Գլխավոր տեղեկություն
Համար
N 679-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2023 թվականի N 679-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրը։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևան

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 679-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական զենքերը միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները։

2. Քաղաքացիական և ծառայողական զենքերը հաշվառվում են թղթային և էլեկտրոնային եղանակով։

3. Ֆիզիկական անձանց պատկանող զենքերի թղթային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) սահմանված ձևի քաղաքացիական և ծառայողական զենքի ձեռքբերման դիմումը (Ձև 1), որում նշվում են՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը,

բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,

գ. մշտական և ժամանակավոր բնակության հասցեն,

դ. հեռախոսահամարը,

ե. աշխատանքի վայրը, պաշտոնը,

զ. տեղեկություն անձնական զենք ունենալու վերաբերյալ,

է. տեղեկություն որսորդմիության անդամագրված լինելու վերաբերյալ,

ը. տեղեկություն դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ.

2) դիմումի սահմանված տեղում փակցվում է դիմումատուի լուսանկարը.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) որպես պարգև տրված զենքի պարգևատրման փաստաթղթերը.

5) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց աշխատակազմի ղեկավարի դիմումը՝ ծառայողական զենք հատկացնելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի հետ միասին.

6) զենքի պահման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանքը.

7) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.

8) զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվության պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը)` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով.

9) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթը.

10) դատվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Ձև 9 տեղեկանքը.

11) տեղեկություններ զենքի ձեռքբերման աղբյուրի, հիմքի, զենքի տեսակի, մոդելի, գործարանային համարի, տրամաչափի, ակոսափող հրազենների դեպքում՝ նաև գնդակապարկուճային քարտադարանում հաշվառված լինելու վերաբերյալ.

12) տրված թույլտվության համարը (հսկողական համար).

13) օրենքով սահմանված գործողության ժամկետը լրացած թույլտվությունը։

4․ Իրավաբանական անձանց պատկանող զենքերի թղթային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) իրավաբանական անձի ղեկավարի դիմումը (գրություն), որում նշվում են ձեռք բերվող զենքի և փամփուշտների տեսակը և քանակը.

2) զենք պահելու և օգտագործելու թույլտվության պատճենը.

3) զենք պահելու և օգտագործելու զետեղարանի պատասխանատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) զենք ձեռք բերելու պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը)` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով.

5) տեղեկություններ զենքի ձեռքբերման աղբյուրի, հիմքի, զենքի տեսակի, մոդելի, գործարանային համարի, տրամաչափի, ակոսափող հրազենների դեպքում՝ նաև գնդակապարկուճային քարտադարանում հաշվառված լինելու վերաբերյալ․

6) զենքն աշխատակցին ամրակցելու վերաբերյալ իրավաբանական անձի դիմումը (գրություն), որում նշվում են անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը.

7) աշխատակցի անձնագրի պատճենը․

8) աշխատակցի վերաբերյալ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.

9) զենք կրելու թույլտվության պետական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը)` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով.

10) զենք ամրակցելու վերաբերյալ իրավաբանական անձի ղեկավարի հրամանի քաղվածքը.

12) հատուկ պատրաստություն անցած լինելու կամ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած և զենք պահելու և կրելու իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը.

13) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.

14) հրազենի և հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգման (այսուհետ՝ ստուգում) թեստային հարցաշարի բնօրինակը և ստուգումների անցկացման արձանագրությունը.

15) աշխատակցի դատվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի Ձև 9 տեղեկանքը.

16) օրենքով սահմանված գործողության ժամկետը լրացած թույլտվությունը:

5. Ֆիզիկական անձանց պատկանող զենքերի էլեկտրոնային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) հաշվառման և ժամանակավոր բնակության հասցեն.

3) աշխատանքի վայրը.

4) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի տվյալները.

5) հսկողական գործի համարը.

6) տեղեկություններ թույլտվություն տված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանման վերաբերյալ.

7) թույլտվության տեսակը, ուժի մեջ գտնվելու ժամկետը.

8) զենքի տեսակը, մոդելը, գործարանային համարը, տրամաչափը.

9) որպես պարգև տրված զենքի պարգևատրման հիմքը.

10) զենքի ձեռքբերման աղբյուրը, հիմքը։

6․ Էլեկտրոնային հաշվառումն իրականացվում է «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան» Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, որի հասանելիությունը սահմանափակված է գաղտնաբառով։

7․ Էլեկտրոնային և թղթային հաշվառում է տարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ մարտական զենքի առանձին տեսակներ, իսկ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` ծառայողական զենք հատկացնելու դեպքերում։

8․ Զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարանը վարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատասխանատու ծառայողը, որը քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում տվյալները սխալ, թերի կամ այլ խախտումներով մուտքագրելու համար ենթակա է պատասխանատվության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով սահմանված կարգով։

9․ Թղթային հաշվառումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական գործեր կազմելու միջոցով, որը ներառում է թույլտվության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

10․ Անհատական գործերը պահվում են հատուկ առանձնացված սենյակներում՝ այլ անձանց հասանելիությունը բացառող պայմաններում։

11. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածում նշված` զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների, պարտավոր են զենք ձեռք բերելուց հետո մինչև ձեռքբերման թույլտվության` օրենքով սահմանված գործողության ժամկետի լրանալը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել զենքի տվյալները պարունակող ձեռքբերման թույլտվության կրկնօրինակը։

12. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող զենքը ենթակա է էլեկտրոնային հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանումների կողմից անձնական գործը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։

13․ Զենքի հափշտակման, կորստի, վերահսկողությունից դուրս մնալու փաստի հայտնաբերման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում զենքի հաշվառման տվյալների շտեմարանում կատարվում է նշում։

14․ Զենքի նկատմամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականության իրավունքի դադարեցման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն հանվում է հաշվառումներից և արխիվացվում։

15․ Զենքը հաշվառումից հանելուց հետո թղթային տարբերակով կազմված անհատական գործերի պահպանման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով։

16․ Իրավաբանական անձանց պատկանող զենքերի էլեկտրոնային հաշվառման համար ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) կազմակերպության անվանումը.

2) կազմակերպության ՀՎՀՀ տվյալները.

3) զենքի տեսակը, մոդելը, գործարանային համարը, տրամաչափը.

4) զենք պահելու և օգտագործելու թույլտվության հասցեն.

5) հսկողական գործի համարը.

6) տեղեկություններ թույլտվություն տված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանման վերաբերյալ.

7) թույլտվության տեսակը, ուժի մեջ գտնվելու ժամկետը։

17․ Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող զենքերի հաշվառման համար կազմվում է մեկ թղթային գործ, որը ներառում է վերջիններիս պատկանող քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

18․ Ֆիզիկական և իրավաբանական անձանց անձնական գործերում պետք է ներառված լինի նրանց պատկանող զենքերի թղթային հաշվառման փաստաթղթերի ցանկը, որը փոխարինման ենթակա չէ։ Անձնական գործում լրացվող յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ ցանկում կատարվում է համապատասխան նշում։

Ձև 1

Դ Ի Մ ՈՒ Մ

Քաղաքացիական և ծառայողական զենքի ձեռքբերման, պահելու և կրելու թույլտվության

լուսանկար
3x4

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

(Ա. Ա. Հ. , ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը)

Մշտական բնակության հասցեն ____________________________________________________

________________________________________________________________

Ժամանակավոր բնակության հասցեն ______________________________________________

________________________________________________________________

Հեռախոսահամար _______________________________________________

Աշխատանքի վայրը և պաշտոնը __________________________________________________

______________________________________________________________

(կազմակերպության անվանումը, հասցեն, ծառայողական հեռախոսահամար)

Ունեմ անձնական (քաղաքացիական, ծառայողական) զենք.

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

(յուրաքանչյուր միավորի տեսակը, մոդելը)

Ունեմ որսորդմիության տոմս թիվ ___________ տրված՝ ___ _____________ ____ թ.

__________________________________________________________________

(նշվում է տալու ամսաթիվը և որսորդական կազմակերպության անվանումն ամբողջությամբ)

_________________________________________________________________

Դիմումին կցվում են՝ _______________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

(նշվում է փաստաթղթերի ցուցակը)

______________________

(ստորագրություն)

___________________

(Ա. Ա. Հ.)

____ ____________ _____ թ.

Խնդրում եմ ինձ տալ զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություն (ավելորդի վրա գիծ քաշել)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

(նշվում է զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը և համարը)

Դիմումին կցվում են՝ _________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

(նշվում է փաստաթղթերի ցուցակը)

______________________

(ստորագրություն)

___________________

(Ա. Ա. Հ.)

____ ____________ _____ թ.

Դիմումի շարունակությունը

Տրվել է ձեռք բերելու թույլտվություն

սերիա ______________ համար ____________

մինչև ____ ____________ _____ թ. գործունեության ժամկետով

Տրվել է պահելու և կրելու թույլտվություն

սերիա ______________ համար ____________

մինչև ____ ____________ _____ թ. գործունեության ժամկետով

_____________________________________________________________________

(նշվում է զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը, համարը և արտադրման տարեթիվը)

Տեղեկություն պետական տուրքը վճարելու մասին (կցվում է վճարման անդորրագիրը)

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Հատուկ նշումներ

վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: