալի պայմանագրի կամ արտադրողի համար արտադրանքի որակի ստուգման մասով աշխատանքների կատարման պայմանագրի, ինչպես նաև աշխատանքների արդյունքների հանձնման ակտի առկայություն․

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

հումքի և նյութերի մուտքային հսկողություն

մանրաթելի կտրատում՝ սահմանված երկարության կտորների

մանրաթելի աղվախավում և քաթանի ձևավորում

քաթանի ամրակում.

արտադրության գործընթացում անհրաժեշտ փորձարկումների անցկացում (եթե դա նախատեսված է տեխնոլոգիական և տեխնիկական փաստաթղթերով)

ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

պարբերական փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնիկական փաստաթղթերով)

7019 90 009 9 Ապակեմանրաթելից այլ արտադրատեսակներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի առկայություն<5>.

ձեռնարկության կառուցվածքում սեփական տեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

անդամ պետությունների տարածքներում պաստառների համար գործվածքի արտադրություն կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված գործվածքի օգտագործում,

գործվածքի մուտքային հսկողություն

պաստառի կարում

անհրաժեշտ դետալների կցակարում (արտադրատեսակի կառուցվածքի մեջ առկայության դեպքում)

լրակազմում և փաթեթավորում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում).

ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

պարբերական փորձարկումների անցկացում (եթե նախատեսված է տեխնիկական փաստաթղթերով)»։

 

4. «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» IX բաժնում՝

ա) «8502-ից՝ Կայանքներ գեներատորային՝ ներքին այրման շարժիչներով՝ սեղմումային բոցավառմամբ» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«7408 11 000 0 Մետաղալար՝ զտված պղնձից՝
լայնական հատույթի 6 մմ-ից ավելի առավելագույն չափով

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

8-9,5 մմ տրամագծով պղնձից գլոցուկի կորզանում.

գլոցուկի (պղնձալարի) ջերմամշակում

7413 00 000 1 Ոլորած մետաղալարեր, մետաղաճոպաններ, հյուսված քուղեր և նույնանման արտադրատեսակներ՝ զտված պղնձից, առանց էլեկտրամեկուսացման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

8-9,5 մմ տրամագծով պղնձից գլոցուկի կորզանում.

գլոցուկի (պղնձալարի) ջերմամշակում. ոլորում

7605 11 000 0 Ալյումինե մետաղալար՝ չլեգիրված ալյումինից՝ լայնական հատույթի 7 մմ-ից ավելի առավելագույն չափով

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

կորզանում,

ջերմամշակում,

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ

7614 10 000 0-ից՝ Էլեկտրահաղորդման օդային գծերի համար ալյումինից հաղորդալարեր՝ պողպատե միջուկով, առանց էլեկտրական մեկուսացման

7614 90 000 0 -ից՝ Էլեկտրահաղորդման օդային գծերի համար այլ հաղորդալարեր ալյումինից՝ առանց էլեկտրական մեկուսացման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողության առկայության դեպքում)՝

պղնձից, ալյումինից և դրանց հիմքով համաձուլվածքներից 8-9,5 մմ տրամագծով գլոցուկի կորզանում

գլոցուկի (մետաղալարի) ջերմամշակում. ջղերի մեկուսացում

պաշտպանական ծածկույթների վրադրում

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ, ներառյալ՝ ստուգված չափման միջոցների ու հավաստագրված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝ Հաղորդալարեր՝ մեկուսացված, փաթույթային և արծնապատ

 

7614 90 000 0-ից՝ Այլ մետաղաճոպաններ, ոլորված մետաղալարեր, հյուսված քուղեր և նույնանման արտադրատեսակներ՝ ալյումինից, առանց էլեկտրական մեկուսացման (բացի առանց էլեկտրական մեկուսացման էլեկտրահաղորդման օդային գծերի համար ալյումինից հաղորդալարերից)

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

կորզանում,

ջերմամշակում,

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ».

 

բ) «8504-ից՝ Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԼՏԵ), բլոկային-մոդուլային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԲՄՏԵ)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«8516 80-ից՝ Տաքացման հաղորդալարեր և մալուխներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 60 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

անդամ պետությունների տարածքներում ինքնակարգավորվող տաքացման մալուխների արտադրման համար մատրիցի արտադրություն.

էլեկտրական տաքացման համակարգերի համար դիմադրական և ինքնակարգավորվող տաքացման մալուխների արտադրություն.

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ, ներառյալ՝ ստուգված չափման միջոցների ու հավաստագրված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝

Մալուխներ ուժային՝ 110, 220, 330 և 550 կՎ լարման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի (110, 220 կՎ լարման համար), ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի (330, 500 կՎ լարման համար).

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

կորզանում,

ջերմամշակում,

ջղերի մեկուսացում

պաշտպանական ծածկույթների վրադրում

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ, ներառյալ՝ ստուգված չափման միջոցների ու հավաստագրված սարքավորումների առկայության հաստատումը

8544-ից՝

Մալուխներ ուժային՝ մինչև 1 կՎ և 1-35 կՎ լարման

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողության առկայության դեպքում)՝

կորզանում,

ջերմամշակում,

ոլորում,

ջղերի մեկուսացում

պաշտպանական ծածկույթների վրադրում

գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ, ներառյալ՝ ստուգված չափման միջոցների ու հավաստագրված սարքավորումների առկայության հաստատումը

8547-ից՝ Ամրաններ մալուխային (մալուխային կցորդիչներ)՝ 110-500 կՎ լարման մեկուսացնող նյութից ներքին երեսապատում ունեցող

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․

արտադրող ձեռնարկության կառուցվածքում սեփական կոնստրուկտորական-տեխնոլոգիական ստորաբաժանումների, շեֆ-մոնտաժային ստորաբաժանումների և մոնտաժման անձնակազմի ուսուցման կենտրոնի առկայություն.

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 20 տոկոսից ոչ ավելի (110, 220 կՎ լարման համար), ապրանքի գնի 40 տոկոսից ոչ ավելի (330, 500 կՎ լարման համար).

 

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

սիլիկոնից մեկուսացման բաղադրիչների ձուլում.

սիլիկոնից էլեկտրահաղորդման տարրերի ձուլում.

անդամ պետությունների տարածքներում արտադրված մետաղական հպումային դետալների (կցորդիչների) պատրաստում կամ օգտագործում.

պոլիմերներից և մետաղներից պաշտպանական պատյանների արտադրություն.

9001 10 900 1-ից՝ Օպտիկական մանրաթելեր

պատրաստի արտադրատեսակի գործարանային ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<2>.

անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ այն տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք գնահատվում են 60 բալից ոչ պակաս կազմող բալերի գումարային քանակով՝

նախաձևերից մանրաթելի լուծամզում (20 բալ).

ակրիլատներով ծածկում (10 բալ).

պատվածքի ՈՒՄ պնդացում (10 բալ).

պատրաստի մանրաթելի՝ կոճի վրա կծկում (10 բալ).

դեյտերացում (մանրաթելի մշակում D2/N2 գազային խառնուրդով՝ մանրաթելի կառուցվածքի մեջ ОН-խմբերի ներդրումը կանխելու նպատակով) (10 բալ)»:

 

5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XI, XII և XIII բաժիններ.

 

«

XI. Բժշկական արտադրատեսակներ

6307 90 980 0-ից՝ Բժշկական դիմակներ (բացառությամբ պաշտպանության FFP1, FFP2, FFP3 ֆիլտրող դասերի կիսադիմակների)

ապրանքի արտադրության համար օգտագործվող՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի.

մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման հավաստագրի առկայություն.

անդամ պետությունների տարածքներում այն գործողությունների իրականացում, որոնք գնահատվում են 25 բալից ոչ պակաս կազմող բալերի գումարային քանակով՝

պաշտպանական մասի համար հումքի պատրաստում (մելթբլոուն/սպանբոնդ) (10 բալ).

պաշտպանական մասի պատրաստում (10 բալ).

քթի ֆիքսատորի պատրաստում (10 բալ).

քթի ֆիքսատորի ամրացում (5 բալ).

ֆիքսման համար ռեզինների պատրաստում (10 բալ).

գլխի համար ֆիքսատորի ամրացում (5 բալ)

9019 10 100 0-ից՝ Ապարատներ թրթռամերսման
9022 12 000 0 Համակարգչային տոմոգրաֆներ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով

9022 14 000 0-ից՝ Ապարատուրա ռենտգենոսկոպիկ (ֆլյուորոսկոպիկ). ռենտգենախտորոշիչ համալիրներ հեռակառավարվող սեղան-շտատիվի հիմքով. ռենտգենախտորոշիչ համալիրներ 3 աշխատանքային տեղով. ապարատուրա ռենտգենոգրաֆիկ. ռենտգենախտորոշիչ համալիրներ 2 աշխատանքային տեղով. մամոգրաֆներ. հիվանդասենյակների շարժական ռենտգեն ապարատներ, ֆլյուորոգրաֆներ, այլ ռենտգենային ապարատներ, որոնք օգտագործվում են ախտորոշման համար, կիրառվում են բժշկական նպատակներով

ապրանքի արտադրության համար օգտագործվող երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն.

արտադրողի մոտ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման և (կամ) փոխկապակցված անձի, մշակումների արդյունքներն արտադրության մեջ ներդնելու մասին փաստաթղթային հաստատման առկայություն (մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գրանցման վկայականների առկայություն)

XII. Շինարարական նյութեր

2517 10-ից՝

Խիճ կամ մանրատած քար, որը սովորաբար օգտագործվում է որպես բետոնի, խճուղիների կամ երկաթուղային ճանապարհների համար նախատեսված վերնալիրի կամ այլ վերնալիրի լցանյութ 2517 49 000 0 Այլ հատիկներ, փշրանք և փոշի՝ 2515 կամ 2516 ապրանքային դիրքում ընդգրկված քարերից, ջերմամշակված կամ չմշակված

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում)՝

լեռնային զանգվածի ընդունում.

մանրատում (սահմանված խոշորության խճի ստացում).

քարմաղում (խոշորության առումով ավելցուկային նյութը լրացուցիչ մանրատելու համար վերադարձնելու, ինչպես նաև մանրատված նյութը խճի խոշորության նեղ դասերի (պատրաստի ֆրակցիաների) բաժանելու համար).

պահեստավորում

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ չամրանավորած կամ ամրանավորած

արտադրանքի սերիական արտադրությունն ապահովվում է արտադրանքի տեխնիկական նորմատիվ իրավական ակտերին և տիպային աշխատանքային գծագրերին համապատասխան.

ձեռնարկության կառուցվածքում տեխնիկական հսկողության սեփական ծառայության, լաբորատորիայի առկայություն կամ հավատարմագրված լաբորատորիայի հետ լաբորատոր փորձարկումների անցկացման համար գործող պայմանագրի առկայություն

հումքի և նյութերի մասին տեղեկությունների տրամադրում.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

խառնուրդի պատրաստում,

մետաղալարային շարերի պատրաստում և ձգում, ամրանային հիմնակմախքի պատրաստում (անհրաժեշտության դեպքում),

ձևի նախապատրաստում,

կաղապարում,

ջերմային մշակում (անհրաժեշտության դեպքում),

ընդունման-հանձնման փորձարկումներ,

մակնշում

XIII. Նավթագազային մեքենաշինություն

8413-ից՝

Պոմպեր՝ կենտրոնախույս, հեղուկների մատուցման համար, այլ (բացի մայրուղային և բարձրացման նավթային պոմպերից ԳՕՍՏ 32601-2013-ի պահանջներին համապատասխան արտադրված պոմպերից սնիչ և խտուցքահան պոմպերից երկկողմանի մուտքով Դ տիպի պոմպերից և կոյուղու սուզապոմպերից՝ 2000 մЗ/ժ-ից ավելի արտադրողականությամբ)

8413 50

Պոմպեր՝ հետադարձ-առաջընթաց, ծավալային, այլ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում)

ջերմամշակում (մխում, նորմալացում, մղամեղմում).

չքայքայող հսկողություն.

մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակի ակոսում, հղկում, փայլեցում)

զոդում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ)

արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում

պաշտպանիչ շերտերի երեսպատում և ներկում

երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութերի (հումքի) ու լրակազմողների ընդհանուր քանակի գնի 15 տոկոսից ոչ ավելի

8413 60

Պոմպեր՝ ծավալային, ռոտորային, այլ

8413 70

Պոմպեր՝ կենտրոնախույս, այլ 8413 81 000 0-ից՝

Այլ պոմպեր հեղուկային՝ ծախսաչափերով կամ առանց դրանց

8413 40 000 00

Հեղուկների վերհաններ

8414 10

Պոմպեր՝ վակուումային 8414 80 900 0-ից՝

Պոմպեր՝ այլ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում)

ջերմամշակում (մխում, նորմալացում, մղամեղմում)

չքայքայող հսկողություն.

մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակի ակոսում, հղկում, փայլեցում)

զոդում (ագրեգատների շրջանակներ, շրջակապի դետալներ)

արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում

պաշտպանիչ շերտերի երեսպատում և ներկում

երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութերի (հումքի) ու լրակազմողների ընդհանուր քանակի գնի 10 տոկոսից ոչ ավելի

8413 70-ից՝

Պոմպեր՝ կենտրոնախույս, ԳՕՍՏ 32601-2013-ի պահանջներին համապատասխան արտադրված․ պոմպեր՝ սնիչ և խտուցքահան․ երկկողմանի մուտքով Դ տիպի պոմպեր և կոյուղու սուզապոմպեր՝ 2000 մЗ/ժ-ից ավելի արտադրողականությամբ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում)

ջերմամշակում (մխում, նորմալացում, մղամեղմում)

չքայքայող հսկողություն.

մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակի ակոսում, հղկում, փայլեցում)

զոդում (ագրեգատների շրջանակներ, շրջակապի դետալներ)

արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում

պաշտպանիչ շերտերի երեսպատում և ներկում

երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութերի (հումքի) ու լրակազմողների ընդհանուր քանակի գնի 25 տոկոսից ոչ ավելի

8414 90 000 0 Մասեր՝ օդային կամ վակուումային պոմպերի, օդային կամ գազային կոմպրեսորների և օդափոխիչների համար մասեր՝ օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակների կամ օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի պահարանների համար

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով.

անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում)

ջերմամշակում (մխում, նորմալացում, մղամեղմում)

չքայքայող հսկողություն.

մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակի ակոսում, հղկում, փայլեցում)

զոդում (ագրեգատների շրջանակներ, շրջակապի դետալներ)

արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում

պաշտպանիչ շերտերի երեսպատում և ներկում

երրորդ երկրների՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութերի (հումքի) ու լրակազմողների ընդհանուր քանակի գնի 30 տոկոսից ոչ ավելի

8481 10

Ռեդուկցիոն կափույրներ՝ ճնշումը կարգավորելու համար

8481 30

Հակադարձ (ոչ հակադարձ) կափույրներ

8481 40 Կափույրներ

ապահովիչ կամ բեռնաթափման

8481 80

Այլ ամրաններ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն

անդամ պետությունների տարածքում արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (առանցքային պարամետրերի վրա ազդող) տեխնոլոգիական գործողությունների իրականացում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում առկայության դեպքում)՝

նախապատրաստական արտադրություն (ձուլում, կռում, դրոշմում)

մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակի ակոսում, հղկում, փայլեցում)

զոդում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ) և մակահալում կամ միացման այլ տեսակ (կոնստրուկցիայի տեսակից կախված)

ջերմամշակում (մխում, նորմալացում, մղամեղմում)

արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում

արտադրանքի փորձարկում՝ ճնշման տակ նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն, չքայքայող հսկողություն հղկիչ մշակում պաշտպանիչ շերտերի երեսպատում և ներկում

երրորդ երկրների ծագման՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի պահպանում՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր քանակի գնի 30 տոկոսից ոչ ավելի, իսկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8481 80 81 ծածկագրով դասակարգվող ապրանքի համար՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր քանակի արժեքի 50 տոկոսից ոչ ավելի։

Ընդ որում՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրներից նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժնի հաշվարկից հանվում է խողովակաշարային ամրանի կարգավորման և կառավարման համար նախատեսված կախովի սարքավորումների արժեքը

».

 

6. Տողատակի 1-ին ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Վերելակները (8428-ից) կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի V-րդ բաժնում նշված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները կատարելու դիմաց բալերի հետևյալ գումարային քանակի ամբողջությունն ապահովելու պայմանով՝

մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 100 բալից ոչ պակաս,

2023 թվականի հունվարի 1-ից՝ 110 բալից ոչ պակաս,

2024 թվականի հունվարի 1-ից՝ 130 բալից ոչ պակաս:»:

7. «3701-ից, 3702-ից, 3704 00-ից, 3705 00-ից, 3707-ից՝ «Լուսանկարչական թիթեղներ և լուսանկարչական ժապավեն. լուսանկարչական ժապավեն՝ ակնթարթային լուսանկարների համար. բաղադրություններ՝ քիմիական, և արտադրանք՝ չխառնուրդված, լուսանկարչական նպատակների համար օգտագործվող՝ 235 բալից ոչ պակաս» պարբերությունից հետո տողատակի 5-րդ ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«3917 29 000 9-ից՝ «Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ կոշտ, այլ պլաստմասսաներից»՝ 75 բալից ոչ պակաս

3917 31 000 8-ից՝ «Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ ճկուն, առնվազն 27,6 ՄՊա ճնշմանը դիմացող»՝ 75 բալից ոչ պակաս

3921 11 000 0 «Սալիկներ, թերթեր, թաղանթ և շերտեր կամ ժապավեններ՝ պլաստմասսաներից, այլ, ստիրոլի պոլիմերներից»՝ 75 բալից ոչ պակաս

4009 22 000 9-ից՝ «Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, ամրանավորված կամ այլ կերպ միայն մետաղի, կցամասերի հետ համակցված»՝ 120 բալից ոչ պակաս

4009 32 000 0-ից՝ «Խողովակներ, փողրակներ և ճկափողեր՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, ամրանավորված կամ այլ կերպ միայն մանածագործական նյութերի, կցամասերի հետ համակցված»՝ 120 բալից ոչ պակաս»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: