Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 678-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, քաղ. Վաղարշապատ (Էջմիածին), 1102, Մովսես Խորենացու 18 (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N 52265 զորամասի շտաբի եռահարկ շենքի 3-րդ հարկ) հասցեում գտնվող` 13 725 000 դրամ հաշվեկշռային արժեքով, 439.42 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետման ներքո:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված, քաղ. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 73 հասցեում գտնվող վարչական շենքի (կադաստրային ծածկագիր՝ 01-011-0305-0125, պետական գրանցման վկայական՝ N Գ21102022-01-0001) 4-րդ հարկի` 29 860 988 դրամ շուկայական մոտարկված կադաստրային արժեքով, 459.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով հանձնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքային իրավունքների պետական գրանցման օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը.

2) N 1 հավելվածի 10-րդ կետում «քաղ. Վաղարշապատ (Էջմիածին), 1102, Մովսես Խորենացու 18» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 73» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ