ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 721-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ համաձայն հավելվածի, օտարման ներկայացնելու նպատակով։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 721-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Տրանսպոր-տային միջոցի անվանումը (մակնիշը) |
Տրանսպոր-տային միջոցի պետ. համարանիշը |
Թափքը |
Նույնականացման տվյալները |
Շարժիչի հզորությունը կՎտ/ձ.ու. |
Գույքի շահա-գործման տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Հաշվե-կշռային արժեքը |
Տեխնիկական անձնագիրը |
1. |
Նիսան Տիդա 1.6 |
025 PA 01 |
սեդան |
JN1CC11D79T000281 |
86/118 |
2008 թ. |
2910000.00 |
0.00 |
KB644683 |
2. |
Տոյոտա Կորոլլա 1.4 |
027 PA 01 |
սեդան |
JTNBH58EX0J008577 |
71/97 |
2011 թ. |
8250000.00 |
0.00 |
YB101090 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|