Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 430-Ա

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

19.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 430-Ա որոշման

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտերի տեսակներն ու վերնագրերը

Իրավական ակտերի նախագծերը ներ- կայացնելու ժամկետները

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկա- յացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմնի անվանումը

Իրավական հիմքը

1.

«Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառա- վարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Ազգային անվտանգության ծառայություն

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ
շարադրվող 28-րդ
հոդվածի 2-րդ մաս

2.

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թ.

ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Ազգային անվտանգության ծառայություն

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին 2023 թվականի

մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 15-րդ մաս ու «Պետական պաշտոններ և պետական ծառա- յության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-41-Ն օրենքի
3-րդ հոդվածով 16-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մաս

3.

«Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանելու մասին» Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի ընդունում

2023 թ.

մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Ազգային անվտանգության ծառայություն

«Ազգային անվտանգության մար- միններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ
շարադրվող 28-րդ
հոդվածի 15-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

19.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ