Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2022 թվականի

թիվ 71

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.`

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

 ապրիլի 26-ի թիվ 71 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարվող

 

1. 12-րդ կետի ութերորդ պարբերության մեջ «97» թվերը փոխարինել «95» թվերով։

2. 10-րդ աղյուսակում 13.12.5 դիրքը և 13.12.5 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«13.12.5 Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)

18-րդ վանդակ
(քան. 6)

О 1

եթե «Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշը (csdo:UnifıedNetMass Measure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զտաքաշի արժեքը՝ կիլոգրամներով

ա) չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ)

-

Մ 1

«Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «166» արժեքը

բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)

-

Մ 1

«Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2016» արժեքը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան